Առաջին Նախագահությունից
Նա հարությո՜ւն առավ
Հարմարեցված է «Նա հարություն առավ» հոդվածից, Լիահոնա, մայիս 2013, 4–5:
Հիսուս Քրիստոսի Հարությունը մեզ հույս է տալիս: Այն ինձ հույս տվեց 1969 թվականի մի ամառային օր, երբ իմ մայրը մահացավ: Ես տխուր էի, քանի որ ժամանակավորապես բաժանվել էի նրանից:
Բայց ես ուրախացա, երբ Սուրբ Հոգին ասաց ինձ, որ Հարությունն իրական է: Ես կարող եմ պատկերացնել, թե ինչպիսին կլինի իմ հանդիպումը մայրիկիս և մյուս սիրելիներիս հետ մի օր:
Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Նրա շնորհիվ Երկնային Հոր բոլոր զավակները, ովքեր ծնվել են այս աշխարհում, հարություն կառնեն այնպիսի մարմնով, որը երբեք չի մահանա:
Զատիկի պատմությունը
Կտրտեք քարտերը և փակցրեք դրանք թղթի վրա: Դակեք անցքերը և թելով միացրեք քարտերը: Այժմ դուք ունեք Զատիկի պատմությունների գիրք:
-
Հիսուս Քրիստոսը մտավ Երուսաղեմ ավանակի վրա նստած: Մարդիկ գովաբանում էին Նրան և արմավենու ճյուղեր էին փռում գետնին: (Տես Մարկոս 11.1–11)
-
Հիսուսը այցելեց տաճարը: Նա բժշկեց մարդկանց, ովքեր կաղ էին և կույր: (Տես Մատթեոս 21.12–14)
-
Չար քահանաները Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկին՝ Հուդա Իսկարիովտացուն, վճարեցին 30 արծաթ, որպեսզի Հիսուսին հանձնի իրենց: (Տես Մատթեոս 26.14–16)
-
Հիսուսը Իր աշակերտների հետ կերավ Զատիկի ուտելիքը: Հիսուսը տվեց նրանց հաղորդությունը, որպեսզի օգնի հիշել Իրեն: (Տես Մատթեոս 26․19, 26–28)
-
Հիսուսը գնաց Գեթսեմանի, որպեսզի աղոթի Երկնային Հորը։ Այնտեղ Նա սկսեց տանջվել մեր մեղքերի համար: Սրերով մարդիկ եկան և բռնեցին Նրան: (Տես Մատթեոս 26․36–50)
-
Հիսուսը տառապեց և մահացավ խաչի վրա: Նրա մարմինը դրեցին գերեզմանի մեջ և մի մեծ քար գլորեցին դռան առաջ։ (Տես Մատթեոս 27․27, 57–60)
-
Հրեշտակները գլորեցին և հեռացրին քարը: Նրանք ասացին Մարիամ Մագդաղենացուն և մյուս կանանց, որ Հիսուսը հարություն է առել: Հիսուսը հայտնվեց կանանց, և նրանք երկրպագեցին Նրան: (Տես Մատթեոս 28․1–10։)
-
Հիսուսը հայտնվեց Իր աշակերտներին: Նրանք շոշափեցին Նրա հարություն առած մարմինը: Նա պատվիրեց նրանց, որ բոլորին ուսուցանեն Իր ավետարանը: Հիսուս Քրիստոսը կրկին հարություն առավ, մենք նույնպես հարություն կառնենք: (Տես Ղուկաս 24.36–43, Մատթեոս 28.16–20:)