Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 6․ Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում


Դաս 6

Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում

Նախաբան

Մեր օրերի մարգարեները և առաքյալները հայտարարել են, որ «ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ եթե «ավելի ջանասեր լինեն և մտահոգվեն տան համար» (ՎևՈւ 93․50), նրանք կարող են իրենց ընտանիքները դարձնել իրենց կյանքի առանցքային մասը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Robert D. Hales, “The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 64–67.

  • Դեյվիդ Ա. Բեդնար, «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 17–20։

  • Ձեռնարկ 2․ Եկեղեցում սպասավորելը [2010], 1.1.1, 1.1.4 և 1.4.1 (եթե մատչելի է)։

Ուսուցման առաջարկներ

Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում

Ձեր դասարանին տեղեկացրեք, որ վերջին գերագույն համաժողովների ժամանակ հնչած բոլոր թեմաների մեջ ընտանիքի թեման ամենահաճախ քննարկվողն է։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Եկեղեցու ղեկավարներն այդքան հաճախ խոսում ընտանիքի մասին:

Ընտանիքի մասին հայտարարության այս հատվածը գրեք գրատախտակին, և ուսանողներին խնդրեք կիսվել, թե ինչ նշանակություն ունի այն նրանց համար․

«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»:

handout iconՈրպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ընտանիքն առանցքային դեր ունի մեր հավերժական ճակատագրի համար, դասարանին բաժանեք այս դասի վերջում գտնվող թերթիկների օրինակները: Դասարանը բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կարդալ թերթիկների երեք հատվածներից մեկը և քննարկել տրված հարցերը։ Համոզվեք, որ բոլոր հատվածներն էլ հանձնարարված են։

handout, Our Premortal, Mortal, and Eternal Families

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք թերթիկի յուրաքանչյուր հատվածն ուսումնասիրող խմբից առնվազն մեկ ուսանողի՝ կիսվելու դասարանի հետ իրենց փոքրիկ խմբի քննարկումներով: Վկայեք հետևյալ ճշմարտության մասին․ Ընտանիքն Աստծո ծրագրի առանցքային մասն է կազմում նախաերկրային, մահկանացու և հավերժական կյանքի համար։

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել ձեր կյանքում, որոնք օգնել են ձեզ զգալ ընտանիքի կարևորությունն Աստծո ծրագրում:

Վարդապետություն և Ուխտեր 93․39-50

Ընտանիքը դարձնել առաջնահերթություն

Նախապատրաստեք ուսանողներին ուսուցանվելու Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնից, բացատրելով, որ այստեղ այլ բաների շարքում տրվում են երեխաներին «լույսի և ճշմարտության» մեջ մեծացնելու և մեր ընտանիքներն առաջնահերթություն դարձնելու մասին Տիրոջ հրահանգները։ Հետևյալ հղումները գրեք գրատախտակին.

Վարդապետություն և Ուխտեր 93․39-43

Վարդապետություն և Ուխտեր 93․44

Վարդապետություն և Ուխտեր 93․45-48

Վարդապետություն և Ուխտեր 93․50

Խնդրեք ուսանողներին կարդալ հղումներից առնվազն մեկը (համոզվեք, որ հղումներից յուրաքանչյուրը կարդացվել է առնվազն մեկ ուսանողի կողմից): Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ում էր դիմում Տերը և ինչ հրահանգներ էր տալիս։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ նշված չորս տղամարդիկԱռաջին Նախագահությունը և Օհայոյի Եկեղեցու եպիսկոպոսն էին․ այսպիսով՝ այս սուրբ գրությունները հիշեցնում են Եկեղեցու բոլոր անդամներին, նույնիսկ նրանց, ովքեր ունեն ղեկավար պաշտոններ, դարձնել իրենց ընտանիքները առաջնահերթություն։ Դուք կարող եք խորհուրդ տալ ուսանողներին, որ նրանք նշեն այս հատվածներում գտնվող կրկնությունը կամ օրինաչափությունը՝ Եկեղեցու անդամները պետք է «կարգի բերեն» իրենց ընտանիքները (տես հատվածներ 43, 44 և 50

  • Համաձայն 42, 48 և 50 հատվածների, մենք ի՞նչ կարող ենք անել, որ օգնենք կարգի բերել մեր ընտանիքները։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալը․ սովորեցնել երեխաներին լույսի ու ճշմարտության մասին, ապաշխարել, հրաժարվել անարդար բաներից, տանը լինել ավելի ջանասեր և հոգատար և միշտ աղոթել:)

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք օգնում ենք իրագործել ընտանիքները կարգի բերելու Տիրոջ պատվիրանը, երբ մենք ավելի ջանասեր ու հոգատար ենք լինում տանը։

  • Ի՞նչ կարող է անել երիտասարդ չափահասը, որպեսզի ավելի ջանասեր և հոգատար լինի տան համար։

Ցուցադրեք Առաջին Նախագահության կողմից 1999 թվականին գրված նամակի հետևյալ հայտարարությունը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Տունը արդարակյաց կյանքի հիմքն է, և ոչ մի այլ միջոց չի կարող փոխարինել կամ կատարել նրա հիմնական դերը՝ առաջ տանելու Աստծո կողմից տրված այս պարտականությունը:

«Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն համարել ընտանեկան աղոթքը, ընտանեկան տնային երեկոն, ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը, և ընտանեկան առողջ միջոցառումները: Թեպետ արժանի և պատշաճ այլ պահանջներ կամ միջոցառումներ կարող են լինել, դրանք չպետք է փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որ միայն ծնողները և ընտանիքները կարող են ինչպես հարկն է կատարել» (Առաջին Նախագահության նամակ, փետրվարի 11, 1999թ․, մեջբերում․ Ձեռնարկ 2․ Եկեղեցում սպասավորելը [2010], 1.4.1):

  • Ելնելով ձեր փորձից, որոնք են «հիմնական դերերը» և «աստվածայնորեն նշանակված պարտականությունները», որոնք լավագույնս իրականացվում են ընտանիքում։

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը և խրախուսեք ուսանողներին խորհել օրհնությունների մասին, որոնք տրվում են, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամը ձգտում է կատարել աստվածայնորեն նշանակված ընտանեկան պարտականությունները․

«Որտեղ էլ որ Եկեղեցու անդամներն ապրեն, նրանք պետք է հիմնեն տուն, որտեղ Հոգին ներկա կլինի։ …

Սիրող և հավատարիմ ծնողներով տունը լավ միջավայր է, որտեղ առավել արդյունավետ են բավարարվում երեխաների հոգևոր և ֆիզիկական կարիքները։ Քրիստոսի վրա կենտրոնացած տունը մեծահասակներին և երեխաներին ապահովում է մեղքերից պաշտպանվելու միջավայր, ապաստան աշխարհից, բուժում է էմոցիոնալ և այլ տեսակի ցավերը, և պարգևում է նվիրյալ ու անկեղծ սեր» (Ձեռնարկ 2․ Եկեղեցում սպասավորելը, 1.4.1

  • Ինչպե՞ս եք ձեր ընտանիքին օգնում ստեղծել Քրիստոսի վրա կենտրոնացած տուն։

  • Ի՞նչ է դա փոխում ձեր ընտանիքում:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Դրեք ամեն ինչ, որ դուք անում եք տնից դուրս՝ ի ենթակայություն և ի աջակցություն նրա, ինչ պատահում է ձեր տան ներսում։ Հիշեք Նախագահ Հարոլդ Բ․ Լիի խորհուրդը, որ «ամենակարևոր … աշխատանքը, որ դուք երբևէ կանեք, կլինի ձեր սեփական տան պատերի ներքո» … իսկ Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյն ասել է․ «Ոչ մի այլ հաջողություն չի կարող փոխհատուցել տանը ունեցած ձեր ձախողմանը» («Որպեսզի կորածները գտնվեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 99)։

Ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսանողները գրեն մի քանի բան, որ կարող են անել ավելի ջանասեր և տան համար մտահոգվող լինելու համար և իրենց ընտանիքները դարձնեն իրենց կյանքի ավելի առանցքային կիզակետը։ Խրախուսեք ուսանողներին նպատակ դնել, որ իրագործեն իրենց գրած նպատակներից մեկը: Վկայեք, որ երբ ուսանողներն իրագործեն իրենց նպատակը, Տերը կամրացնի նրանց հոգևորապես և կօգնի նրանց տեսնել, թե ինչպես են իրենց գործողություններն ամրացնում նաև իրենց ընտանիքներին։

Ուսանողի ընթերցարան

Handout

handout, Our Premortal, Mortal, and Eternal Families

Մեր նախաերկրային, մահկանացու և հավերժական ընտանիքները

Հավերժական ընտանիք․ Դաս 6

Մեր նախաերկրային ընտանիքը

«Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Այն ամենակարևոր միավորն է ժամանակի և հավերժության մեջ: Նույնիսկ մինչև մեր ծնվելն այս աշխարհում մենք եղել ենք ընտանիքի մի մաս։ Մեզանից յուրաքանչյուրը «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է», ունենալով «աստվածային բնույթ և ճակատագիր» [«Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129]։ Աստված մեր Երկնային Հայրն է, և մենք նախաերկրային կյանքում ապրել ենք Նրա ներկայության մեջ՝ որպես Նրա ընտանիքի մի մաս։ Այնտեղ մենք սովորել ենք մեր առաջին դասերը և նախապատրաստվել մահկանացու կյանքին (տես ՎևՈւ 138․56)» (Ձեռնարկ 2․ Եկեղեցում սպասավորելը [2010], 1.1.1

«Մենք երկրպագում ենք հզոր Աստծուն, ով ստեղծել է տիեզերքը։ Նա մեր Հայրն է երկնքում: Մենք արարվել ենք Նրա շնորհիվ․ մենք նրա հոգևոր զավակներն ենք։ Մենք որպես ընտանիք ապրել ենք նրա հետ նախաերկրային կյանքում։ Մենք ճանաչել ենք նրան այնքան մոտիկից և այնքան լավ, որքան մենք ճանաչում ենք մեր մահկանացու հայրերին այս երկրագնդում» (Bruce R. McConkie, How to Worship, Brigham Young University Speeches of the Year [July 20, 1971], 2)։

Քննարկման հարցեր․

  • Ինչպե՞ս էր ընտանիքը հանդիսանում մեր նախաերկրային կյանքի կարևոր մասը։

  • Ինչպե՞ս է ձեզ օգնում իմացությունն այն մասին, որ Աստված ձեր Հայրն է և որ դուք նախաերկրային կյանքում եղել եք Նրա ընտանիքի սիրելի անդամը։

  • Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ն են եղել ձեր փոխհարաբերությունները ձեր Երկնային Ծնողների հետ։

Մեր մահկանացու ընտանիքը

«Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն մենք ծնվել ենք ընտանիքներում: Նա հիմնել է ընտանիքները, որպեսզի մենք երջանիկ լինենք, սովորենք ճիշտ սկզբունքները սիրո մթնոլորտում և պատրաստվենք հավերժական կյանքին:

Ծնողները կարևոր պատասխանատվություն են կրում՝ օգնելու իրենց երեխաներին պատրաստվել Երկնային Հոր մոտ վերադառնալուն: Ծնողներն այս պատասխանատվությունը կատարում են՝ սովորեցնելով իրենց երեխաներին հետևել Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ավետարանով» (Ձեռնարկ 2, Եկեղեցում սպասավորելը, 1.1.4

«Աստված ընտանիքի հեղինակն է: Նա նախատեսել է, որ մեծագույն երջանկությունը, կյանքի ամենամեծ բավականություն պատճառող երևույթները, անսահման ուրախությունները պետք է բխեն մեր հարաբերություններից և միմյանց հանդեպ մեր մտահոգություններից՝ որպես հայրեր, մայրեր և զավակներ» (Gordon B. Hinckley, “What God Hath Joined Together,” Ensign, May 1991, 74)։

Քննարկման հարցեր․

  • Ինչպե՞ս է ընտանիքը հանդիսանում մեր մահկանացու կյանքի կարևոր մասը։

  • Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե մենք աշխարհ ուղարկվեինք որպես անհատներ առանց ընտանեկան հարաբերությունների՝ չլինեին հայր, մայր, ազգականներ, նախնիներ, ոչ էլ ժառանգներ։

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ հասկանալ մահկանացու ընտանիքի դերը և կարևորությունը։

Մեր հավերժական ընտանիքը

«Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան հարաբերությունները հարատևեն գերեզմանից այն կողմ» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։

«Մինչդեռ մեր անձնական փրկությունը կախված է մեր անձնական հնազանդությունից, հավասարապես կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը հանդիսանում է ընտանիքի կարևոր և անբաժանելի մաս, և ամենամեծ օրհնությունները կարող ենք ստանալ միայն հավերժական ընտանիքում։ Երբ ընտանիքները գործում են ըստ Աստծո նախասահմանած կարգի, դրանցում առկա հարաբերությունները դառնում են մահկանացու կյանքի ամենաարժեքավոր երևույթը։ Հոր ծրագիրը կայանում է նրանում, որ ընտանեկան սերը և հարաբերությունները շարունակվեն հավերժություններում։ Ընտանիքով մեկ լինելը կրում է մեծ պարտավորություն՝ հոգ տանելու, սիրելու, բարձրացնելու և ամրացնելու ընտանիքի յուրաքանչյուր անդամին, որպեսզի բոլորը կարողանան մահկանացու կյանքում արդարակեցությամբ համբերել մինչև վերջ և միասին ապրել ողջ հավերժության մեջ։ Բավական չէ լոկ սեփական անձը փրկել։ Հավասարապես կարևոր է, որ ծնողները, եղբայրները և քույրերը փրկվեն մեր ընտանիքներում: Եթե մենք մենակ վերադառնանք տուն մեր Երկնային Հոր մոտ, մենք կլսենք հետևյալ հարցը՝ «Որտե՞ղ են ընտանիքի մյուս անդամները»։ Ահա, թե ինչու ենք մենք սովորեցնում, որ ընտանիքները հավերժ են։ Անհատի հավերժական էությունը դառնում է ընտանիքի հավերժական էությունը» (Robert D. Hales, “The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 65)։

Քննարկման հարցեր․

  • Ինչպե՞ս է ընտանիքը հանդիսանում մեր հավերժական ճակատագրի կարևոր մասը։

  • Որո՞նք են արդար արարքները, որ ընտանիքի անդամները կարող են կատարել, որպեսզի օգնեն իրագործելու մեկը մյուսի փրկությունը։

  • Ե՞րբ է ընտանիքի անդամը բարձրացրել կամ ամրացրել ձեզ այնպես, որ ոգեշնչել է ձեզ համբերել մինչև վերջ։