Բաժին 126
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Բրիգամ Յանգի տանը, Նավուում, Իլինոյս, 1841թ. հուլիսի 9-ին (History of the Church, 4.382): Այդ ժամանակ Բրիգամ Յանգը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր:
1–3՝ Բրիգամ Յանգը գովաբանվում է իր գործերի համար և ազատվում է հետագա հեռավոր ճամփորդություններից:
1 Թանկագի՛ն և շատ սիրելի՛ եղբայր Բրիգամ Յանգ, ճշմարիտ այսպես է ասում Տերը քեզ. Իմ ծառա՛ Բրիգամ, քեզանից այլևս չի պահանջվում թողնել քո ընտանիքը, ինչպես նախկինում, քանզի քո ընծան ընդունելի է ինձ համար:
2 Ես տեսել եմ ճամփորդությունների ժամանակ քո գործերն ու տքնանքն իմ անվան համար:
3 Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ՝ ուղարկել իմ խոսքը դուրս և առանձնակի հոգալ ընտանիքիդ համար այս ժամանակից ի վեր՝ այսուհետև և հավիտյան: Ամեն: