Սպասավորություն
Կարեկցելով օգնության հասնել
սկզբունքները


Ministering

Սպասավորության սկզբունքները, հուլիս 2018

Կարեկցելով օգնության հասնել

Երբ հետևեք կարեկից լինելու Փրկիչի օրինակին, դուք կնկատեք, որ կարողանում եք փոխել ուրիշների կյանքը։

Կարեկցանքը ուրիշների մտահոգությունները նկատելն է և դրանք թեթևացնելու կամ օգնության հասնելու ցանկությունը։ Փրկիչին հետևելու ուխտը կարեկցանքի ուխտ է «կրելու մեկդ մյուսի բեռը» (Մոսիա 18․8)։ Ուրիշների համար հոգ տանելու հանձնարարությունը հնարավորություն է տալիս ծառայել այնպես, ինչպես Տերը կծառայեր․ «ողորմեցէք խտրութիւն անելով» (Հուդա 1․22)։ Տերը պատվիրել է․ «Ողորմութիւն ու գթութիւն արէք ամեն մէկդ իր եղբօրը» (Զաքարիա 7․9

Փրկիչի կարեկցանքը

Կարեկցանքը մղիչ ուժ է հանդիսացել Փրկիչի ծառայության համար (տես լուսանցքը․ «Կարեկից Փրկիչը»)։ Իր մերձավորների հանդեպ Նրա ունեցած կարեկցանքը մղել է Նրան օգնության հասնել Իր շրջապատում գտնվողներին անթիվ առիթներով։ Հասկանալով մարդկանց կարիքներն ու ցանկությունները՝ Նա կարողանում էր օրհնել նրանց և ուսուցանել նրանց իրենց համար ամենանշանակալի ուղիներով։ Մեր մտահոգություններից մեզ վեր բարձրացնելու Փրկիչի ցանկությունն առաջնորդեց դեպի կարեկցանքի մեծագույն արարքը՝ Նրա Քավությունը մարդկության մեղքերի և տառապանքների համար։

Մարդկանց կարիքներին արձագանքելու Նրա ունակությունը մի բան է, ինչին մենք պետք է ձգտենք, երբ ծառայում ենք։ Եթե մենք արդար լինենք կյանքում և լսենք Հոգու հուշումները, ապա կոգեշնչվենք օգնության հասնել իմաստալից ուղիներով:

Կարեկից լինելու մեր ուխտը

Երկնային Հայրն ուզում է, որ իր զավակները լինեն կարեկցող (տես Ա Կորնթացիս 12․25-27)։ Ճշմարիտ աշակերտներ դառնալու համար մենք պետք է կարեկցանք զարգացնենք և ցուցաբերենք այն ուրիշների՝ հատկապես կարիքի մեջ գտնվողների հանդեպ (ՎևՈւ 52․40

Մեր մկրտության ուխտի միջոցով, վերցնելով Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա, մենք վկայում ենք, որ պատրաստ ենք կարեկցանք գործադրել։ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ուսուցանել է, որ Սուրբ Հոգու պարգևն օգնում է մեզ անել դա․ «Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուխտյալ անդամն եք։ …

Այդ է պատճառը, որ դուք ցանկանում եք օգնել այն մարդուն, ով դժվարանում է վշտի և դժվարության բեռի տակ առաջ շարժվել։ Դուք խոստացել եք, որ կօգնեք Տիրոջը թեթևացնել նրանց բեռը և մխիթարել նրանց։ Սուրբ Հոգու պարգև ստանալուց հետո ձեզ տրվեց զորություն այդ բեռը թեթևացնելու համար»։1

Օրինակ, Ռուսաստանում մի քրոջ ընտանիքում բարդ իրավիճակ էր, որի պատճառով նա ավելի քան մեկ տարի չէր կարողանում հաճախել եկեղեցի։ Ճյուղի մեկ այլ քույր կարեկցանքով օգնության էր հասնում՝ ամեն կիրակի զանգելով նրան, որպեսզի պատմեր ելույթների, դասերի, միսիայի կոչումների, ծնված երեխաների և եկեղեցու այլ նորությունների մասին։ Երբ տանը փակված քրոջ ընտանեկան իրավիճակը շտկվեց, նա այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես շարունակել էր լինել ճյուղի մի մասը՝ իր ընկերուհու ամեն շաբաթ կատարած զանգերի շնորհիվ։

Հղում

  1. Հենրի Բ. Այրինգ, «Մխիթարիչը», Լիահոնա, մայիս 2015, 18: