Սուրբ գրությունների պատմություններ
Կրկին հիմնել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին
1830 թվականի ապրիլի 6-ին հատուկ ժողով էր տեղի ունենում մի փայտաշեն տանը: Ջոզեֆ Սմիթը կրկին հիմնեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա:
Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին օրհնեցին և բաժանեցին հաղորդությունը: Ժողովի ավարտից հետո մի քանի հոգի մկրտվեցին:
Մի քանի ամիս անց Աստված կանչեց Էմմա Սմիթին, որ Եկեղեցու համար երգերի ժողովածու կազմեր: Այդ կերպ մարդիկ կարող էին երգեր երգել Եկեղեցու ժողովների ժամանակ:
Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Ամեն շաբաթ ես կարող եմ երգեր երգել և հաղորդություն ընդունել: