Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 99


Բաժին 99

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ջոն Մարդոկին, 1832թ. օգոստոսին, Հայրամում, Օհայո: Չնայած Վարդապետություն և Ուխտերի հրատարակություններում 1876թ. ի վեր, որպես այս հայտնության ստացում նշվել է Կիրթլենդը, 1833թ. օգոստոսը, սակայն ավելի վաղ հրատարակություններն ու պատմական գրառումները վկայում են ճշգրիտ ժամանակի մասին:

1–8՝ Ջոն Մարդոկը կանչված է հռչակելու ավետարանը, և նրանք, ովքեր ընդունում են նրան, ընդունում են Տիրոջը և ողորմություն ձեռք կբերեն:

1 Ահա, այսպես է ասում Տերն իմ ծառա Ջոն Մարդոկին,– Դու կանչված ես գնալու արևելյան երկրները՝ տնից տուն, գյուղից գյուղ, և քաղաքից քաղաք, որ հալածանքների ու ամբարշտության մեջ հռչակես իմ հավիտենական ավետարանն այնտեղի բնակիչներին:

2 Եվ նա, ով ընդունում է քեզ, ընդունում է ինձ. և դու զորություն պիտի ունենաս հայտարարելու իմ խոսքը՝ ցույց տալով իմ Սուրբ Հոգու զորությունը:

3 Եվ ով որ ընդունում է քեզ, ինչպես մի փոքր երեխա, ընդունում է իմ արքայությունը. և օրհնված են նրանք, քանզի նրանք ողորմություն ձեռք կբերեն:

4 Եվ ով որ մերժում է քեզ, պիտի մերժվի իմ Հոր և նրա տան կողմից. և դու պետք է մաքրես քո ոտքերը ճանապարհին, գաղտնի տեղերում, որպես վկայություն նրանց դեմ:

5 Եվ ահա, տե՛ս, ես շուտով գալիս եմ՝ դատաստան անելու, համոզելու բոլորին իրենց ոչ աստվածային արարքներում, որոնք նրանք կատարել են իմ դեմ, ինչպես որ այն իմ կողմից գրված է գրքի հատորում:

6 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ նպատակահարմար չէ, որ դու գնաս, մինչև որ երեխաներդ ապահոված ու հոգատարությամբ ուղարկված կլինեն Սիոնի եպիոկոպոսի մոտ:

7 Եվ մի քանի տարի անց, եթե ցանկանաս ինձանից, դու նույնպես կարող ես գնալ այդ բերրի հողը՝ քո ժառանգությանը տիրանալու.

8 Իսկ եթե ոչ, դու պիտի շարունակես հռչակել իմ ավետարանը, մինչև որ վերցվես: Ամեն: