2023
Եկ, հետևիր ինձ․ վարժություններ
Հունվար 2022


Եկ, հետևիր ինձ․ վարժություններ

Ընտանեկան երեկոյի, սուրբ գրությունների ուսումնասիրության կամ պարզապես զվարճանալու համար:

Ոչ մի բան անկարելի չէ

Նկար
Hand with the middle finger bent down

Մատթեոս 1, Ղուկաս 1-ի համար

Պատմությունը․ Եղիսաբեթը և Զաքարիան ցանկանում էին երեխա ունենալ, սակայն Եղիսաբեթը շատ ծեր էր։ Մի օր հրեշտակն ասաց Զաքարիային, որ նրանք որդի կունենան։ Նրանց որդին Հովհաննես Մկրտիչն էր։ Եղիսաբեթը և Զաքարիան սովորեցին, որ Աստծո հետ ոչ մի բան անկարելի չէ։ (Տես Ղուկաս 1․11-14․37)

Երգ․ «Երեխայի աղոթքը» (Children’s Songbook, 12–13)

Վարժություն․ Փորձեք կատարել այս «անհնարին» առաջադրանքը։ Նախ ծալեք ձեր միջնամատը։ Ապա ձեր ձեռքը դրեք սեղանին՝ ափը վար։ Այժմ փորձեք բարձրացնել ձեր մատնեմատը։ Ապա խնդրեք որևէ մեկին բարձրացնել այն ձեր փոխարեն։ Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգնել ձեզ անել մի բան, որն անհնար է թվացել։

Սուրբ ծննդյան պատմությունը

Նկար
Boy holding up baby book

Մատթեոս 2, Ղուկաս 2-ի համար

Պատմությունը․ Հիսուս Քրիստոսը ծնվել է Բեթլեհեմ քաղաքի մի ախոռում։ Հովիվները, հրեշտակներն ու մոգերը եկան տեսնելու նրան։ Մոգերի մասին կարող եք ավելին կարդալ էջ 46-ում։

Երգ․ «Հիսուսը մանուկ է եղել» (Children’s Songbook, 55)

Վարժություն․ Հերթով պատմեք ընտանիքի որևէ անդամի ծնվելու մասին։ Կարող եք պատմել, թե որտեղ է նա ծնվել, երբ է ծնվել, ովքեր են նրա ծնողները կամ այլ տեղեկություններ նրա ծնվելու մասին։

Ճշմարիտ լույսը

Նկար
Girl shining a flashlight on the floor

Հովհաննես 1-ի համար

Պատմությունը․ Հիսուս Քրիստոսին երբեմն անվանում են «ճշմարիտ լույս» (Հովհաննես 1․9)։ Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք պետք է պահենք Նրա պատվիրանները և հետևենք Նրան։ Այդ ժամանակ մենք կունենանք «իշխանութիւն Աստուծոյ որդիներ [և դուստրեր] լինելու» (Հովհաննես 1․12

Երգ․ «Հիսուսն իմ ճշմարիտ լույսն է» (էջ 23)

Վարժություն․ Նկարեք ձեր նպատակը։ Թող մեկը թաքցնի ձեր նկարը սենյակում և հանգցնի լույսը։ Այժմ վերցրեք մի փոքր լույս և դրանով լուսավորեք սենյակը։ Կարո՞ղ եք այժմ գտնել ձեր նկարը։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսն օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին։

Ուխտի արահետը

Նկար
Boy writing on paper

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3-ի համար

Պատմությունը․ Հիսուս Քրիստոսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու, որպեսզի կարողանար «ամեն արդարութիւն կատարել» (Մատթեոս 3.15)։ Հիսուսը մկրտվեց, որպեսզի Երկնային Հորը հնազանդվելու օրինակ ցույց տա։ Մկրտվելով՝ մենք նույնպես կարող ենք հետևել Հիսուսին։

Երգ․ «Եկ, հետևիր Ինձ» (Hymns, հ. 116)

Վարժություն․ Բացեք էջ 9-ը, որտեղ կսովորեք ուխտի արահետի մասին։ Այնուհետև կատարեք վարժությունը։ Այս էջում ամեն ամիս դուք կսովորեք մի օրհնության մասին, մինչ կհետևեք Երկնային Հոր մոտ վերադառնալու արահետին։

Նկարները՝ Կետի Դոքրիլի

Տպել