Սպասավորություն
Ինչպես է Հոգին օգնում (և կօգնի) ձեզ սպասավորել
սկզբունքները


Սպասավորության սկզբունքները, սեպտեմբեր 2019

Ինչպես է Հոգին օգնում (և կօգնի) ձեզ սպասավորել

Սպասավորելու քահանայության հանձնարարությունը, որը տրվում է տղամարդուն կամ կնոջը, ընդգրկում է հայտնություն ստանալու իրավունքը:

Սպասավորության սկզբունքները, Սեպտեմբեր 2019

ministering

Նկարները՝ Getty Images-ի

Սպասավորելու և ծառայելու կանչը, նույնիսկ սիրել այնպես, ինչպես Փրկիչն էր սիրում, երբեմն կարող է դժվար թվալ, հատկապես, երբ հարկավոր է օգնել մարդկանց, ում մենք այդքան լավ չենք ճանաչում: Սպասավորության միլիոնավոր եղանակների առկայության պարագայում, մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս օգնել նրանց, ում մեզ հանձնարարել են օգնել:

Մենք երկար չպետք է մտածենք, քանի որ մեր անկեղծ ջանքերը կառաջնորդվեն Սուրբ Հոգու կողմից:

«Ծառայելու ձեր սրբազան հանձնարարությունը ձեզ տալիս է ոգեշնչման աստվածային իրավունքը»,- ասել է Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Քույր Բոննի Հ. Քորդոնը: «Դուք կարող եք վստահաբար փնտրել այդ ոգեշնչումը»:1

Երբ մենք ձգտում ենք ծառայել այնպես, ինչպես Փրկիչն էր ծառայում, մենք կարող ենք առաջնորդվել նույն Հոգով, որն առաջնորդում էր Նրան: Սա հատկապես ճիշտ է, երբ ծառայում ենք սպասավորության հանձնարարություններով, որոնք տրվում են եպիսկոպոսի քահանայության բանալիների իշխանության ներքո: Ահա վեց առաջարկներ Հոգով սպասավորելու համար:

Ինչպե՞ս կարող եմ սպասավորելիս Հոգին ինձ հետ ունենալ:

  • Առաջնորդություն խնդրեք: Երկնային Հայրն ուզում է, որ մենք շփվենք Իր հետ աղոթքի միջոցով: Աղոթքը ոչ միայն մոտեցնում է մեզ Նրան, այլև ապահովում է «օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որպեսզի ստանանք»:2 «Երբ մենք աղոթենք և ձգտենք հասկանալ նրանց,- ասել է քույր Քորդոնը,- ես վկայում եմ, որ Երկնային Հայրը կառաջնորդի մեզ և Նրա Հոգին կլինի մեզ հետ»:3

  • Մի՛ սպասեք հուշումի: Ակտիվ եղեք: «Ջերմեռանդ ներգրավված» եղեք (Վարդապետություն և Ուխտեր 58.27), և կտեսնեք, որ ձեր ջանքերը առաջնորդվում և բազմապատկվում են: «Ծառայությամբ ու աշխատանքով առաջ շարժվելը հայտնություն ստանալու համար կարևոր միջոց է»,- ասել է Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական Նախագահ Դալլին Հ․ Օուքսը: «Սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում ես նկատել եմ, որ Աստծո զավակները հայտնության մեծ բաժին ստանում են այն ժամանակ, երբ շարժման մեջ են, և ոչ թե նստած իրենց բնակարաններում սպասում են, թե Տերը երբ է ասելու, թե որն է լինելու նրանց առաջին քայլը»:4

Ինչպե՞ս ճանաչեմ սպասավորելու հուշումները:

  • Լսեք Մորմոնի խորհուրդը: Մենք չպետք է լարվենք ու անհանգստանանք՝ արդյոք ինչ-որ միտք, որ ծագել է, հուշում էր, թե ոչ: Այն դեպքում, երբ դա իմանալու համար մենք ունենք Մորմոնի տված բանալին. եթե ձեզ մոտ միտք է առաջանում, որը հորդորում է ձեզ բարիք գործել և հավատալ, կամ օգնել մարդկանց՝ հավատալ Քրիստոսին, դուք կարող եք իմանալ, որ դա Աստծուց է (տես Մորոնի 7.16):

  • Մի անհանգստացեք դրա համար: «Պարզապես ցատկեք լողավազանի մեջ և լողացեք,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը: Եվ գնացեք դեպի կարիքավորները: Մի կաշկանդվեք, մտածելով՝ արդյոք պիտի մեջքի՞ վրա լողաք, թե՞ շնալող տաք: Եթե մենք հետևենք ուսուցանված հիմնական սկզբունքներին, գործադրենք քահանայության բանալիները և փնտրենք Սուրբ Հոգու առաջնորդությունը, մենք չենք ձախողվի»:5

Ո՞րն է հուշումին հետևելու լավագույն արձագանքը:

  • Անմիջապես: Քույր Սյուզան Բեդնարը (Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի կինը) հուշումներին հետևելու հրաշալի օրինակ է ծառայել: Աղոթելուց հետո, որ «մեր հոգևոր աչքերը բացվեն, որպեսզի տեսնենք կարիքավորներին», կինս նայում է հավաքվածներին և հաճախ «զգում է հոգևոր մղում` այցելելու կամ զանգահարելու որոշակի մարդու»,- ասել է Երեց Բեդնարը: «Եվ երբ Քույր Բեդնարը այդպիսի տպավորություն է ստանում, նա անմիջապես արձագանքում է և հնազանդվում: Հաճախ այնպես է լինում, որ հենց ասվում է եզրափակիչ «ամեն» բառը, նա մոտենում է զրուցելու որևէ դեռահասի հետ, կամ գրկախառնվում է որևէ քրոջ հետ, կամ, տուն վերադառնալուն պես, վերցնում է հեռախոսը և զանգահարում ինչ-որ մեկին»:6

  • Համարձակ: Մերժվելու վախը, ամաչկոտությունը, անհամապատասխանությունը կամ անհարմար վիճակում հայտնվելը կարող են խանգարել մեզ, որ հետևենք սպասավորության հուշումին: «Տարբեր ժամանակներում և ձևերով մենք բոլորս անհամապատասխան, անորոշ, թերևս անարժան ենք զգում»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջերիթ Վ. Գոնգը: «Սակայն, Աստծուն սիրելու և մեր մերձավորին ծառայելու հավատարիմ ջանքերում մենք կարող ենք զգալ Աստծո սերը և անհրաժեշտ ոգեշնչում՝ նրանց և մեր կյանքի համար նոր և ավելի սուրբ եղանակներով»:7

    Մի եղբայր պատմել է, թե ինչպես է հապաղել օգնության հասնել մի մարդու, ում կինն ինքնասպանության փորձ էր կատարել: Վերջապես, նա այդ մարդուն հրավիրել է միասին ճաշելու: «Սակայն, երբ ես ասացի․ «Ձեր կինը փորձել է ինքնասպան լինել։ Կարծում եմ, դա շատ ճնշող ազդեցություն է ունեցել ձեր վրա։ Ցանկանո՞ւմ եք խոսել այդ մասին»,- նա բացահայտ արտասվեց։ Մենք շատ նուրբ ու անձնական խոսակցություն ունեցանք, և նշանակալից մտերմություն ու վստահություն ձևավորվեց մեր մեջ րոպեների ընթացքում»։8

Հղումներ

  1. Բոննի Հ. Քորդոն, «Հովիվ դառնալ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 76:

  2. Աստվածաշնչի բառարան, «Աղոթք»:

  3. Բոննի Հ. Քորդոն, «Հովիվ դառնալ», 76:

  4. Դալլին Հ. Օուքս, «Իր իսկ ժամանակին, Իր իսկ ձևով», Լիահոնա, օգոստոս 2013, 24:

  5. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 77:

  6. Դեյվիդ Ա. Բեդնար, “Quick to Observe,” Ensign or Liahona, Dec. 2006, 17–36:

  7. Ջերիթ Վ. Գոնգ, «Մեր հավատի կրակը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 42:

  8. Բոննի Հ. Քորդոն, «Հովիվ դառնալ», 76: