Իմ մկրտության խոստումը
Ակնածանքով [քառորդ նոտա] = 108
1. Հիսուսը Իր Երկնային Հորը
սիրել է և խոնարհվել,
Հովհաննեսի կողմից ջրում
Իշխանությամբ մկրտվել։
Ուղի տվեց։ Ջրից դեպի
տուն երկնային Իր հետևից գնամ պիտի։
2. Ընկղմամբ երբ մկրտվում եմ,
Իր նման եմ ես դառնում։
Մարդկանց սիրում ու սփոփում եմ
և Քրիստոսին միշտ պաշտպանում։
Ինձ Սուրբ Հոգին կառաջնորդի,
Եթե Փրկչիս պատվեմ ու ապրեմ արժանի։
3. Այս խոստումը կվերցնեմ ես,
Հավատարիմ կլինեմ։
Եվ ուխտի ճանապարհին այս
Լույս ու սփոփանք կփնտրեմ։
Եթե ես միշտ հիշեմ Նրան,
հաղորդությամբ նորից մաքուր կդառնամ։