Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 21 Դաստիարակել երեխաներին սիրո և արդարակեցության մեջ


Դաս 21

Դաստիարակել երեխաներին սիրո և արդարակեցության մեջ

Նախաբան

«Ծնողները սրբազան պարտականություն ունեն դաստիարակել իրենց երեխաներին սիրո և արդարակեցության մեջ» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։ Ծնողներն օգնում են իրականացնել այս պարտականությունը, երբ նրանք արտահայտում են իրենց սերը և վկայությունը խոսքով և գործով և հաստատում կանոնավոր սովորույթներ՝ անցկացնելով տնային ընտանեկան երեկո, ընտանեկան աղոթք և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրություն:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս ԺԵ.11–20, Եփեսացիս Զ.4

Ծնողները պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու իրենց երեխաների համար

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությամբ.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Երբ մեր ամենափոքր աղջիկը մոտ չորս տարեկան էր, ես մի երեկո բավականին ուշ տուն եկա հիվանդանոցում իմ պարտականությունները կատարելուց հետո: Ես իմ սիրելի կնոջը գտա շատ հոգնած: … Այսպիսով ես առաջարկեցի պատրաստել մեր չորս տարեկանին՝ քնելու համար: Ես սկսեցի հրամաններ տալ նրան. «Հանիր հագուստներդ, կախիր դրանք, հագիր քո ննջազգեստը, խոզանակիր ատամներդ, ասա քո աղոթքը և այլն, հրամայելով մի ձևով, որը կսազեր բանակում խստապահանջ սերժանտին: Հանկարծ նա թեքելով գլուխը մի կողմի վրա, նայեց ինձ մտախոհ աչքերով և ասաց.«Պապ, դու իմ սեփականատերն ե՞ս»։

Նա ինձ կարևոր դաս սովորեցրեց: … Ոչ, մենք մեր երեխաների սեփականատերը չենք: Մեր ծնողական արտոնությունն է սիրել նրանց, առաջնորդել նրանց և թույլ տանք նրանց գնալ» (“Listen to Learn,” Ensign, May 1991, 22):

  • Ի՞նչ սկզբունք ուսուցանեց Երեց Նելսոնը այս փորձառությամբ: (Ծնողները արտոնություն ունեն սիրելու և առաջնորդելու իրենց երեխաներին:)

Կարդացեք կամ ցուցադրեք հետևյալը ընտանիքի հայտարարությունից, և խնդրեք ուսանողներին գտնել կաևոր խոսքերն ու արտահայտությունները. «Ամուսինը և կինը միմյանց և իրենց երեխաներին սիրելու և հոգ տանելու լուրջ պատասխանատվություն են կրում: … Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և արդարակեցության մեջ («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։ Ուսանողներին հարցրեք, թե ըստ իրենց ի՞նչ կարևոր խոսքեր են առանձնանում և ինչո՞ւ: Անհրաժեշտության դեպքում հարցրեք.

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է օգտագործվում «սուրբ» բառը նկարագրելու ծնողների պատասխանատվությունն ու պարտականությունները:

Պատմեք ուսանողներին, որ Փրկիչն ուսուցանել է մի առակ, որը ցույց է տալիս, թե ինչպես երեխան, ով դաստիարակվում է սիրով, կարող է շարունակել վստահել իր ընտանեկան կապերին: Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ Ղուկաս ԺԵ.11–20, որոնելով ապացույց, որ անառակ որդին գիտեր, որ իր հայրը սիրում էր իրեն: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ արտահայտության նշանակությունը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ հայտարարությունը։

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Անառակ որդու առակում մենք գտնում ենք մի հզոր դաս ընտանիքների և հատկապես ծնողների համար: Փոքր որդին «ինքն իրեն գալով» (Ղուկաս ԺԵ.17), նա որոշեց տուն գնալ:

Ինչպե՞ս նա իմացավ, որ իր հայրը չէր մերժի իրեն: Որովհետև նա ճանաչում էր իր հորը: Որդու պատանեկության անխուսափելի թյուրիմացություններից, կոնֆլիկտներից և սխալներից, ես պատկերացնում եմ նրա հորը, որ նա այնտեղ էր հասկացող և կարեկից սրտով, փափուկ պատասխանով, ունկնդրող ականջով և ներող գրկախառնությամբ: Ես կարող եմ նաև պատկերացնել նրա որդուն՝ իմանալով, որ կարող էր գալ տուն, որովհետև նա գիտեր, թե ինչպիսի տուն էր սպասում իրեն» («Քնքուշ ծնողի ողջ զգացմունքով. hույսի ուղերձ ընտանիքներին,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 90):

  • Հոր կողմից սիրո ի՞նչ արտահայտություններ է նշել Երեց Հեյլսը: Էլ ի՞նչ ծնողական գործողություններ են առաջնորդում դեպի սիրող, հոգ տանող ընտանեկան մթնոլորտի: (Նկատի ունեցեք օգտագործել Եփեսացիներ Զ.4 այս հարցի շուրջ լրացուցիչ դասարանական քննարկման համար:)

  • Ի՞նչ օրինակներ եք տեսել ծնողների, ովքեր ցույց են տվել սեր իրենց երեխաների հանդեպ:

  • Ի՞նչ եք դուք անում այժմ պատրաստվելու համար՝ մի օր սիրել և հոգ տանել ձեր սեփական երեխաներին:

Վարդապետություն և Ուխտեր 68․25-28, 93․36-40

Դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ

Ցուցադրեք ուսանողներին մի փոքրիկ երեխայի նկար, գուցե ձեր սեփական երեխայինը:

  • Որո՞նք են հիմնական ուսմունքները, որոնց կարիքը երեխան ունի հոգեպես զարգանալու համար:

Խնդրեք ուսանողներին մտածել այս հարցի շուրջ, երբ նրանք ուսումնասիրեն և համեմատեն ուսմունքները, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 93.36-40 և 68.25-28 հատվածներում: (Նշում. «Սուրբ գրության հատված կամ վարդապետություն կամ սկզբունք հաճախ հստակեցվում է, երբ այն համեմատվում է» սուրբ գրության մեկ ուրիշ հատվածի հետ [Ավետարանի ուսուցում և յուրացում (2012), 22]:)

  • Ծնողական պարտականությունների վերաբերյալ ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Ծնողները հնազանդվում են Տիրոջ պատվիրանին, երբ նրանք դաստիարակում են իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ: Բացատրեք, որ այս հատվածների ենթատեքստում «լույսը» վերաբերում է հոգևոր գիտելիքին և արդար սկզբունքները հասկանալուն:

  • Ինչո՞ւ է կարևոր ծնողների համար Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներն ու արարողություններն ուսուցանել երեխաներին տանը:

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Սուրբ Գրքերը խոսում են «հավատքի վահանի մասին, որով»,- ասում է Տերը,- «դուք կկարողանաք հանգցնել ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը» (ՎևՈւ 27.17):

Հավատքի այս վահանը լավագույն ձևով արտադրվում է տանը: Չնայած վահանը կարող է փայլեցվել Եկեղեցու դասերի և միջոցառումների ժամանակ, այն նախատեսվում է ձեռքով պատրաստել տանը և հարմարեցնել յուրաքանչյուր անձնավորության համար» («Մի վախեցեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 79):

  • Ինչպե՞ս են ծնողները ձեր շրջապատում արդյունավետորեն ուսուցանում իրենց երեխաներին արդարակյաց սկզբունքներ, որոնք տանում են նրանց դեպի լույս և ճշմարտություն:

  • Ի՞նչ հետևանքներ են նշվածՎարդապետություն և Ուխտեր 68.25-ում ծնողների համար, ովքեր գիտեն Հիսուս Քրիստոսի ավետարանը, բայց ձախողվում են ուսուցանել իրենց երեխաներին ավետարանի սկզբունքները: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Ծնողները, ովքեր գիտեն Հիսուս Քրիստոսի ավետարանը հաշվետու կլինեն Աստծուն, եթե նրանք ձախողվեն ուսուցանել իրենց երեխաներին ավետարանի սկզբունքները:)

Բացատրեք, որ Եկեղեցու ղեկավարները կրկնողաբար նշել են արդար գործեր կատարելու մասին, որոնք ծնողները պետք է կիրառեն տանը որպեսզի ուսուցանեն իրենց երեխաներին ավետարանի սկզբունքները:

Նկար
թերթիկ, Ընտանեկան աղոթքի, Ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության և Ընտանեկան տնային երեկոյի օրհնությունները

Բաժանեք թերթիկները, որոնք գտնվում են դասի վերջում յուրաքանչյուր ուսանողի և կարդացեք թերթիկների հրահանգները: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, երբ Սուրբ Հոգուց հուշում ստանաք, ուղղեք նմանատիպ հարցեր.

  • Ինչպե՞ս են ձեզ օգնել այս երեք ընտանեկան գործելակերպերը:

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր աղոթելու, սուրբ գրություններն ուսումնասիրելու և ընտանեկան տնային երեկոներ անցկացնելու սովորույթներ զարգացնել՝ նախքան ամուսնանալը և սկսելը երեխաներ ունենալ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ կան այլ միջավայրեր, որոնցում ծնողները կարող են ուսուցանել ավետարանի սկզբունքներն իրենց երեխաներին, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի և Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ մտքերով.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ծնողները պետք է լինեն զգոն և հոգեպես ուշադիր ինքնաբուխ ձևով առիթներ ծագելիս՝ բերելու վկայություն իրենց երեխաներին: Այսպիսի առիթները պետք չէ, որ ծրագրվեն, պլանավորվեն կամ սցենար գրվի դրանց համար: Դեռ ավելին, որքան քիչ է նախապատրաստված այդպիսի վկայությունով կիսվելը, այնքան ավելի շատ է հավանականությունը դաստիարակության և հարատև ազդեցության համար: …

Օրինակ, բնականորեն տեղի ունեցող ընտանեկան զրույցները ճաշի ընթացքում, կարող են լինել կատարյալ միջավայր ծնողի համար պատմելու և վկայելու առանձնահատուկ օրհնությունների մասին, որոնք նա ստացել է առօրյա գործերի ընթացքում այդ օրը» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Հսկեցեք բոլոր հարատևությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 42):

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ապրեք ավետարանով այնքան բացահայտորեն, որքան կարող եք: Պահեք ուխտերը, որոնք ձեր երեխաները գիտեն, որ կապել եք: Տվեք քահանայության օրհնություններ: Բերեք ձեր վկայությունը: Մի ենթադրեք, որ ձեր երեխաները ինչ-որ ձևով կբերվեն ձեր հավատալիքներին ինքնուրույնորեն: …

… Մեր երախաներն արդյոք գիտե՞ն, որ մենք սիրում ենք սուրբ գրությունները: Նրանք արդյոք տեսնո՞ւմ են մեզ դրանք կարդալիս և նշելիս և դրանցից կառչելիս ամենօրյա կյանքում: Երբևէ մեր երեխաները անսպասելիորեն բացե՞լ են փակված դուռը և գտել մեզ՝ մեր ծնկների վրա աղոթելիս: Արդյոք նրանք լսել են մեզ ոչ միայն աղոթելիս իրենց հետայլ նաև աղոթելիս իրենցհամար ոչ որևէ այլ բանից ելնելով, բացի մաքուր ծնողական սիրուց: Արդյոք մեր երեխաները գիտե՞ն, որ մենք հավատում ենք ծոմապահությանը … Արդյոք նրանք գիտե՞ն, որ մենք սիրում ենք լինել տաճարում … Արդյոք նրանք գիտե՞ն, որ մենք սիրում և հաստատում ենք տեղական և գերագույն ղեկավարներին, անկատար ինչպես որ նրանք կան … Արդյոք այդ երեխաները գիտե՞ն, որ մենք սիրում ենք Աստծուն ողջ մեր սրտով և որ մենք ցանկանում ենք տեսնել Նրա Միածին Որդու երեսը և ընկնել Նրա ոտքերը : Ես աղոթում եմ, որ նրանք իմանան այդ» (Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Աղոթք երեխաների համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 86-87)։

  • Ինչպե՞ս են ձեր ծնողները կամ ուրիշների ծնողները, ում դուք տեսել եք առիթից օգտվել՝ ինքնաբուխ ձևով օգտագործել հնարավորությունը ՝ ուսուցանելու ավետարանի սկզբունքներ:

  • Ինչո՞ւ է կարևոր ծնողների համար բացահայտորեն ապրել ավետարանով:

  • Ի՞նչ եք անում դուք այժմ խորացնելու ձեր գիտելիքը ավետարանի վերաբերյալ, որպեսզի դուք կարողանաք ուսուցանել ձեր երեխաներին լույս և ճշմարտություն:

Վկայեք, որ ծնողները կարող են «դաստիարակել իրենց երեխաներին սիրո և արդարակեցության մեջ» առաջնորդելով նրանց ետ՝ դեպի իրենց Երկնային Հայրը՝ սիրելով նրանց, ուսուցանելով նրանց ավետարանի սկզբունքներ և լավ օրինակ հանդիսանալով:

Ուսանողի ընթերցումներ

Թերթիկ

Նկար
թերթիկ, Ընտանեկան աղոթքի, Ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության և Ընտանեկան տնային երեկոյի օրհնությունները

Ընտանեկան աղոթքի, Ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության և Ընտանեկան տնային երեկոյի օրհնությունները

Հավերժական ընտանիք ուսուցչի ձեռնարկ․ Դաս 21

Երբ կարդաք Եկեղեցու ղեկավարների հետևյալ ուսմունքները, ընդգծեք օրհնությունները, որոնք գալիս են ամենօրյա ընտանեկան աղոթքից և սուրբ գրությունների ուսումնասիրությունից և ամենշաբաթյա ընտանեկան տնային երեկոյից:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

«Ծնողներ, օգնեք ապահովել ձեր երեխաներին՝ նրանց զինելով առավոտյան և երեկոյան ընտանեկան աղոթքի զորությամբ: … Պաշտպանեք ձեր երեխաներին ամենօրյա աշխարհիկ ազդեցություններից՝ ամրացնելով նրանց հզոր օրհնություններով, որոնք առաջանում են ընտանեկան աղոթքից: Ընտանեկան աղոթքը պետք է լինի անսակարկելի առաջնահերթություն ձեր ամենօրյա կյանքում:

… Դարձրեք [սուրբ գրությունները] ամնեօրյա կյանքի անբաժան մասը: Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխաները ճանաչեն, հասկանան և գործեն Հոգու հուշումներով, դուք պետք է ուսումանսիրեք սուրբ գրությունները նրանց հետ: … Ամենօրյա, հետևողական սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով, դուք կգտնեք խաղաղություն ձեզ շրջապատող խառնաշփոթության մեջ և ուժ՝ դիմադրելու գայթակղություններին: Դուք կզարգացնեք ուժեղ հավատք Աստծո ողորմածության հանդեպ և կիմանաք, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ բոլորը ճիշտ կդարձվի համաձայն Աստծո ժամանակացույցի» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 93–94):

Սփոփող Միության գերագույն նախագահությունից Քույր Լինդա Ս. Ռիվսն ասել է.

«Ես պետք է վկայեմ ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի և ամենշաբաթյա ընտանեկան տնային երեկոյի օրհնությունների վերաբերյալ: Սրանք հենց այն գործունեություններն են, որոնք օգնում են վերացնել լարվածությունը, ուղղություն տալ մեր կյանքին և պաշտպանություն ավելացնել մեր տներին» (Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն տուն» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 16–17):

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարել է.

«Ընտանեկան աղոթքը մեղքի դեմ մեծագույն կանխարգելողն է և ուստի ամենաօգտակար ապահովողը ուրախության և երջանկության» (“Hallmarks of a Happy Home,” Ensign, Nov. 1988, 69):

Խորհեք հետևյալ հարցերի մասին.

  • Այս օրհնություններից որո՞նք եք դուք զգացել ձեր ընտանիքում կամ տեսել ուրիշ ընտանիքներում:

  • Ի՞նչ կարող եք անել այժմ՝ ավելի լիարժեքորեն ստանալու այս օրհնությունները:

Տպել