Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 22


Բաժին 22

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Մանչեստրում, Նյու Յորք, 1830թ. ապրիլին (History of the Church, 1.79–80): Այս հայտնությունը տրվել էր Եկեղեցուն այն բանի հետևանքով, որ ոմանք, ովքեր նախկինում մկրտվել էին, ցանկանում էին միանալ Եկեղեցուն՝ առանց կրկին մկրտվելու:

1 ՝Մկրտությունը նոր և հավիտենական ուխտ է. 2–4՝ Լիազորված մկրտություն է պահանջվում:

1 Ահա, ես ասում եմ ձեզ, որ այս բանով ես վերջ եմ դրել բոլոր հին ուխտերին. և սա մի նոր և հավիտենական ուխտ է, այսինքն՝ այն, որ կար ի սկզբանե:

2 Ուստի, թեև մարդ մկրտված լինի հարյուր անգամ, դա նրան ոչնչով օգտակար չի լինի, քանզի ո՛չ Մովսեսի օրենքով, ո՛չ էլ ձեր մեռած գործերով, դուք չեք կարող ներս մտնել նեղ դռնով:

3 Քանզի ձեր մեռած գործերի պատճառով է, որ ես արել եմ այնպես, որ այս վերջին ուխտն ու այս եկեղեցին կառուցվի ինձ համար, ճիշտ ինչպես հին օրերում:

4 Ուստի, ներս մտեք այդ դռնով, ինչպես ես պատվիրել եմ ձեզ և մի փնտրեք խորհուրդ տալ ձեր Աստծուն: Ամեն: