Սպասավորություն
Սպասավորել գերագույն համաժողովի միջոցով
սկզբունքները


Սպասավորության սկզբունքները

Սպասավորել գերագույն համաժողովի միջոցով

Տիրոջ ծառաների կողմից տրված բոլոր ոգևորիչ մեջբերումներով, ընտանեկան ավանդույթներով և ուսմունքներով հանդերձ, գերագույն համաժողովը մեզ տալիս է սպասավորելու շատ եղանակներ՝ գերագույն համաժողովից առաջ, ընթացքում և հետո:

Սպասավորության սկզբունքները, Ապրիլ 2020

scenes from general conference

Որպես միսիոներների պատրաստման դասարանի ուսուցիչներ, Սյուզի և Թոմ Մալենները կանոնավորապես խնդրում են իրենց դասարանի անդամներին հրավիրել ինչ-որ մեկին՝ դիտելու գերագույն համաժողովը:

«Խնդրել ինչ-որ մեկին ինչ-որ բան անել. սա միսիոներական աշխատանքի և սպասավորության անբաժանելի մասն է»,- ասում է նա: «Մեր ուսանողները պարբերաբար հաշվետվություն են տալիս այն մասին, թե ինչ արդյունքի հասան իրենք և այն մարդը, ում հրավիրել էին»:

Ահա մի քանի եղանակներ, որոնք օգտագործում են նրանց ուսանողները.

  • «Մենք ծառայում ենք մի ընկերոջ, ով մաքառում է որոշ խնդիրների հետ: Մենք հրավիրեցինք նրան լսելու գերագույն համաժողովը և պատասխաններ ստանալ: Երբ համաժողովից հետո խոսեցինք նրա հետ, նա ասաց, որ ինքը շատ գաղափարներ էր լսել, որոնք կօգնեին իրեն»:

  • «Մենք անցկացրինք գերագույն համաժողովի երեկո և բոլորը հյուրասիրություն էին բերել: Շատ ուրախ միջոցառում էր, և մենք որոշեցինք նորից անցկացնել»:

  • «Ես հրավիրեցի ընկերներիցս մեկին ինձ հետ դիտել գերագույն համաժողովը: Երբ խոսում էինք դրա մասին, մենք որոշեցինք ավտոմեքենայով գնալ հավաքատուն և դիտել համաժողովը այնտեղ: Մենք դիտեցինք համաժողովը, և դա լավագույն փորձառությունն էր մեզ համար»:

Ինչպես Մալենսները և նրանց ուսանողները իմացան, գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ գերագույն համաժողովի միջոցով սպասավորելու համար: Դա լավագույն եղանակն է կիսվելու ոգևորիչ մեջբերումներով, իմաստալի քննարկումներով և Տիրոջ ծառաների ուսմունքներով:

Ուրիշներին հրավիրեք ձեր տուն

«Փրկիչը պատվիրեց Իր հետևորդներին՝ «Իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 13.34): Ուստի մենք հետևում ենք, թե Նա ինչպես է սիրում մեզ: … Եթե մենք Նրան մեր օրինակը դարձնենք, մենք պետք է միշտ փորձենք օգնության հասնել՝ ընդգրկելով բոլորին»: Նախագահ Դալլին Հ․ Օուքս1

Տարիներ առաջ մեր հրաշալի տնային ուսուցիչ Մայքը նկատեց, որ ես և իմ երեք փոքր երեխաները ունեինք միայն մեկ փոքր համակարգիչ գերագույն համաժողովը դիտելու համար: Նա անմիջապես հրավիրեց մեզ իր տուն՝ դիտելու համաժողովը իր և իր կնոջ՝ Ջեքիի հետ, պնդելով, որ իրենց դուր կգա մեր ընկերակցությունը: Իմ երեխաները ոգևորված դիտեցին համաժողովը իսկական հեռուստացույցով. ես բարձր գնահատեցի այդ աջակցությունը, և բոլորիս դուր եկավ միասին անցկացրած ժամանակը:

Դրանից հետո գերագույն համաժողովի միացյալ դիտումը դարձավ ավանդույթ: Նույնիսկ, երբ մենք հեռուստացույց ձեռք բերեցինք, հաճույքով գնում էինք Մայքի և Ջեքիի տուն՝ գերագույն համաժողովի համար, մեզ հետ տանելով մեր բարձերը, նոթբուքերը և ուտելիք՝ գերագույն համաժողովը դիտելու համար։ Մարգարեների խոսքերի համատեղ ունկնդրումը դրանք ավելի հատուկ էին դարձնում: Մենք կարծես մի ընտանիք էինք դարձել: Մայքը և Ջեքին դարձան իմ լավ ընկերները և իմ երեխաների երկրորդ տատիկն ու պապիկը: Նրանց սերն ու ընկերությունը անհավատալի օրհնություն է եղել իմ ընտանիքի համար: Ես այնքան երախտապարտ եմ նրանց իրենց տունն ու իրենց սրտերը մեր առաջ բացելու համար:

Սյուզան էրդ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Խորհելու սկզբունքներ

«Նկատեց»

Փրկիչը սիրով ժամանակ էր տրամադրում՝ հասկանալու ուրիշների կարիքները, իսկ հետո գործում էր՝ հոգալով այդ կարիքները (տես Մատթեոս 9.35–36, Հովհաննես 6.5, 19.26–27): Մենք նույնպես կարող ենք այդպես անել:

«Անմիջապես հրավիրեց»

Երբ մենք տեսնում ենք նրանց կարիքները, ում սպասավորում ենք, հաջորդ քայլը գործելն է:«Լսել մարգարեների խոսքերը»

Մենք պետք է «հաճախ հավաքվ[ենք]» (Մորոնի 6.5), որպեսզի միասին սովորենք, միասին աճենք և խոսենք հոգևոր բաներից, որոնք մեծ նշանակություն ունեն մեր հոգու համար:

«Եկեք, լսեք մարգարեների ձայնը և լսեք Աստծո խոսքը».2 սա կարող է լինել ամենակարևոր հրավերներից մեկը, որը մենք կարող ենք հասցնել նրանց, ում մենք ծառայում ենք:

«Սեր և ընկերություն»

Որպեսզի իսկապես օգնենք և ազդեցություն ունենանք ուրիշների վրա, մենք պետք է հարաբերությունները կառուցենք կարեկցանքով ու «անկեղծ սիրով» (տես Վարդապետություն և Ուխտեր 121.41):

looking at a tablet

Կիսվեք համացանցում

«Սոցիալական լրատվամիջոցները համաշխարհային գործիքներ են, որոնք կարող են անհատապես և դրական ազդեցություն ունենալ մեծ թվով անհատների և ընտանիքների վրա։ Եվ ես հավատում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք պատշաճ և ավելի արդյունավետ օգտագործենք այս ոգեշնչված գործիքները, որպեսզի վկայենք Հավերժական Հայր Աստծո, Իր զավակների համար Նրա երջանկության ծրագրի և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի՝ որպես աշխարհի Փրկիչի մասին»: Երեց Դեյվիդ Ա. Բեդնար3

Համացանցը մեզ թույլ է տալիս ավետարանով կիսվել ամբողջ աշխարհի հետ: Դա ինձ դուր է գալիս: Ես կիսվում եմ գերագույն համաժողովի մի քանի միջոցառումներով, բայց հիմնականում փորձում եմ օգնել ուրիշներին քննարկում սկսել գերագույն համաժողովի ելույթներից։ Ուրիշների հարցերը տեսնելը հաճախ օգնում է մեզ ամեն բան տեսնել նոր լույսի ներքո և կարող է մեր սեփական մեծ քննարկման հարցերի սկիզբը դնել:

Ես պարզել եմ, որ երբ դուք հարցեր եք օգտագործում՝ քննարկելով գերագույն համաժողովի ելույթները այն ընտանիքի հետ, ում սպասավորում եք, կարողանում եք տեսնել նրանց ուժը, ինչպես նաև նրանց կարիքները: Հարցերից մեկը, որը ես սիրում եմ տալ, հետևյալն է՝ «Ձեր կարծիքով, ո՞րն էր գերագույն համաժողովի վերջին նիստի թեման»:

Պատասխանը ձեզ իսկույն թույլ է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում նրանց կյանքում, և ինչն է կարևոր նրանց համար: Դա ձեզ թույլ է տալիս դառնալ ավելի լավ սպասավորող եղբայր կամ քույր, քանի որ դուք նրանց ավելի հստակ եք տեսնում:

Քամիլ Գիլհեմ, Կոլորադո, ԱՄՆ

Խորհելու սկզբունքներ

«Կիսվեք ավետարանով»

Մենք ուխտել ենք «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9

«Ստեղծեք քննարկում»

Գերագույն համաժողովի ուղերձները կարող են ոգեշնչել զարմանալի, տեղին և հոգևորապես առաջնորդվող զրույցներ: Եվ այսպիսի քննարկումները կարող են ամրապնդել ձեր հարաբերությունները, օգնել ձեր վկայության աճին և ուրախություն բերել ձեզ (տես Վարդապետություն և Ուխտեր 50.22):

«Օգտագործեք հարցեր»

«Լավ հարցերը կարող են օգնել ձեզ հասկանալ ուրիշների հետաքրքրությունները, մտահոգություններն ու հարցերը: Նրանք կարող են լավացնել ձեր ուսուցումը, հրավիրել Հոգուն և օգնել մարդկանց սովորել»:4

Հղումներ

  1. Dallin H. Oaks, “Love and the Law” (video), mormonandgay.ChurchofJesusChrist.org.

  2. “Come, Listen to a Prophet’s Voice,” Hymns, no. 21.

  3. David A. Bednar, “Flood the Earth through Social Media,” Liahona, Aug. 2015, 50.

  4. «Քարոզիր Իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ձեռնարկ» [2004], 185: