Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 12․ Տաճարային արարողություններ և ուխտեր


Դաս 12

Տաճարային արարողություններ և ուխտեր

Նախաբան

Վերջին օրերի մարգարեները հայտարարել են․ «Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների վերադարձը Աստծո ներկայություն» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, որ տաճարային արարողությունները ստանալու միջոցով նրանք կարող են վայելել սրբազան օրհնություններ մահկանացու կյանքի ընթացքում և ձեռք բերել հավերժական կյանք։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Բոյդ Ք․ Փաքեր, «Սուրբ Տաճարը», Ensign, հոկ. 2010, 29-35։

  • Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 19–23։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 97․10–17, 109․12-21, 124․37-40։

Տաճարների նպատակները

Դասարանին ցույց տվեք ձեր սիրած տաճարի նկարը և կիսվեք, թե ինչու եք այն ամենաշատը սիրում։

  • Ինչո՞ւ մենք տաճարներ ունենք:

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, հետևյալ հատվածները գրեք գրատախտակին։ Հրավիրեք ուսանողներին կարդալ այդ հատվածներից մեկը՝ փնտրելով պատճառները, թե ինչու է Երկնային Հայրը տաճարներ տալիս:

Վարդապետություն և Ուխտեր 97․10-17

Վարդապետություն և Ուխտեր 124․37–40, 55

  • Համաձայն այս հատվածների, որո՞նք են այն պատճառները, որոնց համար Երկնային Հայրը նախատեսում է տաճարներ: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Երկնային Հայրը տալիս է տաճարներ, որպեսզի Նրա զավակները կարողանան ստանալ կարևոր արարողություններ և գիտելիք, և նախապատրաստվեն ապրելու Իր ներկայության մեջ։)

  • Այս հատվածների, ո՞ր արտահայտություններն են ուսուցանում, որ տաճարները նախապատրաստում են մեզ Աստծո ներկայության մեջ ապրելու համար։

Ասեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 109 բաժնում տրված է Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքը։ Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 109․12-21 հատվածները և կազմել ցանկ, թե ինչպես են տաճարները նախապատրաստում մեզ Աստծո ներկայության մեջ ապրելու համար։

  • Ըստ այդ հատվածների, ինչպե՞ս են տաճարները նախապատրաստում մեզ Աստծո հետ ապրելու համար։ (Ուսանողները կարող են նշել հետևյալը․ տաճարներում մենք զգում ենք Տիրոջ զորությունը, սովորում ենք իմաստություն և ստանում ենք Սուրբ Հոգու լիությունը․ տաճարում մեզ քաջալերվում են անմիջապես ապաշխարել և մեզանից պահանջվում է լինել մաքուր, երբ մտնում ենք տաճար։ Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել Ելից ԺԹ․10-14 հատվածների վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Մովսեսը ֆիզիկապես և հոգեպես հնադարյան Իսրայելին նախապատրաստում գալ Տիրոջ մոտ:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի և Նախագահ Բրիգամ Յանգի (1801–1877) հետևյալ խոսքերը․

Նկար
Elder Robert D. Hales

«Տաճարի հիմնական նպատակը արարողություններ կատարելն է, որոնք անհրաժեշտ են սելեստիալ արքայությունում մեր վեհացման համար: Տաճարային արարողությունները առաջնորդում են մեզ դեպի մեր Փրկիչը և տալիս են մեզ այն օրհնությունները, որոնք տրվում են մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» (Robert D. Hales, “Blessings of the Temple,” Ensign, Oct. 2009, 48)։

Նկար
President Brigham Young

«Ձեր [տաճարային] օժտումը, Տիրոջ տանը ձեզ համար անհրաժեշտ բոլոր արարողությունները ստանալն է, որն այս կյանքից հեռանալուց հետո հնարավորություն կտա ձեզ վերադառնալ Հոր ներկայություն՝ անցնելով որպես պահակներ կանգնած հրեշտակների մոտով» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 302):

  • Ինչպես են այս խոսքերն օգնում ձեզ գնահատել տաճարային արարողություններ ստանալու կարևորությունը։

Վարդապետություն և Ուխտեր 84․19-21

Տաճարներում ստացած քահանայության արարողություններն օգնում են մեզ ավելի շատ նմանվել Աստծուն

Ցուցադրեք հետևյալ ելույթը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

«Եկեղեցում արարողությունը սրբազան, կանոնակարգված գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Որոշ արարողություններ կարևոր են մեր վեհացման համար: Այս արարողությունները կոչվում են փրկարար արարողություններ։ Դրանք ներառում են՝ մկրտությունը, հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարային օժտումը և ամուսնության կնքումը» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 39):

  • «Փրկարար արարողություններն» ինչո՞վ են տարբերվում ավետարանի մյուս արարողություններից։ (Մյուս արարողությունները, ինչպիսիք են երեխաներին օրհնելը և հիվանդներին սպասավորելը, չեն պահանջվում վեհացման համար։)

Նախքան շարունակելը նշեք, որ որոշ փրկարար արարողություններ, ինչպիսիք են մկրտությունը և Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը տեղի են ունենում նախքան տաճարային արարողություններ ստանալը, այնուամենայնիվ, դասի այս մասը կենտրոնանում է փրկարար արարողությունների վրա, որոնք կատարվում են տաճարում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․19-21 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել, թե ինչ կարող ենք ստանալ, երբ մասնակցում ենք արարողություններին, որոնք կատարվում են Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աստվածայնության զորությունը» արտահայտությունը: (Բացատրեք, որ «աստվածայնության զորությունը» աստվածային կամ աստվածանման դառնալու զորությունն է։)

  • Ինչպե՞ս կձևակերպեք Վարդապետություն և Ուխտեր 84․20-21-ում ուսուցանված սկզբունքը։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալը. Տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով մենք կարող ենք ավելի շատ նմանվել Աստծուն։)

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերի մեկական օրինակ։ Խնդրեք ուսանողներին նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչպես է տաճարային արարողություններին մասնակցելն օգնում մեզ դառնալ ավելի աստվածանման։

Նկար
Elder Robert D. Hales

«Քահանայության մեծագույն օրհնությունները, որոնք մատչելի են [երիտասարդ տղամարդկանց կամ կանանց] համար, տրվում են տաճարում։ Այնտեղ նրանք ստանում են երկնքի մի նշույլ։ … Հավերժության ուրախությունները, որոնք կարող են շատ հեռու թվալ տաճարից դուրս, հանկարծ զգում ենք մեզ շատ մոտ։

Տաճարում բացատրվում է փրկության ծրագիրը և կապվում են սրբազան ուխտեր։ Այս ուխտերը, տաճարային սրբազան ներքնաշորերը կրելու հետ մասին, ամրացնում և պաշտպանում են օժտում ստացած անձնավորությանը հակառակորդի զորություններից։ …

Տաճարային ամենավեհ արարողության՝ հավերժական ամուսնության ժամանակ, փեսացուին և հարսնացուին տրվում է խոստում, որ եթե նրանք հավատարիմ լինեն, նրանք կվայելեն ընտանեկան միությունը իրար հետ,իրենց զավակների հետ և Տիրոջ հետ՝ ողջ հավերժությունում։ Դա կոչվում է հավերժական կյանք» (“Blessings of the Priesthood,” Ensign, Nov. 1995, 34).

Քննարկեք ուսանողների նշումները։

  • Ինչպե՞ս է տաճարային արարողություններին մասնակցելն օրհնել ձեզ այնպես, ինչպես նկարագրել է Երեց Հեյլսը:

Ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսանողները գրեն մի քանի բան, որ կարող են անել տաճարային երկրպագությունն ավելի նշանակալից և ավելի կենտրոնացած դարձնելու համար, որը կօգնի նրանց դառնալ Աստծո նման։

Ելից ԺԹ․3–6, Վարդապետություն և Ուխտեր 109․22–26

Տաճարային ուխտերը պահելը

Տեղեկացրեք ուսանողներին, որ տաճարային երկրպագությունն ունի ևս մեկ կարևոր նպատակ, որը սերտորեն կապված է տաճարային արարողություններ ստանալու հետ։ Խնդրեք նրանց լսել այդ նպատակը, երբ դուք կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերով.

Նկար
Elder D. Todd Christofferson

«Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գործում է ծեսերը սպասավորելու քահանայության իշխանությունը, որի շնորհիվ մենք կարող ենք կապող ուխտերի մեջ մտնել մեր Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Որդու անունով: Ես վկայում եմ, որ Աստված կպահի ձեզ տված Իր խոստումները, եթե դուք պատվեք Նրա հետ կապած ձեր ուխտերը» («Ուխտերի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 22)։

  • Երբ մենք ստանում ենք ավետարանի փրկարար արարողությունները, ինչի՞ մեջ ենք մենք մտնում։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի և Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերը և հրավիրեք ուսանողներին փնտրել Տիրոջ հետ մեր կապած ուխտերի կարևոր առանձնահատկությունները։

Նկար
Elder David A. Bednar

«Ուխտը պայմանագիր է Աստծո և Իր զավակների միջև երկրի վրա, և կարևոր է հասկանալ, որ Աստված է որոշում բոլոր ավետարանական ուխտերի պայմանները։ Ես և դուք չենք որոշում ուխտի կետերի էությունը։ Փոխարենը՝ գործադրելով մեր բարոյական ազատ կամքը մենք ընդունում ենք ուխտի պայմանները և պահանջներն այնպես, ինչպես հաստատել է մեր Հավերժական Հայրը» (David A. Bednar, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 28–29):

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Ուխտը կապող հոգևոր պայմանագիր է, լուրջ խոստում՝ տրված Աստծուն՝ մեր Հորը, որ մենք կապրենք, կմտածենք և կգործենք որոշակի ձևով, Իր Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի ձևով։ Ի պատասխան՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին խոստանում են մեզ հավերժական կյանքի ողջ փառքը» (Jeffrey R. Holland, “Keeping Covenants: A Message for Those Who Will Serve a Mission,” New Era, Jan. 2012, 3)։

  • Ի՞նչն ամենաշատը տպավորվեց ձեր մեջ ուխտերի վերաբերյալ այս ելույթներից։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Աստված սահմանի բոլոր ավետարանական ուխտերի պայմանները։ (Քանի որ Նա է մեզ հավերժական կյանք առաջարկողը, Նա իրավասու է հաստատելու պայմանները, որոնց հիման վրա կարող ենք ստանալ այն։ Միակ զոհաբերությունը, որ մենք կարող ենք տալ Նրան, մեր ազատ կամքն է, երբ մենք ընտրում ենք հնազանդվել։ Որպես այս քննարկման մաս, շեշտեք հետևյալը․ Երբ մենք պահում ենք Տիրոջ հետ կապած մեր ուխտերը, մենք օրհնվում ենք մահկանացու կյանքում և կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք։)

Խնդրեք ուսանողներին բաժանվել զույգերի։ Յուրաքանչյուր զույգի ուսանողներից մեկին հանձնարարեք կարդալ Ելից ԺԹ․3–6 հատվածները, իսկ մյուսին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 109․22–26։ Հրավիրեք դասարանին փնտրել օրհնություններ, որոնք հասանելի են նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը, հատկապես՝ տաճարային ուխտերը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, զույգերին հրավիրեք քննարկել իրենց մտքերը։ (Ինչ վերաբերում է Ելիցի հատվածներին, համոզվեք, որ ուսանողերը հասկանում են, որ սուրբ տաճարներում է, որ մենք սկսում ենք որակվել որպես թագավորներ և թագուհիներ, ովքեր կարող են մի օր դառնալ սուրբ ազգ և ապրել Աստծո ներկայության մեջ․ տես նաև Հայտնություն Ա․6, Ե․10, ԺԹ․16, ՎևՈՒ 76․55–56։)

  • Ինչպե՞ս են Տիրոջ հետ կապած ուխտերը օրհնություն կամ պաշտպանություն հանդիսացել ձեզ համար։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876-1972) հետևյալ խոսքերը.

Նկար
President Joseph Fielding Smith

«Եթե մենք գնում ենք տաճար, մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը և ուխտ կապում, որ կծառայենք Տիրոջը և կպահենք Նրա պատվիրանները և մեզ անբիծ կպահենք աշխարհից: Եթե մենք գիտակցում ենք, թե ինչ ենք անում, ապա օժտումը պաշտպանություն կլինի մեզ համար ողջ մեր կյանքում՝ պաշտպանություն, որը եթե մարդ չի գնում տաճար, չի ունենում:

Ես լսել եմ, թե ինչպես էր հայրս [Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը] ասում, որ փորձության պահին, գայթակղության պահին, նա մտածում էր խոստումների մասին, ուխտերի մասին, որ նա արել էր Տիրոջ Տանը և դա պաշտպանություն էր նրա համար։ … Մասամբ այս ծիսակատարությունները հենց պաշտպանության համար են: Դրանք փրկում են մեզ այժմ և դրանք վեհացնում են մեզ այս կյանքից հետո, եթե մենք հարգենք դրանք» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 270

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ դուք ունեք այս դասի ընթացքում, որոնցով կցանկանայիք կիսվել դասարանի հետ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
President Boyd K. Packer

«Կյանքը բոլորիս համար էլ տունդարձի ճամփորդություն է, երբ վերադառնում ենք Աստծո ներկայության մեջ՝ իր սելեստիալ արքայություն։

Արարողություններն ու ուխտերը դառնում են մեր լիազորագրերը Նրա ներկայություն ընդունվելու համար: Դրանք արժանիորեն ստանալը կյանքի նպատակ է, դրանք պահելը՝ մահկանացու կյանքի մարտահրավեր» (“Covenants,” Ensign, May 1987, 24):

Վկայեք, որ տաճարային արարողություններ ստանալն իրոք «կյանքի նպատակ է»։ Տաճարային արարողություններն օգնում են մեզ ձեռք բերել այն լիազորագրերը, որոնք անհրաժեշտ են Երկնային Հոր ներկայություն ընդունվելու համար:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյո՞ք տաճարում երկրպագելը և արարողություններ ստանալն առաջնահերթություն է իրենց կյանքում: Խնդրեք նրանց գրել, թե ինչ կարող են անել, որ ավելի շատ կենտրոնանան ուխտերի վրա, որոնք կապել են կամ կկապեն տաճարում։

Ուսանողի ընթերցարան

Տպել