Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 25. Գործադրել հավատք ընտանեկան դժվարին հանգամանքներում


Դաս 25

Գործադրել հավատք ընտանեկան դժվարին հանգամանքներում

Նախաբան

«Ընտանիք` hայտարարություն աշխարհին» փաստաթղթում նշվում է, որ «անաշխատունակությունը, մահը կամ այլ [ընտանեկան] հանգամանքներ կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը: Անհրաժեշտության դեպքում ընտանիքները կարողեն ապավինել նաև մերձավորների օգնությանը» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Երբ դժվարին հանգամանքներ են ծագում, Հիսուս Քրիստոսի ավետարանը հեռանկար է տալիս և ուժ՝ կատարելու անհրաժեշտ փոփոխություններ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 16.34-39, 17.1-4

Հարմարվելը ընտանեկան դժվարին հանգամանքներին

Սկսեք դասը՝ բացատրելով, որ Եկեղեցու ղեկավարներն ընդհանրապես ուսուցանում են մեզ, թե ինչպես հասնել և պահպանել կատարելատիպը՝ ներառյալ կատարյալ ամուսնությունն ու ընտանիքը: Սակայն որոշ դեպքերում, կյանքի հանգամանքները խանգարում են մեզ հասնելու այդ կատարելատիպին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Վերականգնված ավետարանի միջոցով մենք սովորում ենք, որ կա կատարյալ ընտանիք: Այն ընտանիք է բաղկացած արդար Մելքիսեդեկայն Քահանություն կրողից, արդարակայաց կնոջից, ով կնքված է նրա հետ և երեխաներից, ովքեր ծնվել են ուխտի մեջ կամ կնքվել նրանց հետ: Տանը մոր հետ սիրո և ծառայության միջավայրում, ծնողներն ուսուցանում են իրենց երեխաներին, օրինակի և պատվիրանի միջոցով, Տիրոջ ուղիները և Նրա ճշմարտությունները: Նրանք կատարում են իրենց աստվածայնորեն նշանակված դերերը, որոնք նշված են ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում: Նրանց երեխաները հասունանում են՝ ապրելով ուսմունքներով, որոնք սերմանվել են ծննդից սկսած: Նրանք զարգացնում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են հնազանդությունը, ազնվությունը, Աստծո հանդեպ սերը և Նրա սուրբ ծրագրի հանդեպ հավատքը» (“First Things First,” Ensign, May 2001, 7):

  • Որո՞նք են մի քանի իրադարձությունները կամ հանգամանքները, որոնք կարող են խանգարել մեզ, առնվազն որոշ ժամանակով, կատարյալ ընտանեկան իրավիճակի հասնելու: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը՝ մահը, հաշմանդամությունը, ամուսնալուծությունը, երեխա ունենալու անկարողությունը, աշխատանքի կորուստը և բազմաթիվ աշխատանքներ կատարող ծնողները:)

  • Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել ընտանիքի վերաբերյալ հայտարարության յոթերորդ պարբերությունը, փնտրելով, թե ինչ է Երկնային Հայրն ակնկալում մեզանից անել, եթե մեր ընտանեկան իրավիճակը կատարյալ չէ.

«Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգտանողների դերերը: Անհրաժեշտության դեպքում ընտանիքները կարողեն ապավինել նաև մերձավորների օգնությանը» («Ընտանիք. hայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129):

Ապա կարդացեք հետևյալ միտքը և խնդրեք ուսանողներին փնտրել փոփոխությունները, որոնց կարիքը ընտանիքները կարող է ունենան, երբ մարտահրավերներ բարձրանան.

«Կատարյալ աշխարհում բոլոր չափահասները երջանիկ ամուսնություն կունենային, բոլոր ամուսնությունները կօրհնվեին երեխաներով և ընտանիքի բոլոր անդամները առողջ կլինեին, հնազանդ և միմյանց աջակցող: Բայց կյանքը հազվադեպ է կատարյալ լինում: Յուրաքանչյուր անձնավորություն ճաշակում է ձախորդություն, և ոչ մի ընտանիքի մահկանացու ճամփորդություն մշտապես փորձանքներից զերծ չէ: ….

Հիվանդությունը, հաշմանդամությունը, մահը, ամուսնալուծությունը և այլ կործանարար գործոններ կարող են ստեղծել մարտահրավերներ: Այդպիսի իրավիճակներում դերերի «փոփոխությունը» կարող է անհրաժեշտ լինել: Այդպիսի իրավիճակներում հայրը կարող է կարիք ոնենալ վերցնել լրացուցիչ տնային և դաստիարակության պարտականություններ, կամ մայրը, ով լիաժամկետ տնային տնտեսուհի է եղել, կարող է կարիք ունենալ մտնելու աշխատանքի: Նույնիսկ երեխաները կարող է կարիք ունենան ստանձնելու նոր պարտականություններ:

Երբ տագնապահարույց իրադարձություններ են տեղի ունենում, մոտիկ ազգականները նույնպես պետք է աջակցեն: Աջակցության շրջանակները կարող են ընդգրկել ֆինանսական օգնություն ցույց տալուց մինչև ժամանակ նվիրաբերելը երեխաներին խնամելու, առօրյա գործեր կատարելու, հիվանդ կամ հաշմանդամ ընտանիքի անդամին հոգ տանելու համար: Մոտիկ ազգականի ներգրավվածության աստիճանը կարող է կախված լինել իրավիճակից և ընտանիքի կարիքներից» («Ընտանիքը զորացնելը. հանգամանքներին հարմարվելը», Ensign, Dec. 2005, 34–35):

  • Որո՞նք են որոշ փոփոխությունները, որոնք ընտանիքները կամ անհատները կարող է կարիք ունենան անելու, երբ մարտահրավերներ են ծագում:

  • Որո՞նք են այն բաները, որոնք դուք տեսել եք ընտանիքներին կամ ամհատներին անելիս՝ հարմարվելու և ուժեղ մնալու համար, երբ հանդիպում եք դժվարության կամ կործանիչ հանգամանքների:

  • Ե՞րբ եք տեսել, որ մոտիկ ազգականներն օգնություն են առաջարկել և աջակցություն, երբ կարիք է եղել:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Մերիլ Ջ. Բեյթմանի հետևյալ խոսքերը. Հորդորեք դասարանին ուշադիր լսել, թե ինչ է Երեց Բեյթմանն ասում, որ կարող է օգնել ընտանիքներին, ովքեր դժվար հանգամանքների են հանդիպում:

Նկար
Երեց Մերիլ Ջ. Բեյթման

«Փորձություններն ու տառապանքները շատ ձևեր են ընդունում՝ սիրելի մարդու մահ, ամուսնություն, որը սպասածից տարբեր է, ամուսնություն չկա, ամուսնալուծություն, հաշմանդամությամբ ծնված երեխա, երեխաներ չկան, աշխատանքի կորուստ, ծնողներ, ովքեր սխալներ են անում, կամակոր որդի կամ դուստր, վատ առողջական վիճակ: Ցուցակն անվերջ է: Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս Իր ծրագրում հուսահատություն, ցավ, տառապանք և մահ: ….

Փրկության ծրագիրը, նախամահկանացու կյանքը, երկրային կյանքը և մահից հետո կյանքը հասկանալը տալիս է հեռանկար» (“Living a Christ-Centered Life,” Ensign, Jan. 1999, 13):

  • Ինչպե՞ս կարող է Աստծո ծրագրի ըմբռնումը նախապատրաստել ընտանիքներին մարտահրավերներին դիմակայելու համար: (Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Տիրոջ ծրագրի ըմբռնումը թույլ է տալիս ընտանիքներին երկրային դժվարություններին դիմակայել աճող հավատքով և հավերժական հեռանկարով:)

  • Ինչպե՞ս կարող է ավետարանի հեռանկարը տալ մեզ ավելի մեծ քաջություն կատարելու հարմարեցումներ կամ նույնիսկ ստանձնել նոր պարտականություններ մեր ընտանիքներում, երբ անհրաժեշտ է:

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարող են ընտանիքների օրինակներ մտաբերել սուրբ գրություններից, որոնք դիմակայեցին մարտահրավերների և ստացան աստվածային օգնություն՝ հաղթահարելու կամ դիմանալու այդ մարտահրավերներին: Հիշեցրեք ուսանողներին Լեքիի և Իսմայելի ընտանիքների մասին, ովքեր ճանապարհորդեցին ամայի անապատում, Երուսաղեմը թողնելուց հետո: Հրավիրեք ուսանողներին մտածել որոշ մարտահրավերների մասին, որոնց դիմակայել էին այս ընտանիքները իրենց ճանապարհորդության ընթացքում դեպի խոստացված երկիր, իսկ հետո կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:

Մի քանի ուսանողի հրավիրեք հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 16.34–39 և 17.1–4- հատվածները: Դասարանին խնդրեք լսել այն օրինակները, թե ինչպես Լեքիի և Իսմայիլի ընտանիքի տարբեր անդամները արձագանքեցին մարտահրավերներին, որոնց իրենք դիմակայում էին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Լեքիի և Իսմայելի ընտանիքների որոշ անդամներ կարողացան հաստատակամորեն դիմանալ հավատքով և վստահել Աստծուն, մինչդեռ մյուսները տրտնջում էին իրենց դժվարությունների պատճառով:

  • Ի՞նչ ուղիներ եք տեսել, որոնցով ավետարանի գիտելիքը և վկայությունն օրհնել են ընտանիքներին, ովքեր դժվարություններ են տարել:

Երբ հուշվեք Հոգու կողմից և ձեր ուսանողների կարիքներից, դուք կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Երկրի վրա ձեր կյանքի ողջ ընթացքում, ջանասիրաբար որոնեք կատարել այս կյանքի հիմնական նպատակները կատարյալ ընտանիքի միջոցով: Չնայած դուք գուցե դեռ հասած չլինեք այդ կատարելատիպին, արեք այն ամենը, ինչ կարող եք, հնազանդության և հավատքի միջոցով Տիրոջ հանդեպ, հետևողականորեն մոտենալու դրան, որքան կարող եք: Թող ոչինչ չշեղի ձեզ այդ նպատակից: …. Երբեք մի արեք որևէ բան, որը ձեզ անարժան կդարձնի դրան: Եթե դուք կորցրել եք հավերժական ամուսնության հեռանկարը, վերագտեք այն: Եթե ձեր երազանքը համբերություն է պահանջում, ցույց տվեք այն» (“First Things First,” 7):

Առակաց Գ.5–6, Մատթեոս ԺԱ.28–30, Մոսիա 24.8–16, Վարդապետություն և Ուխտեր 121.7–8

Երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը, Նա զորացնում է մեզ

Ուսանողներին հիշեցրեք Մորմոնի Գրքի պատմության մասին, որի ժամանակ Ալման և նրա ժողովուրդը փախան Թագավոր Նոյի բանակից և հիմնադրեցին մի արդարակյաց քաղաք: Որոշ ժամանակ խաղաղ պայմաններում ապրելուց հետո, Ալման և իր ժողովուրդը հայտնաբերվեցին Լամանացիների բանակի կողմից, ովքեր նրանց գերության մատնեցին: Երբ Ալման և նրա ժողովուրդը հավատք գործադրեցին և համբերություն, Տերը թեթևացրեց նրանց բեռները և ի վերջո հրաշքով ազատեց նրանց գերությունից:

Մի քանի ուսանողի խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 24.8–16 հատվածները: Խնդրեք դասարանին պատկերացնել, թե ինչպես այդ նշված դժվարությունները կարող էին ազդել Ալմայի և նրա ժողովրդի ընտանիքների վրա: (Նշեք, որ պատկերացնելը սուրբգրքյան ուսումնասիրության հմտություն է, որի օգնությամբ սուրբգրքյան պատմությունը դառնում է ավելի վառ և իրական:) Խնդրեք դասարանի անդամներին նաև փնտրել, թե ինչ էին Ալման և նրա ժողովուրդն անում՝ իրենց դժվարությունները հաղթահարելու համար:

  • Այս հատվածների իրադարձությունները պատկերացնելուց հետո, ձեր կարծիքով, ինչպե՞ս ընտանիքների վրա ազդեցին իրենց հանգամանքները:

  • Ի՞նչ արեց Ալմայի ժողովուրդը Տիրոջ օգնությունը ձեռք բերելու համար: (Չնայած ուսանողները կարող է նշեն մի քանի կարևոր սկզբունքներ, շեշտեք հետևյալը. Երբ մենք հավատք ենք գործադրում և համբերություն մեր չարչարանքների մեջ և կանչում առ Տերը, Նա կարող է զորացնել մեզ՝ մեր բեռները ավելի թեթևությամբ կրելու համար:)

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս Տերը զորացրեց նրանց, որպեսզի նրանք ավելի թեթևությամբ կրեին իրենց բեռները:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը, որտեղ նա խոսում է Ալմայի ժողովրդի պատմության մասին.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ի՞նչ փոխվեց այս միջադեպում: Բեռը չէր, որ փոխվեց, մարտահրավերները և հալածանքի դժվարություններն անմիջապես չհեռացվեցին ժողովրդից: Բայց Ալման և նրա հետևորդները զորացվեցին, և նրանց մեծացած կարողությունն ու ուժը դարձրեցին բեռները, որոնք նրանք կրում էին, ավելի թեթև: Այս լավ մարդիկ լիազորված էին Քավության միջոցով գործելու որպես գործակալներ և ազդեցությունգործադրելու իրենց հանգամանքներում: Եվ «Տիրոջ ուժով» Ալման և իր ժողովուրդը այդ ժամանակ առաջնորդվեցին դեպի ապահովություն՝ Զարահեմլայի երկրում» («Քավությունը և մահկանացու կյանքի ճանապարհորդությունը», Ensign, ապրիլ 2012, 44):

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալը, որ Տերը միշտ չէ, որ հեռացնում է անհատների և ընտանիքների բեռները, վերացնում մեր մարտահրավերները, կամ հնարավորություն տալիս մեզ ունենալու իդեալական հանգամանքներ:

  • Ի՞նչ ուղիներով կարող է մեր գիտելիքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին զորացնել մեզ, գործելու հավատքով, երբ մենք առճակատում ենք ընտանեկան դժվարին հանգամնքների:

Օգնելու համար պատասխանել այս հարցին, ցուցադրեք Յոթանասունից Երեց Սթիվեն Ի. Սնոուի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն:

Նկար
Երեց Սթիվեն Ի. Սնոու

«Քավության հանդեպ մեր հույսը արտոնում է մեզ հավերժական հեռանկարով: Այդպիսի հեռանակարը թույլ է տալիս մեզ նայել այստեղից այն կողմ և այսուհետ՝ դեպի հավերժությունների խոստումը» («Հույս», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 54):

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները։ Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել այս հատվածները և գտնել խոստումները, որոնք տրվել են նրանց, ովքեր հավատարմորեն են համբերում փորձություններին.

Առակաց Գ.5–6

Մատթեոս ԺԱ. 28–30

Վարդապետություն և Ուխտեր 121․7-8

  • Ինչպե՞ս կարող է այս խոստումները հիշելը օգնել ընտանիքներին, ովքեր մարտահրավերների են առճակատում:

Երբ եզրափակեք, հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ, չնայած դժվարություններին, իրենց ընտանիքները զորացված են զգացել Աստծո հանդեպ հավատքով, կամ օրհնվել են, Հիսուս Քրիստոսի ավետարանի իրենց գիտելիքի շնորհիվ: Հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր տպավորված են զգում անելու դա՝ կիսվել դասարանի հետ համապատասխան փորձառություններով: Քաջալերեք ուսանողներին գրել իրենց վկայություններն անձնական օրագրում, թե ինչպես Աստված կարող է օրհնել և զորացնել ընտանիքները:

Ուսանողի ընթերցարան

Տպել