Պաշտպանված եղեք լրատվամիջոցներից
Հարցեր ճիշտ ընտրության մասին
Ինչպե՞ս եք իմանում, թե որ նյութերն են ճիշտ՝ դիտելու, կարդալու և լսելու համար: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ ընտրել ճիշտ լրատվամիջոցը:
-
Արդյո՞ք այն օգնում է ինձ զգալ Սուրբ Հոգին։
-
Արդյո՞ք այն օգնում է ինձ հետևել Հիսուսին:
-
Ինչպե՞ս կզգայի, եթե Փրկիչն այստեղ լիներ ինձ հետ:
«Անջատել և հեռանալ» ծրագիրը
Ի՞նչ եք անում, երբ հանդիպում եք ոչ ճիշտ լրատվամիջոցի։ Ծրագիր կազմեք, որպեսզի իմանաք՝ ինչպես վարվել:
-
Անջատեք հեռախոսը, համակարգիչը, պլանշետը կամ հեռուստացույցը։
-
Ծնողին կամ վստահելի որևէ մարդու ասեք, թե ինչ եք տեսել և օգնություն խնդրեք: Նրանք կարող են պատասխանել ձեր հարցերին և օգնել ձեզ:
-
Որևէ լավ գործով զբաղվեք: Կարող եք երգել Երեխաների միության մի երգ, ինչ-որ բան կարդալ ձեր եղբոր կամ քրոջ համար:
Կենտրոնացեք լավ մտքերի վրա
Տեխնոլոգիան կարող է օգնել ձեզ շատ բարի գործեր կատարել: Ի՞նչ բարի գործեր է օգնել ձեզ կատարել տեխնոլոգիան:
Ահա որոշ գաղափարներ.
-
Տեսազրույց ունեցեք ընտանիքի հետ:
-
Կատարեք ընտանեկան պատմության աշխատանք:
-
Որևէ նոր բան սովորեք:
-
Դիտեք կամ լսեք որևէ նոր բան, որը ձեզ կուրախացնի:
-
Այցելեք Ընկեր ամսագրի կայք: