Սիրելի՛ ընկերներ
Այս տարի Ծաղկազարդը տոնում ենք մարտի վերջին կիրակի օրը: Դա այն օրն է, երբ Քրիստոսը, ավանակի վրա նստած, մտավ Երուսաղեմ։ Մարդիկ թափահարում էին արմավենու ճյուղերը և բացականչում՝ «Ովսա՜ննա»: Մի քանի օր անց Հիսուսը տառապեց և մահացավ մեզ համար: Այնուհետև Նա հարություն առավ: Մենք հուսով ենք, որ դուք կվայելեք այս հատուկ ժամանակը՝ հիշելով, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչ են արել մեզ համար (տես Հովհաննես 3.16): Նրանց շնորհիվ մենք բոլորս կրկին կապրենք:
Սիրով՝
Ընկեր ամսագիր
Հ.Գ. Հիսուս Քրիստոսի մասին քանի՞ էջ կարող եք գտնել այս համարում:
Կառուցեք ձեր սեփականը
Ես իմացա, թե Նեփին ինչպես է նավ կառուցել (փետրվար 2020), ուստի ես ինքս նույնպես ցանկացա մի նավ կառուցել, որպեսզի հասկանամ, թե Նեփին ինչ է զգացել: Սկզբում դժվար էր, բայց ես սովորեցի չհանձնվել և վստահել Տիրոջը՝ ինչպես Նեփին վարվեց:
Յան Դ., 9 տարեկան, Վենեսուելա (Մեքսիկա)
Մենք որտեղ ենք կարդում Ընկեր ամսագիրը
Մենք սիրու՛մ ենք կարդալ Ընկեր ամսագիրը: Այն օգնում է մեզ ավելի քիչ միայնակ զգալ, քանի որ մենք Եկեղեցու միակ անդամներն ենք մեր քաղաքում: Մենք կարդում ենք ամսագիրը գերմաներեն և հոլանդերեն, քանի որ մեր մայրիկը Նիդեռլանդներից է, իսկ մեր հայրիկը՝ Գերմանիայից:
Լարս և Թորբեն Ս. 5 և 3 տարեկան, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Մենք սիրում ենք տեսնել տաճարը
Մենք ապրում ենք Բարանկիլա տաճարի (Կոլումբիա) մոտ և երկու շաբաթը մեկ անգամ այցելում ենք տաճար: Այն օգնում է մեզ հիշել ուխտերը, որոնք մենք կկապենք Երկնային Հոր հետ։
Պուերտո Կոլումբիա (Կոլումբիա) ճյուղի Երեխաների միություն