Դաշնամուր Փրոֆեթի համար
Այս պատմությունը տեղի է ունեցել Մեծ Ակրայում, Գանա։
Փրոֆեթ անունով մի տղա ուներ երկու կարևոր նպատակ:
«Երաժշտությունը մի լեզու է, որը բոլորը կարող են հասկանալ» (Children’s Songbook, iii):
Փրոֆեթը սիրում էր երաժշտություն: Նա հատկապես սիրում էր Երեխաների միության երգերը և Եկեղեցու հիմները: Նա կիսաձայն երգում էր ամբողջ օրը: Նա պատկերացնում էր իրեն դաշնամուրի առջև նստած՝ իր սիրելի երգերը նվագելիս: Նա նաև պատկերացնում էր, որ ինքը ուսուցանում է ուրիշներին նվագել:
Ուղղակի մի խնդիր կար: Նա դաշնամուր չուներ:
Մի օր Փրոֆեթը հարցազրույցի էր իր եպիսկոպոսի մոտ:
«Երեխաների և երիտասարդների ծրագրի համար որևէ նպատակ դրե՞լ եք»,- հարցրեց եպիսկոպոսը:
«Այո»,- ասաց Փրոֆեթը: «Ես ցանկանում եմ դաշնամուր նվագել»,- ասաց եպիսկոպոսը:
«Լավ նպատակ է»,- ասաց եպիսկոպոսը:
«Եվ երբ ես հասնեմ այդ նպատակին,- ասաց Փրոֆեթը,- ես կդնեմ մեկ այլ նպատակ: Ես ուզում եմ ևս 20 մարդու սովորեցնել նվագել»:
«Դու ունես երկու լավ նպատակ»,- ասաց եպիսկոպոսը:
«Եվ ես ունեմ մի խնդիր»,- ասաց Փրոֆեթը։ «Ես դաշնամուր չունեմ»:
«Տեսնենք՝ ինչ կարող ենք անել»:
Հաջորդ կիրակի եկեղեցում եպիսկոպոսը Փրոֆեթին ասաց, որ ինքը գտել էր մի միսիոներական զույգի, որը կկարողանար ուսուցանել նրան: Նրանք դաշնամուրի ստեղնաշար կբերեին, որ նա և մյուսները պարապեն դրա վրա: Նրանք ցանկանում էին շատ մարդկանց սովորեցնել դաշնամուր նվագել:
Եպիսկոպոսը խոսեց մարդկանց հետ։ Փրոֆեթը խոսեց մարդկանց հետ: Փրոֆեթի ընտանիքը նույնպես խոսեց մարդկանց հետ: Շուտով ամբողջ ծուխը խոսում էր դաշնամուրի դասերի մասին: Շատ ուրիշ մարդիկ նույնպես խոսում էին այդ մասին:
«Իմ ընկերներից շատերը, ովքեր անդամ չեն, նույնպես ցանկանում են սովորել»,- Փրոֆեթն ասաց եպիսկոպոսին:
«Իհարկե, մենք կողջունենք նրանց»,- ասաց եպիսկոպոսը: «Միսիոներները ձեզ գիրք կտան և կօգնեն սովորել դասերը: Եվ երբ դուք սովորեք, կարող եք օգնել նրանց ուսուցանել ուրիշներին»:
«Դա իմ երկրո՛րդ նպատակն է»: Ասաց Փրոֆեթը։
Շուտով Փրոֆեթը պարապում էր միսիոներների հետ: Նա սիրում էր սովորել, թե ինչ է նշանակում նոտաներից յուրաքանչյուրը և լսում էր, թե ինչպես են դրանք միանում երգ դառնալու համար: Եկեղեցու նրա երկու ընկերները՝ Կելվինն ու Ալեքսանդրը նույնպես սովորում էին: Մեկ ամսից բոլոր երեք տղաները նույնպես սկսեցին ուսուցանել:
Ամեն օր եկեղեցու շենքում տղաները դասավանդում էին ստեղնաշարի դասընթացներ: Սկզբում 10 ուսանող էին, հետո 20, հետո 50:
«Զվարճալի է»: Կելվինն ասաց մի օր, երբ դասն ավարտվեց:
«Կարծում եմ, Երկնային Հայրը երջանիկ է, քանի որ մենք օգնում ենք ուրիշներին սովորել»,- ասաց Ալեքսանդրը:
Փրոֆեթը գլխով արեց։ Նրա նպատակն արդեն այդքան շատ մարդկանց օգնելն էր:
Բայց մի ուրիշ բան էլ ուրախացրեց Փրոֆեթին: Երբ մյուս ուսանողները պարապում էին Երեխաների խմբի երգերը, նրանք սովորում էին նաև Երկնային Հոր մասին: Նրանցից ոմանք հարցնում էին Փրոֆեթին՝ արդյոք իրենք կարող էին ավելին սովորել Եկեղեցու մասին:
Եվ փաստորեն, որոշ մարդիկ, ովքեր առաջին անգամ իմացան Եկեղեցու մասին դաշնամուրի դասերի շնորհիվ, մկրտվեցին:
«Հիմա հանդիպումների ժամանակ, - ասում է Փրոֆեթը, - մենք բոլորս միանում ենք և երգում ենք մեր սիրած երգերը»: