Սպասավորություն
Սպասավորել երեխաների և երիտասարդների ծրագրի միջոցով
սկզբունքները


Սպասավորության սկզբունքները

Սպասավորել երեխաների և երիտասարդների ծրագրի միջոցով

Սպասավորման բուն էությունն է՝ հրավիրել ուրիշներին, որ աճեն և օգնել նրանց այդ ճանապարհին։

young man playing keyboard

Լուսանկարը՝ Թոմ Գարների

Երեխաների և երիտասարդների ծրագիրը սպասավորելու բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում։ Գուցե դուք ձեր տանը ունեք երեխաներ կամ երիտասարդներ։ Գուցե դուք որևէ ծրագրի ղեկավար եք կամ սպասավորում եք ընտանիքների, որտեղ կան երեխաներ և երիտասարդներ։ Կամ գուցե դուք պատահաբար ճանաչում եք որևէ երեխայի կամ երիտասարդի (սա պետք է վերաբերի մեզանից գրեթե բոլորին)։ Ինչ իրավիճակում էլ դուք լինեք, ուրիշների կյանքն օրհնելու համար կան ծրագիրը կամ դրա սկզբունքներն օգտագործելու շատ ուղիներ։

Եկեք զարգանանք միասին

Երեխաների և երիտասարդների սրտերը կենտրոնացած են, որպեսզի փորձեն ամեն օր ավելի նմանվել Փրկիչին, ով կատարյալ սպասավորություն կատարեց։ Ծրագրին մասնակցածներից շատերը հասկացել են, որ ինչքան շատ եք առաջադիմում ձեր կյանքի տարբեր ոլորտներում, այնքան ավելի լավ եք պատրաստվում՝ ուրիշներին օգնելու կամ ծառայելու համար։

Սակայն, երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակում ուրիշներին օրհնելու համար կարիք չկա սպասել, մինչև դուք կսովորեք որևէ բան։ Սովորելու գործընթացն ինքնին սպասավորելու հնարավորություններ է ընձեռում։

Մի երիտասարդ տղայի համար, ում կոչում էին Գանայում ապրող Մարգարե, երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակում դաշնամուր նվագելու նպատակ դնելը եղավ լոկ սկիզբը։ «Իմ նպատակն է նաև օգնել ուրիշներին իմանալ այն, ինչ ես եմ սովորում», ասում է Մարգարեն։

Չնայած, նա դեռ ուսուցիչ չէ, նրա նպատակը արդեն իսկ վերածվեց մի ավելի մեծ բանի, քան նա երբևէ պատկերացրել էր։ Այժմ Մարգարեի հետ կողք կողքի 50 աշակերտներ դաշնամուրի դասեր են սովորում հավաքատանը։ Իսկ ո՞վ է սովորեցնում Մարգարեին և մյուս 50 աշակերտներին։ Ալեքսանդր Մ․ և Քելվին Մ․, երկուսն էլ 13 տարեկան։ «Մենք ցանկանում ենք բարյացակամ վերաբերմունք ցուցաբերել ուրիշների հանդեպ»,- ասում է Քելվինը։

Շաբաթը երեք անգամ երկու պատանիները դաշնամուրի անվճար հիմնական դասեր են տալիս նրանց, ովքեր գալիս են սովորելու։ Դաշնամուրի դասերը ևս մեկ առավելություն ունեցան։ Ուսանողներից մի քանիսը, ովքեր ծանոթացան Եկեղեցու հետ դաշնամուրի դասերի միջոցով, ավելի ուշ ուսումնասիրեցին ավետարանը և որոշեցին մկրտվել։

Մինչ մենք ջանքեր ենք գործադրում կատարելագործվելու համար, մենք կարող ենք սպասավորել ուրիշներին՝ հրավիրելով նրանց միանալ մեզ։

woman preparing food

Լուսանկարը՝ Ջոնաս Ռեբիքի

Հաղթելու բաղադրատոմս սպասավորման համար

Կուրիտիբայի (Բրազիլիա) ցցի Երեխաների Միության նախագահ Սաբրինա Սիմոս Դեուս Օգուստոն նկատել է, թե ինչպես են անձնական զարգացման ծրագրի կետերն օրհնում իր ցցի երեխաներին և երիտասարդներին։ Սակայն նա նաև նկատել է զանազան ուղիներ, որոնցով կարող է օգտագործել անձնական զարգացման վերաբերյալ իր սովորածը՝ որպես սպասավորող քույր իր հանձնարարությունը կատարելիս։

«Երբ ես զարգացնում եմ որևէ տաղանդ,- ասում է Քույր Օգուստոն,- ես կարող եմ օգտագործել այդ տաղանդը՝ օրհնելու մեկին, ում սպասավորում եմ»։

Քույր Օգուստոն ուսուցանել է իրեն հանձնարարված քույրերից մեկին, թե ինչպես պատրաստել շոկոլադե կոնֆետներ։ Այդ քույրն այժմ պատրաստում և վաճառում է կոնֆետները՝ օգնելով մեծացնել իր ընտանիքի եկամուտները։ «Ամիսներ անց ես օրհնվեցի, երբ մեկ այլ քույր սովորեցրեց ինձ, թե ինչպես պատրաստել մեղրով հաց, որը ես կարող էի վաճառել»,- ասել է Քույր Օգուստոն։ «Մեր տաղանդները զարգացնելով և դրանցով կիսվելով՝ կարող ենք օրհնել միմյանց կյանքը և ավելի մտերմանալ որպես սպասավորող քույրեր»։