Ցույց տուր և պատմիր
Մենք գնացինք քաղաքից դուրս գտնվող եկեղեցին և տեսանք բադիկներ ու ճուտիկներ: Ես շնորհակալ եմ այդ կենդանիների համար, որոնք Աստված է ստեղծել:
Բորիս Մ. 9 տարեկան, Քորիենթես (Արգենտինա)
Երբ մենք եկեղեցու ժողովներն անցկացնում էինք տանը, ես իմ ընտանիքին ուսուցանեցի աստղի նման փայլելու մասին: Բոլորը մեկական աստղ պատրաստեցին և վրան գրեցին, թե իրենք ինչպես են փայլում:
Դեյվիդ Ա., 8 տարեկան, Ֆլորիդա (ԱՄՆ)
Ես հետևում եմ Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելով և նրանց օգնելով։
Մարջորի Ս., 7 տարեկան, Մերսիսայդ (Անգլիա)
Երբ մկրտվեցի, ես ինձ առանձնահատուկ չզգացի անմիջապես, բայց հայրիկս ասաց, որ մի օր ես ինձ առանձնահատուկ կզգամ: Այժմ, ես իրոք ինձ առանձնահատուկ եմ զգում։
Էյդան Թ., 9 տարեկան, Ալյասկա (ԱՄՆ)
Ճաշի ժամին ես հուշում ստացա, որ դասամիջոցին չխաղամ խաղահրապարակի ձողերի վրա: Սակայն ես անտեսեցի այդ զգացումը և խաղացի ձողերի վրա: Ես ընկա և կոտրեցի ձեռքս: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին ինձ լուռ կնախազգուշացնի վտանգի մասին:
Մաքկեյդ., 11 տարեկան, Վաշինգտոն (ԱՄՆ)
Իմ լավագույն ընկերը դժվարությունների միջով էր անցնում, և ես հատուկ նվեր պատրաստեցի նրան Զատիկի համար: Երբ ես տվեցի նրան նվերը, ներքուստ ուրախություն զգացի՝ իմանալով, որ օգնում եմ ընկերոջս:
Լայլա Փ., 10 տարեկան, Տասմանիա (Ավստրալիա)
Հաղորդությունը
Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը,
Խնդրում ենք Երկնային Հորը օգնել մեզ ապաշխարել:
Մաքրել մեզ վշտից և մեղքից,
Որպեսզի ամեն կիրակի մենք կարողանանք նորովի սկսել:
Մենք խմում ենք ջուրը և ուտում ենք հացը,
Իսկ հետո մտքում հիշում ենք:
Որ միշտ պետք է հիշենք Հիսուսին:
Մենք ապրում ենք, քանի որ Նա մահացավ մեզ համար:
Մադլին Ռ. 9 տարեկան, Յուտա (ԱՄՆ)
Սոֆիա Ա., 6 տարեկան Պարանա (Բրազիլիա)
“Լսիր՛ր Նրան”, Սկարլետ Հ., 7 տարեկան, Ալբերտա (Կանադա)
“Նա հարություն առավ”, Էլիզա Ս., 10 տարեկան, Այդահո (ԱՄՆ)
Սամուել Հ., 10 տարեկան, Այդահո (ԱՄՆ)
Ամմոն Հ. 6 տարեկան, Հեսսե (Գերմանիա)