Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 18. Զարգացնել ամուսնական հարաբերություններ


Դաս 18

Զարգացնել ամուսնական հարաբերություններ

Նախաբան

«Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Ներառելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրենց փոխհարաբերության մեջ և միասնաբար ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով, ամուսինները և կանայք կարող են ձեռք բերել առավելագույն երջանկություն, որն Աստծո ծրագրի նպատակն է:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռասսել Մ. Նելսոն, «Փայփայել ամուսնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 36-38:

  • Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամուսնությունը կարևոր է Նրա հավերժական ծրագրում», Ensign, հունիս 2006, 82–87:

  • Լ. Ուիթնի Քլեյթոն, «Ամուսնություն՝ նայիր և սովորիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 83–85:

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս ԺԹ.3–8, Եփեսացիս Ե.25, 28–31, Վարդապետություն և Ուխտեր 25.5, 13–15, 42.22

Կառուցել հաջող ամուսնություն

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է բերում երջանկության համար, քան որևէ այլ մարդկային փոխհարաբերություն: Սակայն որոշ ամուսնացած զույգեր չեն հասնում իրենց լրիվ ներուժին: Նրանք թույլ են տալիս, որ իրենց սիրավեպը ժանգոտվի, միմյանց ըստ արժանվույն չեն գնահատում, թույլ տալիս այլ հետաքրքրություններ կամ անտեսման ամպեր մշուշապատեն տեսադաշտը, թե իրենց ամուսնությունն իրականում ինչ կարող էր լինել: Ամուսնություններն ավելի երջանիկ կլինեին, եթե ավելի զգուշորեն փայփայվեին» («Փայփայել ամուսնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 36):

  • Ի՞նչ սովորույթներ կամ վարվելաձևեր ձեր կարծիքով կարող են ամուսնությունը «ժանգոտ դարձնել»:

Բացատրեք, որ զույգերը, ովքեր թույլ են տալիս իրենց ամուսնությունները ժանգոտվեն, երբեմն ընտրում են ավարտել իրենց ամուսնությունները ամուսնալուծությամբ: Ասեք ուսանողներին, որ Փրկչի ծառայության ընթացքում որոշ Փարիսեցիներ վիճում էին, որ ամուսնալուծությունը արդարացվում էր նույնիսկ չնչին պատճառների համար, և նրանք ձգտում էին ներգրավել Հիսուսին հակաճառության մեջ՝ հարցնելով Նրա կարծիքը ամուսնալուծության մասին: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մատթեոս ԺԹ․3-8 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել ամուսնության հանդեպ Փրկչի և Փարիսեցիների վերաբերմունքի միջև տարբերությունը: Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ արձակման թուղթ գրելը պաշտոնական փաստաթուղթ է, որ մարդը պետք է տար իր կնոջը նախքան նրան տնից արձակելը:

  • Ի՞նչ բառեր են հատված 3-ում ցույց տալիս Փարիսեցիների վերաբերմունքը ամուսնության և ամուսնալուծության հանդեպ: (Թույլատրելի էր «արձակել» կամ ամուսնալուծվել «ամեն որ եւ է պատճառի համար»):

  • Ի՞նչ ուսուցանեց Հիսուսը հատված 8-ում, որը հակադիր էր այս մտածողությանը և հաստատում էր ամուսնության սուրբ բնույթը: (Ադամի և Եվայի ժամանակներից ի վեր, Տերը նախատեսել է, որ ամուսնությունները տևեն հավերժորեն: Ամրապնդելու համար այս վարդապետությունը, մտածեք խնդրել ուսանողներին հղում կատարել հատված 8-ից Ժողովող Գ.14 և Մովսես 4.18 հատվածներին:)

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վեհացման համար պահանջվող ամուսնության տեսակը՝ տևողությամբ հավերժական և աստվածանման որակով, չի մտածում ամուսնալուծության մասին: Տիրոջ տաճարներում զույգերը ամուսնանում են ողջ հավերժության համար: Բայց որոշ ամուսնություններ չեն առաջադիմում դեպի այդ կատարելատիպը: «[Մեր] քարասրտութեան համար» [Մատթեոս ԺԹ.8], Տերը ներկայումս չի կիրառում սելեստիալ չափանիշի հետևանքները: Նա թույլ է տալիս բաժանված անձանց կրկին ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում» («Ամուսնալուծություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 70):

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ, թե ինչ կարող են ամուսիններն ու կանայք անել հասնելու վեհացման համար պահանջվող ամուսնության, խնդրեք ուսանողներին կարդալ ընտանիքի վերաբերյալ հայտարարության պարբերություն վեցի առաջին նախադասությունը:

  • Ի՞նչ պարտականություններ ունեն ամուսիններն ու կանայք միմյանց հանդեպ: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք այս արտահայտությունը ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից. «Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց համար»։)

  • Ի՞նչ է նշանակում ըստ ձեզ, որ ամուսնացած զույգերը «սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց համար:

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ այս պատասխանատվությունը, հրավիրեք դասարանի կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25.5, 13–15 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.22-ը և Եփեսացիս Ե.25, 28–31-ը: Խնդրեք ուսանողներին գտնել սկզբունքներ, որոնք ուսուցանում են, թե ինչպես փայփայել ամուսնությունը, իսկ հետո իրենց գտածը գրեն գրատախտակի վրա: Բավական ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված կետերից մեկը և բացատրել, թե ինչ է այն նշանակում իրենց համար:

Կիսվեք Յոթանասունի Նախագահությունից Երեց Լ․ Ուիթնի Քլեյթոնի հետևյալ խոսքերով և խնդրեք դասարանին լսել հարել և թողնելխոսքերի հատուկ իմաստները:

Նկար
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն

«Ամենաերջանիկ ամուսնությունները, որ ես տեսել եմ ճառագում են հնազանդությամբ ամենաերջանիկ պատվիրաններից մեկի հանդեպ, որ մենք «ապրեք միասին սիրով» [ՎևՈՒ 42.45]: Խոսելով ամուսինների հետ Տերը պատվիրել է.«Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի» (ՎևՈւ 42.22): Եկեղեցու ձեռնարկն ուսուցանում է. «Հարել բառը նշանակում է լիովին նվիրված և հավատարիմ լինել ինչ-որ մեկին: Ամուսնացած զույգերը հարում են Աստծուն և միմյանց՝ ծառայելով և սիրելով միմյանց և պահելով ուխտերը լիակատար հավատարմությամբ միմյանց և Աստծո նկատմամբ»: Ամուսինն ու կինը երկուսով «ետևում են թողնում իրենց ամուրի կյանքը և հաստատում իրենց ամուսնությունը որպես [իրենց] առաջնահերթություն: … Նրանք թույլ չեն տալիս, որ որևէ ուրիշ անձնավորություն կամ հետաքրքրություն ավելի մեծ առաջնահերթություն ունենա … քան այն ուխտերը պահելը, որ նրանք կապել են Աստծո և միմյանց հետ» [Ձեռնարկ 2. Սպասավորելը Եկեղեցում (2010), 1.3.1]: Նայեք և սովորեք՝ հաջող զույգերը սիրում են միմյանց լիակատար նվիրվածությամբ» («Ամուսնություն. նայիր և սովորիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 85):

  • Որո՞նք են այն բաները, որոնք ամուսիններն ու կանայք կարող է ստիպված լինեն «թողնել ետևում», որպեսզի «հարեն միմյանց»:

  • Ինչպե՞ս են ամուսնացած զույգերը, ում դուք ճանաչում եք, ցուցաբերում սեր և հոգատարություն իրենց կողակիցների հանդեպ:

  • Ի՞նչ եք անում այժմ, որը կօգնի պատրաստել ձեզ անեսասիրաբար սիրել և հոգ տանել ձեր ապագա կողակցի համար:

Աբրահամ 5.15-18

Դառնալ մեկ ամուսնության մեջ

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Աբրահամ 5.15-18 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել ընթացքում, գտնելով, թե ինչ են այս հատվածներն ուսուցանում ամուսինների և կանանց փոխհարաբերության վերաբերյալ:

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ նպատակ պետք է ամուսինն ու կինը հետապնդեն: (Դառնան «մեկ մարմին»:)

Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.

Նկար
marriage triangle

Յուրաքանչյուր ուսանողի տվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերի մի օրինակ, և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը, մինչ դասարանը փնտրում է, թե ինչ է իրենից ներկայացնում գծապատկերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Տեր Հիսուս Քրիստոսը ուխտով ամուսնական փոխհարաբերության կիզակետում է: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Փրկիչը դիրքավորված եռանկյունու գագաթում՝ կինը հիմքի մեկ անկյունում, իսկ տղամարդը հիմքի մյուս անկյունում: Այժմ մտածեք, թե ինչ է տեղի ունենում տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերությունում, երբ նրանք անձնապես և հաստատունորեն «գալիս են Քրիստոսի մոտ» և ձգտում «կատարելագործվել Նրանում» (Մորոնի 10.32): Քավիչի շնորհիվ և Նրա միջոցով տղամարդը և կինը ավելի են մոտենում միմյանց:

Երբ ամուսինը և կինը յուրաքանչյուրը մղվում են դեպի Տերը (տես 3 Նեփի 27.14), երբ նրանք սովորում են ծառայել և փայփայել մեկը մյուսին, երբ նրանք կիսվում են կյանքի փորձառություններով և միասին աճում և դառնում մեկ, և երբ նրանք օրհնվում են իրենց տարբեր էությունների միավորման միջոցով, նրանք սկսում են հասկանալ իրականացումը, որ Երկնային Հայրը կամենում է Իր զավակների համար: Առավելագույն երջանկությունը, որը հենց Հոր ծրագրի նպատակն է, տրվում է հավերժական ամուսնական ուխտեր կապելու և դրանք հարգելու միջոցով» («Ամուսնությունը կարևոր է Նրա հավերժական ծրագրում», Ensign, June 2006, 86):

  • Համաձայն Երեց Բեդնարի, ինչն է հնարավոր դարձնում ամուսնու և կնոջ համար միմյանց ավելի մոտենալ: (Ուսանողների պատասխաններից հետո, շեշտեք հետևյալ սկզբունքը. Երբ ամուսինները և կանայք ձգտում են գալ դեպի Քրիստոս, նրանք կարող են դառնալ մեկ իրենց ամուսնության մեջ:)

  • Ինչպե՞ս է դեպի Քրիստոս գալն օգնում ամուսնուն և կնոջը ավելի մոտենալ միմյանց:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Բեդնարի խոսքերը: Այնուհետև հարցրեք.

  • Համաձայն Երեց Բեդնարի, ինչ պետք է անեն զույգերը ստանալու «առավելագույն երջանկությունը», որն Աստված է կամենում նրանց համար:

  • Ինչպիսի՞ բաներ եք տեսել զույգերին անելիս՝ հասնելու միասնության և ուրախության ամուսնության մեջ:

Կարդացեք, իսկ հետո վկայեք հետևյալ խոսքերի ճշմարտության մասին, որոնք ասվել են Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի կողմից(1899–1994)․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Ամուսնությունը պետք է ինքնին համարվի որպես սրբազան ուխտ Աստծո առջև: Ամուսնացած զույգը պարտավորություն ունի ոչ միայն միմյանց հանդեպ, այլ Աստծո առջև: Նա խոստացել է օրհնություններ նրանց, ովքեր պատվում են այդ ուխտը (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 183):

  • Ինչպե՞ս կարող են կողակիցները տարբեր ձևով գործել, եթե նրանք համարել են ամուսնությունը որպես սրբազան ուխտ, որը կապել են ոչ միայն միմյանց հետ, այլ նաև Աստծո հետ:

  • Ի՞նչ կարող եք անել դուք այժմ՝ տաճարային ամուսնության պատրաստվելու համար:

Կոչ արեք ուսանողներին գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այն մասին, թե ինչ են անում իրենք այժմ և ինչ իրենք կարող են անել ապագայում՝ պատրաստվելու հավերժական ամուսնության համար:

Ուսանողի ընթերցարան

Տպել