Բաժին 37
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Ֆայեթի մոտակայքում, Նյու Յորք, 1830թ. դեկտեմբերին (History of the Church, 1.139): Այստեղ արդի տնտեսության ժամանակ առաջին պատվիրանն է տրվում հավաքվելու վերաբերյալ:
1–4՝ Սրբերին կոչ է արվում հավաքվել Օհայոյում:
1 Ահա, ես ասում եմ ձեզ, որ ինձ նպատակահարմար չէ, որ դուք թարգմանեք ավելին, մինչև չգնաք Օհայո, և դա՝ թշնամու պատճառով, և ձեր օգտի համար:
2 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ դուք չպետք է գնաք, մինչև չքարոզեք իմ ավետարանն ու չամրապնդեք եկեղեցին՝ որտեղ որ այն հիմնված է, և հատկապես Քոլսվիլում. քանզի, ահա, նրանք աղոթում են առ ինձ՝ մեծ հավատքով:
3 Եվ բացի այդ, եկեղեցուն ես մի պատվիրան եմ տալիս, որ ինձ նպատակահարմար է, որ նրանք հավաքվեն Օհայոյում, մինչև այն ժամանակը, երբ իմ ծառա Օլիվեր Քաուդերին կվերադառնա իրենց մոտ:
4 Ահա, այստեղ է իմաստությունը, և թող ամեն մարդ իր համար ընտրի, մինչև որ ես գամ: Ճիշտ այդպես: Ամեն: