Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 48


Բաժին 48

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մարտին (History of the Church, 1.166–167): Մարգարեն հարցրել էր Տիրոջը՝ Սրբերի բնակեցման համար հողեր ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ: Դա մի կարևոր խնդիր էր՝ նկատի ունենալով Եկեղեցու անդամների գաղթը Միացյալ Նահանգների արևելքից, ի հնազանդություն Տիրոջ այն պատվիրանի, որ նրանք պետք է հավաքվեն Օհայոյում (տե՛ս բաժիններ՝ 37.1–3; 45.64):

1–3՝ Օհայոյի Սրբերն իրենց հողերը պետք է կիսեն իրենց եղբայրների հետ. 4–6՝ Սրբերը պետք է հողեր գնեն, քաղաք կառուցեն, և հետևեն իրենց նախագահող պաշտոնյաների խորհրդին:

1 Ներկայումս անհրաժեշտ է, որ դուք մնաք ձեր բնակության վայրերում՝ ձեր պայմաններին համապատասխան:

2 Եվ որքան որ դուք հողեր ունենաք, դուք բաժին պիտի հանեք ձեր արևելյան եղբայրներին.

3 Եվ որքան որ դուք հողեր չեք ունենա, թող ներկայումս նրանք գնեն մերձակա շրջաններում, որտեղ իրենց հարմար է թվում, քանզի անպայման պետք է, որ ներկայումս նրանք տեղ ունենան բնակվելու:

4 Անպայման պետք է, որ դուք տնտեսեք ամբողջ դրամը, որը կարող եք, որ ձեռք բերեք այն ամենն, ինչ կարող եք, արդարությամբ, որ ժամանակին ի վիճակի լինեք հող գնել ժառանգության համար, նույնիսկ քաղաքը:

5 Վայրը դեռևս չպետք է հայտնի դառնա. բայց հետո, երբ ձեր եղբայրները գան արևելքից, որոշակի մարդիկ պիտի նշանակվեն, և նրանց պիտի տրվի իմանալ վայրը, կամ նրանց պիտի հայտնի դարձվի:

6 Եվ նրանք պիտի նշանակվեն՝ հողեր գնելու և դնելու քաղաքի հիմնադրման սկիզբը. և այնուհետև, դուք պիտի սկսեք հավաքվել ձեր ընտանիքներով, ամեն մարդ իր ընտանիքով, իր պայմանների համեմատ, և ինչպես իրեն նշանակված է եկեղեցու նախագահության և եպիսկոպոսի կողմից՝ համաձայն օրենքների ու պատվիրանների, որոնք դուք ստացել եք, և որոնք դուք հետագայում կստանաք: Ճիշտ այդպես: Ամեն: