Բաժին 40
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Ֆայեթում, Նյու Յորք, 1831թ. հունվարին (History of the Church, 1.145): Սկսելով այս հայտնության արձանագրումը, Մարգարեն գրել է. «Քանի որ Ջեյմս Քովիլը մերժեց Տիրոջ խոսքը և վերադարձավ իր նախկին սկզբունքներին ու մարդկանց, Տերը տվեց ինձ և Սիդնի Ռիգդոնին հետևյալ հայտնությունը» (History of the Church, 1.145):
1–3՝ Հալածանքի վախը և աշխարհիկ հոգսերը պատճառ են դառնում ավետարանը մերժելուն:
1 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ ծառա Ջեյմս Քովիլի սիրտն ուղիղ էր իմ առաջ, քանզի նա ինձ հետ ուխտել էր, որ կհնազանդվի իմ խոսքին:
2 Եվ նա ուրախությամբ ընդունեց խոսքը, բայց Սատանան անմիջապես գայթակղեց նրան. և հալածանքի վախն ու աշխարհիկ հոգսերը պատճառ դարձան, որ նա մերժի խոսքը:
3 Այդ պատճառով, նա դրժեց իմ ուխտը, և ինձ մնում է նրա հետ վարվել ինչպես ինձ բարի է երևում: Ամեն: