Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 13․ Կատարելագործել տաճարային երկրպագությունը


Դաս 13

Կատարելագործել տաճարային երկրպագությունը

Նախաբան

Սուրբ տաճարներում երկրպագելը նախապատրաստում է մեզ դառնալու Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ, և այնտեղ «կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների վերադարձը Աստծո ներկայություն» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը (1907–95) Եկեղեցու անդամներին խրախուսել է տաճարը դարձնել «իրենց անդամության մեծ խորհրդանիշը» (“The Great Symbol of Our Membership,” Ensign, Oct. 1994, 2)։ Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, թե ինչպես ավելի իմաստալից դարձնեն իրենց տաճարային երկրպագությունը, որի միջոցով մեծ օրհնություններ կբերեն իրենց ընտանիքների կյանքում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռիչարդ Գ․ Սքոթ, «Տաճարային երկրպագություն՝ ամրության և զորության աղբյուր կարիքի պահին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 43–45։

  • L. Lionel Kendrick, “Enhancing Our Temple Experience,” Ensign, May 2001, 78–79.

  • Պատրաստվել մտնել Սուրբ Տաճար (գրքույկ, 2002)։

Ուսուցման առաջարկներ

Սաղմոս ԻԴ․3–5, Հովհաննես Բ․13–16, Վարդապետություն և Ուխտեր 109․10-13, 20-22

Տաճար մտնելու արժանավորություն

Ցուցադրեք ձեր տանն ամենամոտ գտնվող տաճարի նկարը: Նշեք, որ Սրբություն Տիրոջը արտահայտությունը փորագրված է յուրաքանչյուր տաճարի մուտքի վերևում։ Հրավիրեք ուսանողներին կարդալ Հովհաննես Բ․13-16 հատվածները և խորհել, թե ինչպես է այս տողերում նկարագրվում տաճարների սուրբ բնույթը։

  • Ինչպես է այս տողերում նկարագրվում այն վերաբերմունքը, որը մենք պետք է ունենանք տաճարի նկատմամբ։

  • Ի՞նչ եղանակներով կարող են մարդիկ այսօր անհարգալից վերաբերմունք ցուցաբերել տաճարի հանդեպ:

Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․20 հատվածը, որը Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքի մի մասն է։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածից: (Ուսանողների պատասխանը պետք է ներառի հետևյալ սկզբունքը․ Աստված պատվիրել է, որ չպետք է թույլ տալ, որ որևէ անմաքուր բան մտնի Իր տուն։ Նշեք, որ սուրբ գրություններում տաճարները միշտ նկարագրվում են որպես մաքուր, անբիծ, սուրբ և արժանավոր վայրեր։ Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ուշադրություն դարձնել այդ կապակցված մտքերին, մինչ նրանք կարդան տաճարների մասին:)

  • Որո՞նք են արժանավորության չափանիշներից մի քանիսը, որոնցով անհատները պետք է ապրեն, որպեսզի կարողանան մուտք գործել տաճար։

Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 109․10-13, 21-22 և Սաղմոս ԻԴ․3–5 հատվածները և բացահայտեն այն օրհնությունները, որոնք կապված են տաճարում արժանիորեն երկրպագելու հետ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։

  • Ի՞նչ խոստումներ են այս հատվածներում տրված նրանց, ովքեր արժանի կերպով են մտնում տաճար։ (Տիրոջ փառքը կհանգչի Իր ժողովրդի վրա։ Նրանք, ովքեր կմտնեն տաճար, կզգան Տիրոջ զորությունը և կհաստատեն, որ դա սրբագործված և սուրբ վայր է։ Տաճարներում Տերն Իր անունը կդնի մեզ վրա, և մենք կապրենք՝ զինված նրա զորությամբ։ Տաճարներում մենք կարող ենք ստանալ օրհնություններ և արդարություն Տիրոջից։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս խոստումների իրականացումը կախված մեր արժանավորությունից։

  • Ի՞նչ կասեք մեկին, ով խորհում է, թե արժե ջանքեր ներդնել տաճարային երաշխավորագրին արժանանալու համար։

Որևէ ուսանողի հրավիրեք կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
President Thomas S. Monson

«Ովքեր հասկանում են տաճարից եկող հավերժական օրհնությունները, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան ծանր չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ, այդ օրհնությունները ստանալու համար: … Նրանք հասկանում են, որ տաճարում ստացվող փրկող ծեսերը, որ թույլ են տալիս մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ` հավերժական ընտանիք և օժտվել օրհնություններով ու բարձրյալի զորությամբ, արժեն ամեն զոհաբերություն և ամեն ջանք» (Սուրբ Տաճար` փարոս աշխարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 92)։

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ մասնակցել եք տաճարային արարողություններին:

Հորդորեք ուսանողներին ձեռք բերել և պահել գործող տաճարային երաշխավորագիր ողջ կյանքի ընթացքում։ Շեշտեք, որ եթե նրանք խոնարհաբար երկրպագեն Տիրոջը Իր տաճարում, նրանք կստանան օրհնություններ, որոնք հասանելի են միայն Իր սուրբ տան հավատարիմներին։

3 Նեփի 17.1-3

Կատարելագործենք մեր տաճարային երկրպագությունը

Գրատախտակին գրեք հետևյալը և ուսանողներին հարցրեք, թե ինչպես կլրացնեն այս նախադասությունը․

Թե ինչ ձեռք կբերենք տաճարում, կախված է ։

Մի քանի պատասխաններ լսելուց հետո ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

Նկար
President Boyd K. Packer

«Թե ինչ ձեռք կբերենք տաճարում կախված է մեծամասամբ այն բանից, թե ինչ կտանենք տաճար` խոնարհություն, ակնածանք և սովորելու ցանկություն։ Եթե մենք ցանկանում ենք ուսուցանվել, տաճարում մենք կուսուցանվենք Հոգու կողմից» (The Holy Temple [1980], 42)։

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ազդեցություն կկրեն տաճարում ձեր ունեցած փորձառությունները, եթե դուք գնաք «խոնարհության, ակնածանքի և սովորելու ցանկության» ոգով։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք տաճար գնանք խոնարհությամբ, ակնածանքով և սովորելու ցանկությամբ, մենք կուսուցանվենք Հոգու կողմից:)

Բացատրեք ուսանողներին, որ երբ Փրկիչն այցելեց նեփիացիներին, Նա ուսուցանեց նրանց սուրբ բաները հասկանալու օրինաչափությունը, որին մենք կարող ենք հետևել, երբ այցելում ենք տաճար։ Որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ 3 Նեփի 17.1-3 հատվածները:

  • Ի՞նչ ուսուցանեց Փրկիչն Իրեն լսողներին, որը կօգներ նրանց նախապատրաստվելու սուրբ բաները հասկանալուն։

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել այդ օրինակին, որպեսզի կարողանանք լավացնել տաճարում մեր ունեցած փորձառությունների որակը: (Մենք պետք է խորհենք տաճարում մեր ունեցած փորձառությունների շուրջ, աղոթենք հասկացողության համար, նախապատրաստվենք հաջորդ այցելությանը և վերադառնանք որքան հաճախ որ հանգամանքները թույլ կտան։)

Բարձրաձայն կարդացեք Յոթանասունից Երեց Լ․ Լիոնել Կենդրիքի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն արտահայտություններին, որոնք խորհուրդ են տալիս, թե ինչպես մենք կարող ենք զարգացնել մեր տաճարային երկրպագությունը։

Նկար
Elder L. Lionel Kendrick

«Տարբերություն կա պարզապես տաճար հաճախելու և հարուստ հոգևոր փորձառություն ունենալու միջև։ Տաճարի իրական օրհնությունները տրվում են, երբ մենք զարգացնում ենք մեր տաճարային փորձառությունը։ Դա անելու համար մենք պետք է զգանք ակնածանքի հոգի տաճարի հանդեպ և երկրպագության հոգի։ …

Ակնածալից լինել չի նշանակում զուտ լուռ մնալ։ Այն ներառում է տեղյակ լինելը, թե ինչ է տեղի ունենում։ Այն ներառում է սովորելու և Հոգու հուշումներն ընդունելու աստվածային ցանկությունը։ Այն ներառում է ձգտում՝ փնտրելու էլ ավելի մեծ լույս և գիտելիք։ Ակնածանքի բացակայությունը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է Աստվածության հանդեպ, այլ այն նաև անհնար է դարձնում, որ Հոգին ուսուցանի մեզ այն բաները, որոնք իմանալու կարիքն ունենք» (“Enhancing Our Temple Experience,” Ensign, May 2001, 78)։

  • Այս ելույթի ո՞ր արտահայտությունները յուրահատուկ իմաստ ունեն ձեզ համար։ Ինչո՞ւ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել խորհուրդներին, որոնք նրանք կարող են կիրառել տաճար այցելելիս․

Նկար
Elder Richard G. Scott

«• Հասկացեք տաճարային արարողություններին վերաբերող վարդապետությունը, հատկապես Հիսուս Քրիստոսի Քավության նշանակությունը։

• Մասնակցելով տաճարային արարողություններին, մտածեք Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների մասին և մեր Երկնային Հոր հետ Նրա հարաբերությունների մասին։ Այդ հասարակ գործողությունը ավելի մեծ հասկացողություն կպարգևի տաճարային արարողությունների գերագույն էության մասին։

• Միշտ աղոթքով երախտագիտություն հայտնենք այն աննախադեպ օրհնությունների համար, որոնք բխում են տաճարային արարողություններից։ Ամեն օր ապրեք այնպես, որպեսզի ցույց տաք Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն, թե ինչ մեծ նշանակություն ունեն այդ օրհնությունները ձեզ համար։

• Պարբերական այցեր պլանավորեք դեպի տաճար։ 

• Այնպես պլանավորեք ձեր ժամանակը, որպեսզի տաճարի ներսում չշտապեք։

• Փոխեք միջոցառումները, որպեսզի կարողանաք մասնակցել տաճարի բոլոր արարողություններին։ 

• Տիրոջ տուն մտնելիս հանեք ձեր ժամացույցը։ 

• Բաց մտքով և սրտով ուշադիր լսեք արարողության բոլոր բաղադրիչների բացատրությունը։ 

• Մտածեք այն անձի մասին, ում համար կատարում եք փոխարինող արարողությունը։ Անընդհատ աղոթեք, որ նա հասկանա արարողությունների կենսական նշանակությունը և արժանի լինի կամ պատրաստվի արժանի լինել դրանից օգտվելու համար» («Տաճարային երկրպագություն՝ ամրության և զորության աղբյուր կարիքի պահին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 43-44։

  • Այս գաղափարներից, ո՞րը կարող է ամենաօգտակարը լինել ձեզ համար, երբ կիրառեք։

  • Ի՞նչ եք արել դուք կամ ուրիշները, որպեսզի տաճարային երկրպագությունը դարձնեք ավելի նշանակալից։ Ի՞նչ է փոխվում, երբ դուք անում եք այդ բաները: (Որպես այս քննարկման մաս կարող եք քննարկել Առաջին Նախագահության հետևյալ հայտարարությունը․ «Երբ Եկեղեցու անդամները գտնում են իրենց նախնիների անունները և տանում են այդ անունները տաճար, որպեսզի կատարեն արարողությունները, տաճարային փորձառությունը կարող է մեծապես աճել» [Առաջին Նախագահության նամակ, հոկ․ 8, 2012]։)

Խրախուսեք ուսանողներին գրի առնել իրենց ոգեշնչված մտքերը՝ տաճարային փորձառությունները զարգացնելու համար։ Խրախուսեք նրանց հետամուտ լինել իրենց գրածին:

Վարդապետություն և Ուխտեր 109․8

Հայտնության վայր

Բացատրեք, որ Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքի ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է տաճարի որոշ նպատակները։ Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․8 հատվածը: Շեշտեք, որ նպատակներից մեկը «ուսման տուն» լինելն է։

  • Ի՞նչ մենք կարող ենք ակնկալել, որ սովորենք տաճարներում:

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
President Gordon B. Hinckley

«Այս սրբազան շինությունը Աստծո հաճելի և սուրբ բաների մեջ դառնում է հրահանգների դպրոց։ Այստեղ մենք ծանոթացել ենք սիրառատ Հոր ծրագրի հետ, որը վերաբերում է բոլոր սերունդների Նրա որդիներին և դուստրերին։ Այստեղ մենք ուրվագծել ենք մարդու հավերժական ճամփորդության ոդիսականը՝ նախաերկրային գոյությունից մինչև այս կյանքը և հաջորդ կյանքը։ Սկզբունքային և հիմնական մեծ ճշմարտություններ են ուսուցանվում պարզ ու հասարակ ձևով, որպեսզի լավ հասկացվեն բոլոր լսողների կողմից» (“The Salt Lake Temple,” Ensign, Mar. 1993, 5–6)։

  • Ինչպե՞ս է տաճարային արարողություններին մասնակցելն օգնում մեզ սովորել Երկնային Հոր ծրագրում սկզբունքային մեծ ճշմարտությունները։

  • Ինչպե՞ս կարող է 3 Նեփի 17․1-3 հատվածների օրինակին հետևելն օգնել մեզ սովորել ավելին, քանի դեռ մենք տաճարում ենք։

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը.

Նկար
President Gordon B. Hinckley

«Անթիվ բազմություն են կազմում նրանք, ովքեր ընկճված պահերին, բարդ որոշումներ կայացնելու և խառնաշփոթ խնդիրները լուծելու պահերին, տաճար են եկել ծոմի և աղոթքի ոգով՝ աստվածային առաջնորդություն փնտրելու համար։ Շատերն են վկայել, որ մինչդեռ չեն լսվել հայտնության ձայները, զգացել են ոգեշնչող առաջնորդություն այդ պահին կամ ավելի ուշ, որոնք դարձել են նրանց աղոթքների պատասխանները» (“The Salt Lake Temple,” Ensign, Mar. 1993, 6)։

Վերջում հարցրեք ուսանողներին, թե արդյոք որևէ մեկը կցանկանար կիսվել տաճարի վերաբերյալ իր զգացողություններով և վկայություններով։ Շեշտեք, որ ուսանողներն ապրում են իրենց կյանքի ամենակարևոր ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ որոշումներ պետք է կայացվեն։ Վկայեք, որ Տիրոջ տանը ուսանողները կարող են զգալ Աստծո Հոգին, մխիթարություն և առաջնորդություն։

Ուսանողի ընթերցարան

Տպել