2021
Ծանոթացեք Թաիթիից Ռեյերիի հետ
Մարտ 2021 թ.


Օգնող ձեռքերը ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Թաիթիից Ռեյերիի հետ

Ծանոթացեք Երեխաների միության երեխաների հետ, ովքեր օգնում են ուրիշներին Հիսուսի օրինակով:

Նկար
photo of Raiarii in Tahiti climbing a tree

Ամեն ինչ Ռեյերիի մասին

Տարիքը՝ 9

Ապրելու վայրը՝ Թաիթի

Լեզուն՝ ֆրանսերեն

Ընտանիքը՝ մայր, հայր, երեք եղբայր և մի քույր

Նպատակներ և երազանքներ. 1) Սովորել դաշնամուր նվագել: 2) Կարդալ Մորմոնի Գիրքը: 3) Դառնալ բժիշկ կամ օդաչու:

Ռեյերիի օգնող ձեռքերը

Ռեյերին սիրում է այցելել իր տատիկին՝ Մամիին: Նա կարող է խաղալ լողափին և ձուկ որսալ ծովածոցում: Նա ուտում է մանգո և բանան, որոնք քաղում է ծառերից: Մի քանի տարի առաջ նա ծանոթացավ Մամիի ընկերների՝ Կալիի և Միայի հետ:

Ամեն առավոտ Ռեյերին և Մամին միասին կարդում են Մորմոնի Գիրքը: Կալին և Միան սկսեցին միանալ նրանց: Ռեյերին օգնում էր բացատրել սուրբ գրությունները, որպեսզի նրանք հեշտությամբ հասկանային:

Ռեյերին և նրա եղբայրները սիրում են օգնել Կալիին ձուկ որսալիս: Մի օր Ռեյերին ասաց. «Եկեք աղոթենք մեր անվտանգության համար և, որ շատ ձուկ որսանք: Այդ օրը Կալին ավելի շատ ձուկ որսաց, քան երբևէ նախկինում: Կալին որոշեց միշտ աղոթել ձկան որսից առաջ:

Ռեյերին պատրաստվում էր մկրտվել: Նա ասաց Կալիին այդ մասին: Իսկ հետո միսիոներները եկան և Կալիին ու Միային ուսուցանեցին ավետարանի մասին: Երբ Կալին ու Միան մկրտվեցին, Ռեյերին այնտեղ էր: «Ես այնքան ուրախ եմ, որ Կալին ցանկացավ հետևել Հիսուսին»,- ասաց նա:

Ռեյերիի սիրած բաները

Վայրը՝ Մամիի տունը

Հիսուսի մասին պատմությունը. Երբ նա ժողովրդի հոծ բազմությանը կերակրեց երկու ձկով և հինգ հացով

Երեխաների միության երգը. «Ես գիտեմ, որ իմ Փրկիչը սիրում է ինձ» (Friend, March 2015)

Ուտելիքը. Սաշիմի՝ պատրաստված օվկիանոսային թարմ ձկից, և շոկոլադե տորթ՝ իր նախատատերի բաղադրատոմսով

Գույնը՝ կարմիր

Դպրոցական առարկան՝ մաթեմատիկա

Ռեյերին և Կալին՝ իրենց բռնած թարմ ձկների հետ։

Նկար
Product Shot from March 2021 Friend Magazine

Նկարները` Մարտեն Լենիորի

Տպել