Օգնել Հիսուսի օրինակով
Հիսուսը կիսվում էր ավետարանով
Մարդիկ քաղցած են, երբ նրանց մարմինը սննդի կարիք ունի: Նրանք քաղցում են մի ուրիշ ձևով, երբ նրանք կարիք ունեն լսելու ավետարանը:
Մի օր հազարավոր մարդիկ եկան տեսնելու Հիսուսին: Հիսուսը կերակրեց նրանց ընդամենը հինգ հացով և մի քանի ձկով:
Հաջորդ օրը մարդիկ կրկին եկան Հիսուսի մոտ: Հիսուսը պատվիրեց նրանց մեկ ուրիշ տեսակի հաց փնտրել: «Ես եմ կյանքի հացը»,- ասաց նա: Եթե մարդիկ գտնեն Նրան և Նրա ավետարանը, նրանց հոգիները երբեք չեն քաղցի:
Մի անգամ ես ասացի իմ ընկերոջը. «Ես գնում եմ եկեղեցի և սովորում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին»: Ավելի ուշ նա սկսեց մեզ հետ գալ եկեղեցի: Նա ասաց, որ կկամենար շուտով մկրտվել: Դա ինձ ներքուստ ուրախացրեց:
Մերի Ի., 8 տարեկան, Յուտա (ԱՄՆ)