Բաժին 91
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մարտի 9-ին (History of the Church, 1.331–332): Այդ օրերին Մարգարեն զբաղված էր Հին Կտակարանի թարգմանությամբ: Հասնելով հնադարյան այն գրություններին, որոնք հայտնի են որպես Պարականոն գրքեր, նա հարցրեց Տիրոջն ու ստացավ հետևյալ հրահանգը:
1–3՝ Պարականոն գրքերը հիմնականում ճիշտ են թարգմանված, սակայն մարդկանց ձեռքով արված շատ ընդմիջարկումներ են պարունակում, որոնք ճշմարիտ չեն. 4–6՝ Դրանք օգտակար են Հոգով լուսավորվածներին:
1 Ճշմարիտ, այսպես է Տերը ձեզ ասում պարականոն գրքերի վերաբերյալ,– Դրանցում շատ բաներ կան, որոնք ճշմարիտ են, և հիմնականում ճիշտ են թարգմանված.
2 Դրանցում կան շատ բաներ, որոնք ճշմարիտ չեն, որոնք մարդկանց ձեռքով արված ընդմիջարկումներ են:
3 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Կարիք չկա, որ պարականոն գրքերը թարգմանվեն:
4 Հետևաբար, նա, ով կարդում է դրանք, թող հասկանա, քանզի Հոգին հայտնում է ճշմարտությունը.
5 Եվ նա, որ լուսավորված է Հոգով, օգուտ կքաղի դրանցից.
6 Իսկ նա, ով Հոգով չի ստանում, չի կարողանա օգուտ քաղել: Հետևաբար, կարիք չկա, որ դրանք թարգմանվեն: Ամեն: