Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 27. Մարգարեական նախազգուշացումներ ընտանիքի վերաբերյալ


Դաս 27

Մարգարեական նախազգուշացումներ ընտանիքի վերաբերյալ

Նախաբան

Ժամանակակից մարգարեները նախազգուշացրել են, որ «ընտանիքի քայքայումը անհատների, համայնքների և ազգերի վրա կբերեն այն աղետները, որոնք կանխագուշակվել են հնադարյան և ժամանակակից մարգարեների կողմից» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս դասը շեշտում է, որ ընտանիքները պաշտպանված կլինեն, եթե նրանք հնազանդ լինեն Աստծո պատվիրաններին: Հոգևոր զորություն է խոստացված՝ օգնելու արդարակյաց ծնողներին՝ մեծացնելու իրենց երեխաներին վերջին օրերում:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Բ Տիմոթեոս Գ.1–7, 13

Հետևանքները կգան, երբ ընտանիքն անտեսված է

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրավիճակների կամ տեղանքների օրինակներով, որտեղ մարդ կարող է ակնկալել դրված նախազգուշացումներ տեսնել (օրինակները կարող են ներառել՝ տրանսպորտային նշաններ, բժշկական շշեր կամ վտանգավոր նյութերով տարրաներ:)

  • Որո՞նք են այս նախազգուշացումներն անտեսելու որոշ հնարավոր հետևանքները:

  • Որո՞նք են որոշ նախազգուշացումները, որոնք տվել են մարգարեները աշխարհիկ և հոգևոր վտանգների մասին, որոնք գոյություն ունեն մեր օրերում:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս Գ.1–7 և 13 հատվածները, մինչ դասարանը կորոնի այն վտանգները, որոնց մասին Պողոս Առաքյալն է նախազգուշացրել, որ գոյություն կունենան վերջին օրերին:

  • Վտանգներից որո՞նք եք դուք տեսել կամ որոնց մասին լսել, որ Պողոսը նկարագրում է:

  • Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ վտանգները անհատների, ամուսնությունների և ընտանիքների վրա:

Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ հայտարարությունը։ Հրավիրեք դասարանին լսել այն պատճառները, որոնց համար սատանան կենտրոնացած է ընտանիքները կործանելու վրա:

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Երջանկության հավերժական ծրագրի համար ընտանիքի կարևորության պատճառով՝ սատանան վիթխարի ջանքեր է գործադրում կործանելու ընտանիքի սրբությունը, նվազեցնելու տղամարդկանց և կանանց դերի կարևորությունը, խրախուսելու բարոյական անմաքրություն և մաքրաբարոյության սրբազան օրենքի խախտումներ, և հուսալքելու ծնողներին` իրենց բարձրագույն առաջնահերթությունը երեխաներ ծնելու և նրանց դաստիարակելու վրա դնելիս:

Այնքան արմատական է փրկության ծրագրի համար ընտանեկան միավորը, որ Աստված հռչակել է մի նախազգուշացում, որ… ընտանիքի քայքայումը անհատների, համայնքների և ազգերի վրա կբերեն այն աղետները, որոնք կանխագուշակվել են հնադարյան և ժամանակակից մարգարեների կողմից» («Հավերժական ընտանիք», Ensign, Nov. 1996, 65):

Շեշտեք հետևյալ սկզբունքները. «Ընտանիքի քայքայումը անհատների, համայնքների և ազգերի վրա կբերեն այն աղետները, որոնք կանխագուշակվել են հնադարյան և ժամանակակից մարգարեների կողմից» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Liahona, նոյ. 2010, 129): Հիշեցրեք ուսանողներին, որ այս նախազգուշացումը գալիս է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից:

Գրատախտակին գրեք հետևյալը.

Ընտանիքի քայքայումը

Հետևանքներ

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ապացույցների մասին, որ իրենք տեսնում են, որ «ընտանիքի քայքայումը» տեղի է ունենում ողջ աշխարհով մեկ: (Սա կարող է ներառել հետևյալը՝ ամուսնալուծությունների, արհեստական վիժեցումների և բռնությունների աճը, ավելի քիչ ամուսնություններ և ավելի քիչ երեխաներ են ծնվում ամուսնացած զույգերից, և ավելի շատ աններդաշնակ ընտանիքներ:) Խնդրեք նրանց թվել ապացույցները գրատախտակին «Ընտանիքի քայքայում» վերնագրի տակ:

Հրավիրեք ուսանողներին մտածել անհատական և հասարակական հետևանքների օրինակների մասին, որոնք կարող են գալ, որպես արդյունք ընտանիքի քայքայումից: (Սրանք կարող են ներառել հետևյալը՝ Հոգու կորուստը, վիշտ և դժբախտություն, հանցագործության մակարդակի բարձրացում, դեռահասների հանցագործություն և խաղաղության ու կայունության կորուստ հասարակության մեջ:) Խնդրեք նրանց գրի առնել օրինակներ գրատախտակի վրա «Հետևանքներ» վերնագրի տակ:

Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող է ընտանիքի վերաբերյալ հայտարարության վարդապետություններին և սկզբունքներին հարելը օգնել անհատներին, ընտանիքներին, համայնքներին և ազգերին խուսափել այս հետևանքներից:

1 Նեփի 14.14–17, 22.16–17, Վարդապետություն և Ուխտեր 97.22–28

Կա հույս ընտանիքների համար

Բացատրեք ուսանողներին, որ չնայած ամբարշտությունը գերակշռում է այսօր աշխարհում, դեռ խիստ ուշ չէ ամրացնել ընտանիքները: Նրանք կարող են տարբերություն մտցնել իրենց իսկ ընտանիքներում, ծխերում կամ ճյուղերում և համայնքներում: Վկայեք, որ կա հույս անհատների և ընտանիքների համար, ովքեր հնազանդվում են Տիիրոջ պատվիրաններին:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97.22–28-ը՝ փնտրելով այն բաները, որոնք մենք կարող ենք անել խուսափելու Տիրոջ վրեժխնդրությունից և հետևանքներից, որոնք գալիս են մեղքի պատճառով: (Պարզաբանեք, որ այս հատվածներում Սիոնը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և նրա անդամներին:) Գուցե կամենաք առաջարկել, որ ուսանողները նշեն եթե բառն ամեն անգամ, երբ այն հանդիպի այս հատվածներում: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ պատճառ հետևանքային կամ եթե/ապա դրույթները գտնելը սուրբ գրությունների ուսումնասիրության օգտակար հմտություն է:)

  • Ինչպե՞ս կամփոփեիք այս հատվածները սկզբունքի մի պարզ դրույթով: (Ուսանողի պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հնազանդ լինենք բոլոր պատվիրաններին, մենք կարող ենք ստանալ մեծ օրհնություններ և խուսափել Տիրոջ վրեժխնդրությունից:)

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ մտքով.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Մենք չենք ասում, որ բոլոր Սրբերը կխնայվեն և կփրկվեն գալիք օրվա ամայացումից: Բայց մենք ասում ենք՝ չկա խոստում ապահովության և չկա խոստում անվտանգության, բացի նրանց համար, ովքեր սիրում են Տիրոջը և ովքեր ձգտում են անել այն ամենը, ինչ Նա պատվիրում է: …

Եվ այսպիսով մենք բարձրացնում ենք նախազգուշացնող ձայն և ասում. Զգույշ եղեք, նախապատրաստվեք, աչալուրջ եղեք և եղեք պատրաստ: Չկա անվտանգություն որևէ գործընթացում, բացի հնազանդության և համապատասխանության և արդարակեցության գործընթացից:

«Քանի որ այսպե’ս է ասել Տերը. Տիրոջ խարազանը պիտի անցնի գիշերով ու ցերեկով, և դրա մասին լուրը պիտի նեղի բոլոր մարդկանց. այո, այն չի կանգնեցվի, մինչև որ Տերը չգա. …

Այնուամենայնիվ, Սիոնը խույս կտա, եթե հետևի, որ կատարի բոլոր բաները, որոնք պատվիրել եմ նրան» [ՎևՈւ 97.23, 25]» (“Stand Independent above All Other Creatures,” Ensign, May 1979, 93–94):

  • Ինչպե՞ս կարող են այս խոսքերն օգնել դրդել ընտանիքին հնազանդ լինել Տիրոջ պատվիրաններին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին տեսավ մի քանի տեսիլքներ վերջին օրերի վերաբերյալ: Այդ տեսիլքներում նա տեսավ, որ արդարները պաշտպանված կլինեն:

Խնդրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 14.14–17 և 22.16–17, փնտրելով ուղիներ, որոնցով Սրբերը պաշտպանված կլինեն: (Նշում. Այս հատվածները լուսաբանում են ընդհանուր սուրբ գրքերի թեման, որ հնազանդությունը բերում է պաշտպանության Տիրոջ խոստումը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը շեշտել է սուրբ գրքերի այդպիսի «կապերի, օրինակների և թեմաների» հետազոտման կարևորությունը» [«Կենդանի ջրի աղբյուր» (Եկեղեցու Կրթական համակարգի հավաքույթ երիտասարդ չափահասների համար, փետր. 4, 2007), 3, lds.org/media-library]։ Այս թեման կամ օրինակը հատկապես տարածված է Մորմոնի Գրքում:)

  • Ինչպե՞ս են Նեփիի գրվածքները ձեզ հույս տալիս:

Կարդացեք Յոթանասունից Երեց Բրյուս Դ. Փորթերի հետևյալ խոսքերը: Հրավիրեք ուսանողներին լսել օրհնությունները, որոնք կտրվեն հավատարիմ ծնողներին վերջին օրերում.

Նկար
Երեց Բրյուս Դ. Փորթեր

«Անկախ նրանից, թե ինչ է պահված ապագայում, Աստված կարգել է, որ ժամանակների լրության տնտեսությունում, Եկեղեցու անդամ ծնողներին կտրվի զորություն՝ օգնելու իրենց երեխաներին փրկվել իրենց շրջապատող խավարից: Քանի որ հայրերի և մայրերի սրտերը կդառնան դեպի իրենց երեխաները, իսկ երեխաների սրտերը դեպի իրենց ծնողները, մենք ի վերջո ականատես կլինենք մի սերնդի բարձրացմանը, որը մաքրված և պատրաստված կլինի՝ հանդիպելու Փրկiչին Իր գալստյան ժամանակ: Աստծո թագավորության հաղթանակը վերջին օրերում հաղթանակ կլինի ոչ միայն Եկեղեցու համար որպես կազմակերպություն, այլ տասնյակ հազարավոր անհատական ընտանիքների համար, ովքեր հավատքով հաղթել են աշխարհին» («Պաշտպանել ընտանիքը անհանգիստ աշխարհում», Ensign, հունիս 2011, 18):

  • Ի՞նչ օրհնություն է խոստացված ծնողներին այս տնտեսությունում, ովքեր ձգտում են մեծացնել իրենց երեխաներին արդարակեցության մեջ:

  • Ինչպե՞ս եք ականատես եղել, երբ Տերն ուժ է տվել ծնողներին իրենց ջանքերում՝ զորացնելու և պաշտպանելու իրենց երեխաներին աշխարհի խավարից:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ ազդեցություններ և ուժեր են գործում կործանելու նրանց իսկ ընտանիքները և ինչպես է սատանան փորձում խանգարել նրանց՝ աշխատել իրենց սեփական ընտանիքներն ունենալու ուղղությամբ՝ ապագայում: Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կարող են անել՝ ձեռք բերելու Տիրոջ օգնությունը ամրացնելու իրենց և պաշտպանելու իրենց ընտանիքները:

Ուսանողի ընթերցարան

Տպել