2023
Մեծ աղմուկ
Հունվար 2022


Մեծ աղմուկ

Ամենուր շատ աղմկոտ էր։ Ղուկասը որտե՞ղ կարող էր խաղաղություն գտնել։

Նկար
Boy with hands over his ears in loud house

Ղուկասը հառաչեց։ Ամենուր շատ աղմկոտ էր։ Նրա եղբայրները՝ Թեդն ու Ջոնը, կրկին վիճում էին։ Նույնիսկ միջանցքում նա լսում էր նրանց բարձր ձայները դռան հետևից։ Իսկ նրա քույրը՝ Լիզին, կրկին բարձր միացրել էր երաժշտությունը։ Դմփ։ Դմփ։ Դմփ։ Նա միշտ լսում էր ցածր նոտաների կայուն զարկերը։

Ղուկասը փորձեց խնդրել իր եղբայրներին դադարեցնել վեճը։ «Գնա այստեղից»,- ասաց նրան Թեդը։ Ապա Ղուկասը խնդրեց Լիզիին ցածրացնել երաժշտության ձայնը։ Նա պարզապես ավելի բարձրացրեց երաժշտության ձայնը։

Ղուկասը ցանկացավ դուրս գնալ, որտեղ նա կարող էր մտածել։ Բայց անձրև էր գալիս։

Այնուամենայնիվ, կար մի լուռ անկյուն, որտեղ Ղուկասը կարող էր գնալ։ Երեկ նրա ծնողները տվեցին նրան մի սենյակ, որը նա ստիպված չէր կիսել Թեդի և Ջոնի հետ։ Այն նկուղում էր։ Այնտեղ կարող էր տեղավորվել միայն մի մահճակալ ու մի սեղան։ Սակայն իր սենյակում Ղուկասը կարող էր փակել դուռը և խուսափել աղմուկից։

Ղուկասը ցած իջավ իր նոր սենյակը։ Նա նայեց իր շուրջը գտնվող արկղերին, որոնք ավելի վաղ բերել էր ցած։ Նա տեսավ Հիսուսի նկարը արկղի մեջ։ Ղուկասը այդ նկարը ստացել էր իր մկրտության օրը։ Դրան նայելով՝ միշտ խաղաղություն էր զգում։

Ղուկասը նկարը հանեց արկղից։ Նա դրեց այն սեղանին։ Ապա ծնկի իջավ աղոթելու։ «Երկնային Հայր,- ասաց Ղուկասը,- երբեմն այստեղ շատ աղմկոտ է։ Խնդրում եմ, օգնիր ինձ խաղաղություն գտնել»։

Ղուկասը պառկեց իր անկողնում։ Նա մտածեց Հիսուսի մասին։ Նա Երեխաների խմբում սովորել էր, որ Հիսուսը կարող էր միշտ մոտ լինել իրեն։ Եվ Սուրբ Հոգին միշտ կարող էր բերել խաղաղություն։

Նկար
Boy looking at a picture of Jesus

Շուտով մայրիկը և հայրիկը կվերադառնան աշխատանքից։ Նրանք կխոսեն Թեդի և Ջոնի հետ։ Վիճաբանությունները կդադարեն։ Որոշ ժամանակով։ Նրանք կխոսեն Լիզիի հետ։ Լիզիին կցածրացներ երաժշտության ձայնը։ Որոշ ժամանակով։ Մինչև մայրիկը և հայրիկը կրկին կգնային։

Բայց այժմ Ղուկասը պառկած էր իր մահճակալին։ Նա նայում էր Հիսուսի նկարին։ «Խնդրում եմ, Երկնային Հայր»,- շշնջաց Ղուկասը։ «Խնդրում եմ, օգնիր ինձ խաղաղություն զգալ, անկախ այն բանից, թե ինչ է կատարվում տան մյուս անկյուններում»։

Ավելի ուշ թակեցին նրա ննջարանի դուռը։ «Կարո՞ղ եմ ներս գալ»,- հարցրեց մայրիկը։ «Ինչպե՞ս ես»։

«Թեդը և Ջոնը կրկին վիճում էին»,- ասաց Ղուկասը։ «Իսկ Լիզին շատ բարձր է միացնում երաժշտությունը»։

«Ես գիտեմ։ Դժվար է, այդպես չէ՞»,- ասաց մայրիկը։ «Հայրիկը այս պահին խոսում է քո եղբայրների հետ։ Իսկ ես կխոսեմ Լիզիի հետ այս երեկո։ Բայց նախ ես ուզում էի տեսնել, թե դու ինչպես ես»։

«Ես լավ եմ։ Ես ուրախ եմ, որ ունեմ այս սենյակը», - ասաց Ղուկասը։

«Ես նույնպես»,- ասաց մայրիկը։ «Տեսնում եմ, որ Հիսուսի նկարը դրել ես սեղանին»։

Ղուկասը ժպտաց։ «Այո։ Եվ Նա օգնելու է ինձ իմ սենյակը խաղաղ վայր դարձնել»։

Տպել