Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 22. Ստեղծել հաջողակ ընտանիք


Դաս 22

Ստեղծել հաջողակ ընտանիք

Նախաբան

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» [փաստաթուղթը] նկարագրում է սկզբունքներ, որոնք ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին: Այս դասը կքննարկի ծնողների պատասխանատվությունը ուսուցանելու երեխաներին «հարգանքի, …սիրո, կարեկցանքի, աշխատանքի ու օգտակար և ուժերը վերականգնող հանգստի սկզբունքների» մասին։ Այն նաև կքննարկի ծնողների պարտականությունը ուսուցանել երեխաներին «սիրել և ծառայել միմյանց, պահել Աստծո պատվիրանները և լինել օրինապահ քաղաքացիներ» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս սկզբունքներն ուսուցանելն օգնում է ծնողներին ստեղծել հաջող ընտանիքներ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Տես Դալլին Հ. Օուքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 104–8:

  • Սյուզան Վ. Թաններ, «Did I Tell You… » Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 73-75:

Ուսուցման առաջարկներ

Սկզբունքներ հաջող ընտանիքների համար

Կիսվեք Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի (1873-1970) հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

Ոչ մի հաջողություն չի կարող փոխհատուցել տանը ունեցած ձախողմանը» (quoted from J. E. McCulloch, Home: The Savior of Civilization [1924], 42; in Conference Report, Apr. 1935, 116).

  • Մտածելով այն մասին, թե ինչ սովորեցիք այս դասընթացից, որոնք են այն մի քանի սկզբունքները որոնք նպաստում են հաջող ընտանիքի ստեղծմանը:

Այս հարցին պատասխանելու համար, ցույց տվեք և կարդացեք բարձրաձայն հետևյալ խոսքերը «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին»փաստաթղթից:

«Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում են և պահպանվում հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի ու օգտակար և ուժերը վերականգնող հանգստի սկզբունքների վրա»:

Բացատրեք ուսանողներին, որ այս հայտարարության սկզբունքների մեծ մասը քննարկվել են նախորդ դասերում: Կենտրոնանալու համար այն հատկանիշների վրա, որոնք չեն քննարկվել, գրեք հետևյալը գրատախտակին.

Հարգանք

Կարեկցանք

Աշխատանք

Օգտակար և ուժերը վերականգնող հանգստի սկզբունքներ

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք այս հատկանիշներից մեկը: Խնդրեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ.

Հարգանք

  • Որո՞նք են լավ բաներից մի քանիսը, որոնք տեղի են ունենում ընտանիքներում, երբ ծնողները հարգանք են ցուցաբերում իրենց երեխաների հանդեպ: Ե՞րբ են երեխաները հարգանք ցուցաբերում իրենց ծնողների հանդեպ: Ե՞րբ են ծնողները հարգանք ցուցաբերում միմյանց հանդեպ:

  • Ի՞նչ օրինակներ կարող եք կիսել ձեր ընտանիքի փորձառություններից հարգանք ցուցաբերելու վերաբերյալ:

Կարեկցանք

  • Ի՞նչ եղանակներով անհատները կարող են ուսուցանել երեխաներին կարեկցանք զգալ ընտանիքի մյուս անդամների հանդեպ:

  • Կարեկցանք ուսուցանելու ի՞նչ օրինակներ կարող եք դուք բերել ձեր ընտանիքից կամ ընտանիքներից, որոնց դուք ճանաչել եք:

Աշխատանք

  • Ինչո՞ւ է աշխատանքը հաջող ընտանիքի մաս հանդիսանում:

  • Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին հաճույք և բավականություն գտնել աշխատանքում:

  • Երեխաներին աշխատել սովորելու ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր ընտանիքից կամ ընտանիքներից, ում ճանաչել եք:

Օգտակար և ուժերը վերականգնող հանգստի սկզբունքներ

Ասեք այս խմբին, որ երբ ընտանիքները սահմանափակ ժամանակ ունեն միասին անցկացնելու համար՝ ընտանեկան միջոցառումների ժամանակ, իմաստուն է ընտրել այն միջոցառումները, որոնք ամենաարժեքավորն են: Խնդրեք այս խմբին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և քննարկել հաջորդող հարցերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ մենք մտածում ենք տարբեր ընտրությունների մասին, մենք պետք է հիշենք, որ բավական չէ, որ ինչ որ բան լավ է: Այլ ընտրություններ ավելի լավ են, և դեռ կան ընտրություններ, որ ամենալավն են: …

Մեր ամենակարևոր ընտրություններից մի քանիսը վերաբերում են ընտանեկան միջոցառումներին: … Ընտրելով, թե ինչպես ենք մենք ժամանակ անցկացնում որպես ընտանիք, մենք պետք է ուշադիր լինենք, որ չսպառենք մեզ համար մատչելի ժամանակը այն բաների վրա, որոնք բավականին լավն են և քիչ ժամանակ թողնենք նրա համար, որը ավելի լավ է կամ ամենալավը: Ընկերներից մեկը իր երիտասարդ ընտանիքին ամռանը տարավ մի շարք արձակուրդային ուղևորությունների, ներառյալ այցելություններ պատմական վայրեր: Ամառվա վերջում նա հարցրեց իր դեռահաս որդուն, թե այդ ամառային լավ միջոցառումներից որն էր նա ամենաշատը հավանել: Հայրը շատ բան սովորեց պատասխանից, և նաև նրանք, ում նա պատմեց դա: «Այս ամառ ես ամենաշատը հավանեցի,- պատասխանեց տղան,- այն գիշերը, երբ դու և ես պառկած էինք մարգագետնին և նայում էինք աստղերին և զրուցում էինք»: Հրաշալի ընտանեկան միջոցառումները կարող են լավ լինել երեխաների համար, բայց դրանք ոչ միշտ են ավելի լավ, քան սիրառատ ծնողի հետ՝ մեկ մեկու հետ առանձին անցկացրած ժամանակը» («Լավ, ավելի լավ, ամենալավ» Ensign, նոյ. 2007, 104–5):

  • Ինչպե՞ս կարող է այս հոր և որդու փորձառությունն օգնել մեզ հասկանալ «օգտակար և ուժերը վերականգնող հանգստի միջոցառումների» արժեքը ընտանիքում:

  • Ինչպե՞ս կարող է ընտանեկան միասնական աշխատանքը ուժերը վերականգնող հանգստի միջոցառումներն ավելի իմաստալի դարձնել:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին ողջ դասարանի հետ կիսվել իրենց քննարկումների ամփոփումներով։

Ավարտեք դասի այս մասը՝ ցուցադրելով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Քանի որ «ոչ մի հաջողություն չի կարող փոխհատուցել [մեր ընտանիքում] կրած անհաջողությանը», մենք պետք է բարձր առաջնահերթություն դնենք մեր ընտանիքների վրա: Մենք կառուցում ենք խորը և սիրող ընտանեկան փոխհարաբերություններ՝ անելով հասարակ բաներ միասին, ինչպես օրինակ ընտանեկան ճաշ և տնային ընտանեկան երեկո և ուղղակի միասին զվարճանալը: Ընտանեկան փոխհարաբերություններում սերը իսկապես հեգվում է ժ-ա-մ-ա-ն-ա-կ, ժամանակ: Միմյանց համար ժամանակ հատկացնելը տան ներդաշնակության բանալին է: («Ամենակարևոր բաների մասին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 21–22):

  • Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ այն մասին, երբ ծնողը կամ ընտանիքի այլ անդամ իմաստալի ժամանակ է անցկացրել ձեզ հետ:

Հարցրեք, արդյոք որևէ մեկը ցանկություն կունենա կիսվել մտքերով կամ վկայություններով այն մասին, թե ինչպես գրատախտակի վրա գրված հատկանիշները կարող են օրհնել ընտանիքները:

Երկրորդ Օրինաց Զ.4–7, Վարդապետություն և Ուխտեր 134.5–6, Հավատո Հանգանակ 1.12

Երեխաներին ուսուցանելու ծնողների պարտականությունը

Խնդրեք ուսանողներին որոնել վեցերորդ պարբեությունը «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» փաստաթղթում, որոնելով առանձնահատուկ բաներ, որոնք ծնողները սրբազան պարտականություն ունեն ուսուցանելու իրենց երեխաներին: Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին․

Սիրել և ծառայել միմյանց

Հետևել Աստծո պատվիրաններին

Լինել օրինապահ քաղաքացիներ

Շեշտեք հետևյալ սկզբունքները. Ծնողներին պատվիրվել է ուսուցանել իրենց երեխաներին սիրել և ծառայել միմյանց, պահել Աստծո պատվիրանները և լինել օրինապահ քաղաքացիներ:

Խնդրեք ուսանողներին բացել Երկրորդ Օրինաց Զ գլուխը: Բացատրեք, որ այս գլխում արձանագրվել են Մովսեսի հրահանգները Իսրայելի զավակներին այն մասին, թե ինչպես պահել պատվիրանները: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Երկրորդ Օրինաց Զ.4–7-ը և վերագրել ուղերձը տեղադրելով իրենց իսկ անունը ամեն անգամ, երբ սուրբ գրությունն ասում է «քեզ», «դու», «քո» կամ «ձեր»:

  • Ինչպե՞ս է ձեր սեփական անունով փոխարինելն ազդում այս հատվածների ձեր ըմբռնման վրա:

  • Ըստ 7-րդ հատվածի, որքա՞ն հաճախ պետք է ծնողները ուսուցանեն իրենց երեխաներին:

Մատնանշեք «սիրել և ծառայել միմյանց» արտահայտությունը գրատախտակի վրա: Քննարկեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի (1920-2007) հետևյալ խոսքերը, և տվեք հետևյալ հարցերը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Գրեթե յուրաքանչյուր օրը բերում է հնարավորություններ՝ կատարելու անեսասեր գործեր ուրիշների համար: Այդպիսի գործերը անսահմանափակ են և կարող են լինել այնպես պարզ ինչպես մի բարի խոսքը, մի օգնող ձեռքը կամ մի գթառատ ժպիտը» (“What’s in It for Me?” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2002, 21-22):

  • Որքա՞ն հնարավորություններ եք ունենում ամեն օր սիրելու և ծառայելու ձեր ընտանիքի անդամներին:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի դարձնեք ձեր ընտանիքի անդամներին ծառայելը ավելի կարևոր առաջնահերթություն ձեր կյանքում:

Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի խորհեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լավ ծառայեն ընտանիքի անդամներին և սեր ցուցաբերեն նրանց հանդեպ:

Մատնանշեք «պահել Աստծո պատվիրանները» արտահայտությունը գրատախտակի վրա և հարցրեք.

  • Ինչո՞ւ պետք է ծնողները լինեն այն մարդիկ, ովքեր գլխավորապես պատասխանատու են ուսուցանելու իրենց երեխաներին Աստծո պատվիրանները:

Կիսվեք Քույր Սյուզան Վ. Թանների՝ նախկին Երիտասարդ Կանանց գերագույն նախագահի հետևյալ խոսքերով: Բացատրեք, որ այս ելույթում Քույր Թանները վերհիշում է այն խորհուրդը, որ նա տվել էր իր դստերը, ով վերջերս էր ամուսնացել և սկսել ստեղծել իր սեփական տունը.

Նկար
Սյուզան Վ. Թաններ

«Նայեք ձեր տատ ու պապերի տների օրինակին: Երկու կողմի տատ ու պապերն էլ դաստիարակել են իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ» (ՎևՈւ 93.40): [Տունը, որտեղ ձեր հայրն է մեծացել] գիտության տուն էր: Նա ասել է իր հոր թաղման ժամանակ, որ նա երբևէ չէր սովորել որևէ ավետարանի սկզբունք Եկեղեցու ժողովում, որը նա արդեն չէր սովորել իր իսկ տանը: Եկեղեցին հավելում էր իր տանը» (“Did I Tell You … ?” Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 73):

  • Ինչպե՞ս կրող եք պատրաստվել ստեղծելու գիտության տուն՝ նման այն տներին, որոնք Քույր Թաններն էր նկարագրել, ձեր ընտանիքի համար: Ի՞նչ մտքեր կարող էիք դուք ունենալ, եթե ձեր ապագա երեխաները այս ասեին այն տան մասին, որում իրենք էին մեծացել:

Մատնանշեք «լինել օրինապահ քաղաքացիներ» արտահայտությունը գրատախտակի վրա: Ասեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 134-ը արձանագրել է «կառավարությունների և օրենքների վերաբերյալ հավատքի մի հայտարարություն (134 բաժնի գլխագիր): Օգնեք ուսանողներին հասկանալ այս բաժնի ենթատեքստը՝ հանձնարարելով որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ բաժնի գլխագիրը: Ապա հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134․5-6 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի կարդալ հավատքի տասներկուերորդ հանգանակը: Դասարանին հանձնարարեք փնտրել, թե Տերն ինչ ուսուցանեց երկրի օրենքների մասին:

  • Երկրի կառավարությունների և օրենքների մասին ի՞նչ ուսմունքներ են առանձնահատուկ ձեզ համար: (Լրացուցիչ հրահանգավորման համար, մտածեք հրավիրել ուսանողներին կարդալ և հղումներ կատարել Վարդապետություն և Ուխտեր 58.21-ի և 98.4–6-ի վրա:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ տունը լինի գլխավոր տեղը երեխաների համար երկրի օրենքներին հնազանդվել սովորելու համար:

Մտածեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի (1926–2004) հետևյալ խոսքերի շուրջ:

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Երբ ծնող գաղափարը անտեսվում է, ոստիկանների կարիքը մեծանում է: Միշտ կլինի ոստիկանների պակաս, եթե առկա է արդյունավետ ծնողների պակաս: Նմանապես, բավականաչափ չեն լինի բանտերը, եթե չկան բավականաչափ լավ օջախներ» (“Take Especial Care of Your Family,” Ensign, May 1994, 89):

  • Ի՞նչ եք կարծում, ինչպես կարող են ծնողներն ուսուցանել երեխաներին հնազանդվել երկրի օրենքներին:

  • Գիտե՞ք ինչ-որ մեկին, ով գիտակցաբար հնազանդվում է և ցույց տալիս հարգանք երկրի օրենքների հանդեպ և կառավարության պաշտոնյաների հանդեպ: Ի՞նչ ազդեցություն ձեր կարծիքով այս վերաբերմունքը կունենա այդ մարդու երեխաների վրա:

Խրախուսեք ուսանողներին ժամանակ տրամադրել գալիք օրերում խորհել սկզբունքների մասին, որոնք ծնողները պետք է ուսուցանեն՝ հաջողակ ընտանիք ստեղծելու համար: Խնդրեք նրանց ծրագրեր կազմել, թե ինչպես նրանք պետք է հետևեն այս սկզբունքներին իրենց կյանքում այժմ և կիրառեն դրանք իրենց ընտանիքներում:

Ուսանողի ընթերցարան

Տպել