2023
Լույսեր, տեսախցիկ, ծառայություն
Հունվար 2022


Լույսեր, տեսախցիկ, ծառայություն

Տանը լինելը նրանց չխանգարեց ծառայել։

Նկար
“Lights, Camera, Service” is about two sisters who were sad they couldn’t go to church because of the COVID-19 pandemic – they decided to make videos in Spanish to help other kids. 1. A sad girl looking at the computer. 2. Two sisters talking and looking online for lesson ideas. 3. Two sisters taking turns recording themselves as they talk about stories in the Book of Mormon. 4. Spot of six primary kids on a computer zoom meeting and a text bubble coming up from one of the sisters talking about the stripling warriors story in the Book of Mormon.

Անտոնելան և Մարիանան սիրում էին եկեղեցի հաճախել ամեն շաբաթ։ Երկուսն էլ գիտեին, որ չէին կարող եկեղեցի գնալ COVID-19 համավարակի պատճառով։ Նրանք առցանց մասնակցում էին Երեխաների միության դասին, սակայն դա պարզապես նույնը չէր։

Անտոնելան և Մարիանան կարոտում էին Երեխաների միությունը։ Մի տարի առաջ նրանց ընտանիքը Չիլիից տեղափոխվեց Կանադա։ Համավարակի ժամանակ դժվար էր գտնել նոր ընկերներ: Նրանք կարոտում էին այն դասերը, երբ ուրիշ երեխաների հետ սովորում էին սուրբ գրությունների պատմություններ։ Նրանք կարոտում էին նաև իսպաներեն դասերը, որոնց մասնակցում էին Չիլիում։

Մի օր, եկեղեցու ժողովին տանից մասնակցելուց հետո, Անտոնելան և Մարիանան առցանց փնտրում էին մի բան, որը կօգներ իրենց ուսումնասիրել Եկ, հետևիր Ինձ ծրագիրը։

«Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք ավելի շատ տեսանյութեր գտնել իսպաներենով», - ասաց Անտոնելան։ Նա մի պահ մտածեց։ Ապա նրա մոտ մի հրաշալի միտք ծագեց։ «Մենք կարող ենք ամեն շաբաթ մեր սեփական տեսանյութերը նկարել Ե՛կ, հետևիր ինձ ծրագրի համար»։

«Այո, և մենք կարող ենք նկարել դրանք իսպաներենով», - ասաց Մարիանան։ «Ապա մենք կարող ենք դրանցով կիսվել այլ երեխաների հետ»։

Mamá and Papá (մայրիկն ու հայրիկը) ասացին, որ կարող էին օգնել նրանց։ Ողջ ընտանիքը ոգևորված էր։

Նախ ընտանիքը կարդաց շաբաթվա դասի համար նախատեսված սուրբ գրությունները։ Աղջիկները ծրագրեցին, թե ինչի մասին էին խոսելու։ Ապա նրանք սկսեցին նկարահանել տեսանյութերը։ Անտոնելան և Մարիանան հերթով ձայնագրում էին իրենց, մինչ խոսում էին Մորմոնի Գրքի պատմությունների մասին։ Յուրաքանչյուր տեսանյութի վերջում նրանցից մեկը կիսվում էր դասից սովորած որևէ նյութով: Mamá and Papá (մայրիկն ու հայրիկը) օգնեցին նրանց տեսանյութ նկարել և տեղադրել համացանցում։

Սկզբում նրանք միշտ չէ, որ գիտեին, թե ինչ ասել։ Սակայն, կարդալով սուրբ գրությունները և ավելին սովորելով դասերի մասին, նրանք հմտացան։

Մի կիրակի Անտոնելան և Մարիանան նստել էին համակարգչի դիմաց՝ մասնակցելու Երեխաների միության դասին։ Այդ շաբաթվա դասը Մորմոնի Գրքի դեռահաս զինվորների մասին էր։ «Դեռահաս զինվորներն ինչո՞ւ գնացին կռիվ»,- հարցրեց նրանց ուսուցիչը։

Մարիանան միացրեց իրենց բարձրախոսը։ «Ես գիտեմ»,- ասաց նա։ Նա և Անտոնելան անցած շաբաթ տեսանյութ էին պատրաստել այդ պատմության մասին։ «Նրանց հայրերը խոստացել էին Աստծուն, որ չէին կռվելու, ուստի որդիները գնացին նրանց փոխարեն»։

Անտոնելան գլխով արեց։ «Եվ նրանց մայրերն ուսուցանել էին իրենց, որ եթե նրանք հավատք ունենային, Աստված ապահովության մեջ կպահեր նրանց»։ Նա ժպտաց Մարիանային։ Սուրբ գրությունների համատեղ ուսումնասիրությունը զվարճալի էր։

Այդ երեկո ընթրիքի ժամանակ Mamá (մայրիկը) հարցրեց. «Ինչպե՞ս անցավ Երեխաների միության դասը»։

«Լավ»,- ասաց Անտոնելան։ «Տեսանյութեր պատրաստելն օգնում է ինձ շատ ավելին սովորել սուրբ գրությունների մասին»։

«Ինձ նույնպես»,- ասաց Մարիանան։ «Ես կարողանում եմ շատ հարցերի պատասխանել Երեխաների միության դասի ժամանակ։ Եվ մենք ավելի լավ գիտենք սուրբ գրությունների պատմությունները»։

«Ուրախ եմ, որ տեսանյութերն օգնել են ձեզ»,- ասաց Papá (հայրիկը)։ «Կարծում եմ, դրանք օգնել են նաև շատ ուրիշներին»։

«Ճիշտ է»,- ասաց Mamá (մայրիկը)։ «Ձեր սովորածով և ավետարանի վերաբերյալ ձեր զգացմունքներով կիսվելը ծառայելու հրաշալի եղանակ է»։

Մարիանան ժպտաց։ «Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք այդ եղանակով ծառայել»,- ասաց նա։ Ապա նա դիմեց Անտոնելային․ «Արի սկսենք ծրագրել հաջորդ շաբաթվա տեսանյութը»։

Տպել