Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 8․ Սեռը և հավերժական ինքնությունը


Դաս 8

Սեռը և հավերժական ինքնությունը

Նախաբան

Մեր սեռը հաստատվել է նախքան մահկանացու կյանքում ծնվելը և հանդիսանում է մեր հավերժական ինքնության հիմնական բնութագիրը։ Եկեղեցու ղեկավարները զանազանում են միևնույն սեռի հանդեպ հակումը, որը մեղսալի չէ, և համասեռամոլ վարքագիծը, որը համարվում է մեղք, քանի որ այն հակասում է մեր վեհացման համար նախատեսված Երկնային Հոր ծրագրին։ Այս դասը կօգնի ուսանողներին տեսնել այս տարբերության մարգարեական հիմքերը և նաև գիտակցել, որ Աստծո բոլոր զավակները հավասարապես սիրելի են և արժանի սիրալիր և բարեկիրթ վերաբերմունքի։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Robert D. Hales, “The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” Ensign, Oct. 2015.

  • Jeffrey R. Holland, “Helping Those Who Struggle with Same-Gender Attraction,” Ensign, Oct. 2007, 42–45․

  • Dallin H. Oaks, “Same-Gender Attraction,” Ensign, Oct. 1995, 7–14.

  • Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics.

  • “Love One Another: A Discussion on Same-Sex Attraction,” mormonsandgays.org. Եթե ուսանողները հարցեր բարձրացնեն համասեռամոլության վերաբերյալ Եկեղեցու քաղաքականության մասին, խնդրում ենք առաջարկել նրանց Եկեղեցու այս պաշտոնական վեբ կայքը։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 76․24, Մովսես 2․27, «Ընտանիք` հայտարարություն աշխարհին»

Սեռը մեր հավերժական ինքնության հիմնական մասն է

Խնդրեք երեք ուսանողների բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․24, Մովսես 2․27 և «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրի երկրորդ պարբերությունը (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։ Հրավիրեք դասարանին խորհել, թե ինչ են ուսուցանում կամ ենթադրում այս նյութերը սեռի վերաբերյալ։

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, թե ինչ են ուսուցանում այս նյութերը մեր հավերժական ինքնության մասին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալը․ Մեր սեռը մեր հավերժական ինքնության և նպատակի հիմնական բնութագիրն է։)

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մեր սեռը գոյություն ուներ մեր երկիր գալուց դեռևս շատ ժամանակ առաջ: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք կիսվել Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի [1876–1972] հետևյալ խոսքերով․ «Ծննդոցում մենք կարդում ենք․ … «Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը․ Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան․ արու եւ էգ ստեղծեց նորանց»։ [Ծննդոց Ա․27, շեղագիրն ավելացված է։] Արդյո՞ք հավանական չի թվում, որ իգական սեռի հոգիները ստեղծվել են «Երկնային Մոր» պատկերով։ [Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 3:144].)

  • Ինչպե՞ս կարող է սեռի հավերժական էության ըմբռնումն օգնել մեզ ապրել Երկնային Հոր երջանկության ծրագրի հետ ներդաշնակության մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ հասարակությունը երբեմն ընդունում է վարքագծի այլ չափանիշներ։

Վերը նշված հարցին անդրադառնալու համար կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ վարդապետական հայտարարությամբ։ Կարդացեք յուրաքանչյուր պարբերությունն առանձին-առանձին և քննարկեք, թե ինչ է այն ուսուցանում այն մասին, թե ինչպես է համասեռամոլ վարքագիծը հակառակ Երկնային Հոր ծրագրին, ըստ որի Նրա զավակները պետք է վեհացվեն։

Նկար
Elder Dallin H. Oaks

«Մահկանացու կյանքի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքելության նպատակն է նախապատրաստել Աստծո որդիներին և դուստրերին իրենց ճակատագրին՝ դառնալու մեր երկնային ծնողների նման։

Մեր հավերժական ճակատագիրը՝ երկնային արքայությունում վեհացումը, հնարավոր է դարձվել միայն Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ (որի միջոցով մենք դարձել ենք և կարող ենք մնալ «անմեղ … Աստծո առաջ» [ՎևՈւ 93․38]) և հնարավոր է միայն տղամարդու և կնոջ համար, ովքեր Աստծո տաճարում մտել են հավերժական ամուսնության ուխտերի մեջ և մնացել հավատարիմ (տես ՎևՈւ 131․1–4132)։ …

Քանի որ սատանան ցանկանում է, որ «բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2․27), նրա ամենաեռանդուն ջանքերն ուղղված են խրախուսելու այն ընտրությունները և գործողությունները, որոնք կխափանեն Աստծո զավակների համար նախատեսված ծրագիրը։ Նա փորձում է քայքայել անձնական պատասխանատվության սկզբունքը, համոզել մեզ չարաշահել ծնունդ տալու մեր սրբազան զորությունները, արժանի տղամարդկանց և կանանց մոտ հիասթափություն առաջացնել ամուսնանալու և երեխաներ ունենալու հարցերում և շփոթություն առաջ բերել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ կամ կին» (“Same-Gender Attraction,” Ensign, Oct. 1995, 7–8)։

Վարդապետություն և Ուխտեր 59․6

Եկեղեցին տարբերություն է դնում միևնույն սեռի հանդեպ հակում ունենալու և համասեռամոլ վարքագծի միջև

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերի մեկական օրինակ. Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել այդ խոսքերը՝ փնտրելով այնպիսի սկզբունքներ, որոնք Երեց Հոլանդն ուսուցանում է այն մարդկանց մասին, ովքեր հակում ունեն միևնույն սեռի մարդկանց հանդեպ և թե ինչպես պետք է սիրով արձագանքել նրանց։

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Մի 20 տարեկան հաճելի երիտասարդ նստած էր իմ դիմաց: Նա հաճելի ժպիտ ուներ, չնայած նա հաճախ չէր ժպտում մեր զրույցի ընթացքում: Իմ ուշադրությունը հատկապես գրավեց նրա աչքերի ցավը:

«Չգիտեմ, թե արդյո՞ք պիտի մնամ Եկեղեցու անդամ»,- ասաց նա: «Չեմ կարծում, որ արժանի եմ»:

«Ինչո՞ւ արժանի չես»,- հարցրեցի ես:

«Ես համասեռամոլ եմ»:

Կարծում եմ մտածում էր, թե ես հանկարծակիի կգամ: Բայց ես հանկարծակիի չեկա: «Ե՞վ …»,- հարցրեցի ես:

Հանգստության շող անցավ նրա դեմքով, երբ զգաց իմ չմարող հետաքրքրությունը: «Ինձ կանայք չեն գրավում: Ինձ գրավում են տղամարդիկ: Ես փորձել եմ անտեսել այդ զգացումները կամ փոխել դրանք, բայց …»

Նա հառաչեց: «Ինչո՞ւ եմ ես այսպիսին: Այդ զգացմունքները շատ իրական են»:

Ես կանգ առա, ապա ասացի. «Պետք է մի քիչ ավելի շատ տեղեկություններ ձեռք բերեմ, նախքան քեզ խորհուրդ կտամ: Հասկանո՞ւմ ես, նույն սեռի հանդեպ հակումը մեղք չէ, բայց այդ զգացմունքների հիման վրա գործելը մեղք է, ճիշտ ինչպես կլիներ տարասեռ զգացմունքների դեպքում: Դու խախտո՞ւմ ես մաքրաբարոյության օրենքը»:

Նա շարժեց գլուխը: «Ոչ, չեմ խախտում»:

Այս անգամ ես թեթևություն զգացի։ «Շնորհակալություն, որ ցանկացար պայքարել դրա դեմ»,-ասացի ես։ Դրա համար խիզախություն էր պետք, և ես քեզ հարգում եմ քեզ մաքուր պահելու համար:

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչու ես դու այդպես զգում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Կարող են ազդել մի քանի գործոններ և դրանք կարող են այնքան տարբեր լինել, ինչպես մարդիկ են տարբեր: Որոշ բաներ, ներառյալ քո զգացմունքների պատճառը, մենք միգուցե երբեք չիմանանք այս կյանքում: Բայց պատճառը, թե ինչու ես այդպես զգում այնքան կարևոր չէ, որքան այն, որ դու չես օրինազանցել: Եթե քո կյանքը ներդաշնակության մեջ է պատվիրանների հետ, ապա դու արժանի ես ծառայել Եկեղեցում, վայելել լիակատար ընկերակցություն անդամների հետ, հաճախել տաճար, և ստանալ Փրկչի Քավության բոլոր օրհնությունները»:

Նա մի փոքր ավելի ուղիղ նստեց: Ես շարունակեցի. «Դու ճիշտ չես վերաբերվում ինքդ քեզ, երբ քեզ որակում ես հիմնականում քո սեռական զգացողություններով: Դա քո միակ առանձնահատկությունը չէ, այնպես որ առանձնահատուկ ուշադրություն մի դարձրու դրա վրա: Առաջինը և ամենակարևորը դու Աստծո որդին ես, և Նա սիրում է քեզ» (“Helping Those Who Struggle with Same-Gender Attraction,” Ensign, Oct. 2007, 42)։

  • Ի՞նչ սկզբունք դուք բացահատեցիք Երեց Հոլլանդի խորհրդի մեջ։

Հետևյալ հստակ սկզբունքները գրեք գրատախտակին, երբ ուսանողները կիսվեն դրանցով, և զգուշորեն քննարկեք դրանք։

  • Մենք կարող ենք զգալ Աստծո սերը, երբ կենտրոնանանք որպես Նրա որդիներ և դուստրեր մեր ինքնության վրա։

  • Նույն սեռի մարդկանց հանդեպ հակում ունենալը մաքրաբարոյության օրենքի խախտում չէ, սակայն այդ հակումին տեղի տալը խախտում է։ Կարող եք կիսվել Վարդապետություն և Ուխտեր 59․6 հատվածով․ «Շնություն մի արա, … ոչ էլ նման որևէ բան գործիր», շեշտեք, որ «ոչ էլ նման որևէ բան գործիր» արտահայտությունը վերաբերում է ամուսնական կապերից դուրս ցանկացած սեռական հարաբերության։ Համասեռամոլ վարքագիծը մեղք է, ճիշտ ինչպես տարբեր սեռերի միջև հարաբերությունները ամուսնությունից դուրս մեղսալի են։ Յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում սեռական բնույթի որևէ մեղքի, կարող է ներվել ապաշխարության միջոցով։

  • Անկախ այն պատճառներից, որ որոշ մարդիկ հակում ունեն միևնույն սեռի հանդեպ, բոլոր մարդիկ կարող են ապրել Աստծո պատվիրաններին համահունչ։ Շեշտեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը․ «Կան շատ բաներ, որոնք մենք չենք հասկանում այս հարցի վերաբերյալծ, այնպես որ լավ կլինի, եթե մենք մոտ մնանք այն ամենին, ինչ գիտենք ըստ Աստծո հայտնած խոսքի։ Իսկ մենք գիտենք այն, որ Եկեղեցու վարդապետությունը, որ սեռական հարաբերությունները պետք է տեղի ունենան տղամարդու և կնոջ միջև, ովքեր ամուսնացած են, չի փոխվել և ենթակա չէ փոփոխության» (“What Needs to Change,” mormonsandgays.org

  • Երբ մենք ապրում ենք Աստծո պատվիրանների համաձայն, մենք կարող ենք վայելել Եկեղեցու անդամության հետ կապված բոլոր արտոնությունները և Փրկիչի Քավության օրհնությունները։ Միգուցե մարդիկ չեն կարող ընտրել, որ նույն սեռի հանդեպ հակում չունենան, նրանք կարող են ընտրել, թե ինչպես արձագանքեն այդ հակվածությանը։

Այդ սկզբունքները գրատախտակին գրելուց հետ հարցրեք․

  • Ի՞նչպեսկարող են այդ սկզբունքները հուսադրել նրանց, ովքեր հակում ունեն միևնույն սեռի հանդեպ։

  • Ի՞նչ այլ սկզբունքներ ենք մենք սովորում Երեց Հոլլանդի խոսքերից։

Մատթեոս Է․12, Հովհաննես Ը․1–11, 15․12

Մենք պետք է սեր և բարություն ցուցաբերենք ուրիշների հանդեպ

(Նշում․ Դասի այս մասն ուսուցանելիս չմոռանաք շեշտել, որ նրանք, ովքեր հակում ունեն միևնույն սեռի մարդկանց հանդեպ, սակայն տեղի չեն տալիս այդ հակվածությանը, մեղավոր չեն, ինչպես շնության մեջ բռնված կինը։ Այնուամենայնիվ, Քրիստոսի վերաբերմունքն այդ կնոջ հանդեպ օրինակ է հանդիսանում, թե ինչպես մենք պիտի վերաբերվենք բոլոր մարդկանց, անկախ նրանց վարքագծի անբարո լինելուց կամ չլինելուց։

Ասեք ուսանողներին, որ Հովհաննես Առաքյալը գրի է առել մի իրադարձություն, երբ Փրկիչը հայտնվել էր մի շատ նուրբ իրավիճակում։ Ուսանողներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Հովհաննես Ը․1-11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես վարվեց Փրկիչը շնության մեջ բռնված կնոջ հետ: Հետևյալ հարցերը հղելով օգնեք ուսանողներին նմանեցնել այս պատմությունը իրենց իսկ վերաբերմունքին և գործողություններին՝ ուղղված նրանց, ովքեր ներգրավված են համասեռամոլ և այլ անբարո վարքագծում։

  • Ի՞նչ է Փրկիչն իր արարքներով սովորեցնում այն մասին, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք միմյանց։ (Չնայած Նա չարդարացրեց կնոջ մեղքը, Նա բարությամբ և հարգանքով վերաբերվեց նրա հետ, և ոչ թե դաժանորեն:)

  • Ինչպե՞ս կարող ենք կիրառել Տիրոջ օրինակը մեր իսկ վերաբերմունքում և գործողություններում՝ ուղղված մեր համասեռամոլ եղբայրներին և քույրերին, անկախ այն բանից, թե նրանք մասնակից են եղել անբարո վարքագծի։ Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Մենք հետևում ենք Փրկիչի օրինակին, երբ կարեկցանք ենք զգում Աստծո բոլոր զավակների հանդեպ և վերաբերվում ենք նրանց հոգատարությամբ և բարությամբ: (Տես նաև Մատթեոս Է․12, Հովհաննես ԺԵ․12։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Elder Dallin H. Oaks

«Տերն իհարկե չարդարացրեց կնոջ մեղքը։ Նա պարզապես ասաց նրան, որ չէր դատապարտում իրեն, այսինքն՝ Նա այդ պահին վերջնական դատաստանի չէր ենթարկում նրան։ Այս բացատրությունը հաստատվում է այն խոսքերով, որոնք Նա այնուհետև ասաց փարիսեցիներին․ «Դուք մարմնի համեմատ էք դատում․ ես չեմ դատում ոչ մէկին էլ» (Հովհաննես Ը․15)։ Շնության մեջ բռնված կնոջը ժամանակ տրվեց, որպեսզի ապաշխարեր՝ ժամանակ, որից նրան զրկում էին նրանք, ովքեր ուզում էին քարկոծել նրան» (“‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 8)։

Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ համաձայն Հովհաննես Ը․11-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության, Փրկիչի հետ իր հանդիպումից հետո «կինը փառաբանեց Աստծուն այդ պահից սկսած և հավատաց նրա անվանը» (տրված է Հովհաննես Ը․11գ-ի տողատակի ծանոթագրությունում)։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ․ Քուքի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Elder Quentin L. Cook

«Եկեղեցիների մեջ, ոչ ոք չպետք է լինի ավելի սիրող ու կարեկից։ Եկեք լինենք առաջինը՝ սեր, կարեկցանք արտահայտելիս և օգնության ձեռք մեկնելիս։ Թող որ չունենանք ընտանիքներ, որոնք կվտարեն կամ անհարգալից կվերաբերվեն նրանց հետ, ովքեր ընտրում են այլ ապրելակերպ՝ իրենց սեռի հանդեպ ունեցած զգացումների արդյունքում» (“Love One Another: A Discussion on Same-Sex Attraction,” mormonsandgays.org

Հրավիրեք ուսանողներին գնահատել իրենց իսկ վերաբերմունքը և գործողություններն այն մարդկանց հանդեպ, ովքեր հակում ունեն միևնույն սեռի հանդեպ։ Արդյո՞ք այդ վերաբերմունքը և գործողությունները ներդաշնակ են Տիրոջ ուսմունքների և օրինակի հետ։

  • Ի՞նչ կանեք դուք, եթե հայտնվեք մարդկանց մի խմբում, ովքեր նսեմացնող ակնարկներ են անում այն մարդկանց հասցեին, ովքեր հակում ունեն միևնույն սեռի հանդեպ։

Վկայեք, որ եթե մենք ավելի մեծ սեր և բարություն ցուցաբերենք մեր համասեռամոլ եղբայրների և քույրերի հանդեպ, կյանքերը կարող են փոխվել, ընտանիքները կարող են բուժվել և մարդիկ, ովքեր օտարված են զգում Եկեղեցուց, կարող են ավելի հյուրընկալ վերաբերմունք զգալ Եկեղեցու անդամների կողմից։ Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները մատչելի են բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են պահել պատվիրանները և հավատարիմ մնալ ավետարանի ուխտերին։

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ծանոթ անհատների մասին, ովքեր հակում ունեն միևնույն սեռի հանդեպ և խորհել, թե ինչ կարող են անել, որ ավելի կարեկից լինեն նրանց հանդեպ՝ մինչդեռ հավատարիմ են մնում Տիրոջ մաքրաբարոյության օրենքին։

Ուսանողի ընթերցարան

Տպել