«Աստված պատվիրել է, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, ովքեր օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»: («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Աստծո բոլոր զավակների համար, մաքրաբարոյության օրենքով ապրելը պահանջում է մեզանից լինել առաքինի մեր գործողություններում, ինչպես նաև մեր մտքերում: Ամուսնու և կնոջ միջև մտերմությունը գեղեցիկ է և սրբազան և այն կարգված է Աստծո կողմից՝ ծնունդ տալու և սեր արտահայտելու համար:
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը և ուսանողներին հարցրեք, թե ինչպես կավարտեին այն․
«Մեր սերնդի աղետալի մեղքը »։
Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
Նկար
Նախագահ Էզրա ԹաՖտ Բենսոն
«Այս սերնդի աղետալի մեղքը սեռական անբարոյականությունն է: Սա, ասել է Մարգարե Ջոզեֆը, կլինի ավելի շատ գայթակղությունների, ավելի շատ հարվածների և ավելի շատ դժվարությունների աղբյուր Իսրայելի երեցների համար, քան մեկ ուրիշ բան» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 220):
Ինչպե՞ս են Նախագահ Բենսոնի խոսքերը վերաբերում մեր ներկա հասարակությանը:
Ցուցադրեք հետևյալ խոսքերը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն. Մինչ նրանք լսում են, հարցրեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կձևակերպեին Տիրոջ մաքրաբարոյության օրենքը մեկ նախադասությամբ:
«Սեռական մաքրության վերաբերյալ Տիրոջ չափանիշը պարզ է և անփոփոխ: Նախքան ամուսնանալը ոչ մի սեռական հարաբերություններ մի ունեցեք, իսկ ամուսնանալուց հետո միշտ հավատարիմ եղեք ձեր կողակցին: …
…Նախքան ամուսնությունը մի մասնակցեք կրքոտ համբույրների, պառկեք մեկ ուրիշ անձնավորության վրա, կամ շոշափեք մեկ ուրիշ անձնավորության մարմնի անձնական, սրբազան մասերը, լինի հագնված թե առանց հագուստների: Մի արեք որևէ այլ բան սեռական զգացմունքներ առաջացնելու համար: Մի առաջացրեք այդ զգացումները ձեր մարմնում» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 35–36):
Ինչպե՞ս կամփոփեիք մաքրաբարոյության մասին Տիրոջ օրենքը մեկ նախադասությամբ։ (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք հետևյալ վարդապետությունը ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից. «Աստված պատվիրել է, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, ովքեր օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին» [«Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129]:)
Ինչպե՞ս կարող են նախազգուշացումները, որոնք ընդգծված են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մեջբերման երկրորդ պարբերությունում, արգելել ինչ-որ մեկին ավելի լուրջ բարոյական մեղքեր գործել:
Գրատախտակին արտագրեք հետևյալ ցանկը: Դասարանը կիսեք երկու մասի և հրավիրեք մի կեսին ուսումնասիրել «հետևանքներ» վերնագրի տակ գտնվող հատվածները, իսկ մյուս խմբին ուսումնասիրել «օրհնություններ» վերնագրի տակ գտնվող հատվածները: Ուսանողներին հորդորեք դիմել սուրբ գրքերի ծանոթագրություններին, երբ ուսումնասիրում են:
Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից.
«Մենք հայտարարում ենք, որ երկրի վրա կյանքի ստեղծման ուղիները ղեկավարվում են Աստծո կողմից» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129):
Ի՞նչ է այս հայտարարությունը նշանակում ձեզ համար:
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը՝ օգնելու խորացնել ուսանողների ըմբռնումը այս ճշմարտության վերաբերյալ: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ այդ խոսքերը, մինչ դասարանը լսում է, թե ինչու է մաքրաբարոյության օրենքը հավերժական կարևորություն ունեցող:
Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ
«Մարմինը հոգու կարևոր մասն է: Այս հատկանշական և շատ կարևոր Վերջին Օրերի Սրբերի վարդապետությունն ընդգծում է, թե ինչու սեռական մեղքը այդքան լուրջ է: Մենք հայտարարում ենք, որ նա, ով օգտագործում է Աստծո կողմից տրված մեկ ուրիշի մարմինը առանց աստվածային թույլտվության, անարգում է այդ անձնավորության հենց հոգին, անարգում է կենտրոնական նպատակը և կյանքի գործընթացները, կյանքի «հենց բանալին», ինչպես Նախագահ Բոյդ Ք. Փաքերն է մի առիթով կոչել այն: Շահագործելով մեկ ուրիշի մարմինը, որը նշանակում է շահագործել նրա հոգին, այդ մարդը սրբապղծում է Քրիստոսի Քավությունը, որը փրկել է այդ հոգին և որը հնարավոր է դարձնում հավերժական կյանքի պարգևը» (Jeffrey R. Holland, “Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76):
Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար
«Ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև լիազորված ուղի է, որի միջոցով նախամահկանացու ոգիները մտնում են մահկանացու կյանք: Ամուսնությունից առաջ սեռական հարաբերությունից ամբողջովին զերծ մնալը և բացարձակ հավատարմութունը ամուսնության մեջ՝ պահպանում են այս սրբազան ուղու սրբությունը:
Ծննդաստեղծ զորությունը հոգեպես կարևոր է։ Այս զորության սխալ օգտագործումը խաթարում է Հոր ծրագրերի նպատակները և մեր մահկանացու գոյությունը: Մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին արարիչներ են և վստահել են մեզանից յուրաքանչյուրին Իրենց արարչագործական զորության մի մասը: … Թե ինչպես ենք մենք օգտագործում այդ աստվածային ուժը կորոշի մեծամասամբ մեր երջանկությունը մահկանացու կյանքում և մեր ճակատագիրը հավերժության մեջ» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքուր լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 42).
Խնդրեք ուսանողներին կարդալ հետևյալ միտքը. Մատթեոս Ե.27–28, Հռովմայեցիս Ը.6, և Վարդապետություն և Ուխտեր 63.16: Մտածեք խնդրել ուսանողներին գործադրել սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություն՝ ստեղծելով սուրբ գրության շղթաներ սկսած առաջին հատվածից, գրելով հղումներ դեպի հաջորդը և այդպես շարունակ մինչև վերջին հատվածը:
Ի՞նչ վարքագծեր են այս հատվածները արգելում: (Վարքագծերից մեկը, որն ուսանողները պետք է նշեն, պոռնոգրաֆիայի օգտագործումն է:)
Ի՞նչ հետևանքներ են այս սուրբ գրությունները նշում պոռնոգրաֆիա նայելու ու կարդալու վերաբերյալ:
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեցներ Դալլին Հ. Օուքսի և Ռիչարդ Գ. Սքոթի և Քույր Լինդա Ս. Ռիվսի՝ Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականի հետևյալ խոսքերը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք և հրավիրեք դասարանին փնտրել պոռնոգրաֆիայի օգտագործման լրացուցիչ հետևանքներ:
Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս
«Պոռնոգրաֆիա նայելը վնասում է հակառակ սեռի անձնավորության հետ նորմալ զգացմունքային, ռոմանտիկ և հոգևոր հարաբերություն վայելելու ունակությանը» (Դալլին Հ. Օուքս, «Պոռնոգրաֆիա», Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 89):
Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ
«Սատանան դարձել է վարպետ, օգտագործելով պոռնոգրաֆիայի կախվածություն առաջացնող ուժը, սահմանափակելով Հոգով առաջնորդվելու անձնավորության կարողությունը: Այսօր պոռնոգրաֆիայի հարձակումը իր բոլոր արատավոր, քայքայող, կործանարար ձևերով առաջացրել է մեծ վիշտ, տառապանք, կսկիծ և կործանել ամուսնություններ (Ռիչարդ Գ. Աքոթ, «Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 8):
Նկար
Լինդա Շ. Ռիվս
«[Երեխաները և երիտասարդները] պետք է իմանան պոռնոգրաֆիայի վտանգների մասին և թե ինչպես է այն սկսում ղեկավարել մարդկանց կյանքերը, որը պատճառ է դառնում Հոգու կորստի, զգացմունքների խեղաթյուրման, ինքնակառավարման պակասի և գրեթե սպառում է ողջ ժամանակը, միտքը և էներգիան» (Լինդա Ս. Ռիվս, «Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն տուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 15):
Խրախուսեք ուսանողներին, ովքեր մաքառում են պոռնոգրաֆիա օգտագործելու կամ այլ տիպի անբարոյականության դեմ՝ այցելել իրենց եպիսկոպոսներին կամ ճյուղի նախագահներին: Հավաստիացրեք նրանց, որ նրանք կարող են գտնել ետադարձի ուղին՝ դեպի խաղաղություն և երջանկություն՝ ապաշխարության միջոցով: Վկայեք հետևյալ ճշմարտության մասին. Պոռնոգրաֆիայից խուսափելը կտանի ավելի մեծ երջանկության այս կյանքում և հավերժության մեջ: Գրատախտակին գրեք հետևյալ Եկեղեցու կայքերը՝ օգնելու ուսանողներին, ովքեր ներքաշված են պոռնոգրաֆիա օգտագործելու մեջ:
Ուշադրություն. Դասի այս մասի նուրբ բնույթի պատճառով, հիմնվեք մարգարեական ուսմունքների վրա և խուսափեք ուսուցանել այստեղ գտնվող բաներից այն կողմ, ներառյալ՝ չկիսվելով մանրամասներ ձեր կողակցի հետ ձեր փոխհարաբերությունների մասին:
Վկայեք, որ ֆիզիկական ինտիմ հարաբերությունները սրբազան են, պատշաճ և առանձնահատուկ, երբ այն տեղի է ունենում ամուսնական կապի մեջ, այն ձևով, ինչպես Աստված է սահմանել:
Չնայած առանձնապես չի նշվում, այն ինչ ի նկատի ունեն այս հատվածները, նպատակը՝ ֆիզիկական ինտիմ հարաբերությունն է ամուսնու և կնոջ միջև: (Մեկ լինել մեր կողակցի հետ:)
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.
Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ
«Մարդկային ինտիմ հարաբերությունը պահված է ամուսնացած զույգի համար, որովհետև այն միության բացարձակ գերագույն խորհրդանիշն է՝ ամբողջություն և միություն՝ կարգված և սահմանված Աստծո կողմից: Եդեմի պարտեզից սկսած, ամուսնությունը նախատեսված է նշանակելու տղամարդու և կնոջ լիակատար միաձուլում՝ նրանց սրտերի, հույսերի, կյանքերի, սիրո, ընտանիքի, ապագայի և ամեն ինչի» («Անձնական մաքրություն», Ensign, Nov. 1998, 76):
Ինչպե՞ս է ձեզ օգնում Երեց Հոլլանդի միտքը ավելի լավ հասկանալ ֆիզիկական մտերմությունը՝ ամուսնու և կնոջ միջև: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալը. Ամուսնության մեջ ինտիմ հարաբերությունը ամրացնում է հոգևոր և էմոցիոնալ կապերը ամուսնու և կնոջ միջև:)
Մտածեք հետևյալ հայտարարությունները թերթիկների վրա գրված բաժանելու մասին: Տվեք մի օրինակ յուրաքանչյուր ուսանողի և խնդրեք ուսանողներին ընդգծել ամուսնության մեջ ֆիզիկական մտերմության նպատակները:
Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ
«Սեռերի միության՝ ամուսին և կին (և միայն ամուսին և կին), գլխավոր նպատակը երեխաներ աշխարհ բերելն է: Սեռական փորձառությունները երբեք Տիրոջ կողմից նախատեսված չեն եղել լինելու խաղալիք կամ պարզապես բավարարելու կրքերն ու տենչերը» (Սպենսեր Վ Քիմբալ, «Տղամարդկանց և կանանց համար Տիրոջ ծրագիրը» Ensign, Oct. 1975, 4):
Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար
«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի սեռական բարոյականության եզակի, անփոփոխ չափանիշ` ինտիմ հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև՝ Աստծո ծրագրով սահմանված ամուսնական փոխհարաբերության մեջ: Այդպիսի հարաբերությունները, պարզապես, հետազոտական հետաքրքրասիրություն չեն, ոչ ցանկությունների բավարարման, ոչ էլ հանգստի կամ զվարճության ինչ-որ ձև են՝ եսասիրաբար հետամուտ լինելու համար: … Ավելի շուտ դրանք մահկանացու կյանքում մեր աստվածային էության և ներուժի գերագույն արտահայտություններն են և ամուսնու և կնոջ միջև էմոցիոնալ և հոգևոր կապերն ամրացնելու մի միջոց» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 42):
Քննարկեք, թե ինչ նպատակներ ընդգծեցին ուսանողները:
Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ իրենք սովորեցին մաքրաբարոյության օրենքի մասին, իսկ հետո գրեն պատասխաններ հետևյալ հարցերին իրենց օրագրերում.
Ինչպե՞ս է մաքրաբարոյության օրենքը հասկանալն ամրացնում ձեր վճռականությունը՝ ապրել բարոյապես մաքուր կյանքով:
Որո՞նք են մաքրաբարոյության օրենքով ապրելու պատճառները:
Ավարտեք՝ կիսվելով այս դասին քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ: