2023
Ներկայացնել Հիսուսին
Հունվար 2022


Ներկայացնել Հիսուսին

Դավիթը անհանգիստ էր, քանի որ առաջին անգամ էր բաժանելու հաղորդությունը։

Նկար
Panel 1 of 3 1. Boy’s hand holding sacrament tray. 2. Two boys sitting next to each other on church bench. One boy is smiling and talking to the other. 3. A young man is passing the sacrament to an elderly couple. He is being reverent. The elderly man is taking the sacrament with his right hand. The elderly woman has her head bowed, arms folded and eyes closed.

Դավիթը նստել էր աղոթատան առաջին շարքում և անհանգիստ շարժում էր ոտքը։ Նա հուզված էր: Նա նոր էր ավարտել Երեխաների միությունը և դարձել էր սարկավագ։ Ավագ խմբի տղաները պատրաստվում էին ցույց տալ Դավիթին և մյուս 11-ամյա տղաներին, թե ինչպես բաժանել հաղորդությունը։

Դավիթի աուտիզմը երբեմն դժվարացնում էր, որ նա նոր բաներ սովորեր։ Երեխաների միությունը ավարտելը դժվար էր եղել նրա համար։ Եվ այժմ հաղորդությունը բաժանելը վախի զգացում էր առաջացրել։ Գուցե նա ինչ-որ բան սխալ աներ, և բոլորը ծիծաղեի՞ն իր վրա։

Հակոբը՝ ավագ խմբի տղաներից մեկը, նստած էր Դավիթի կողքին։ «Մենք ուրախ ենք, որ դու մեզ հետ ես»,- ասաց Հակոբը։ Նա ձեռքը խփեց Դավիթի ձեռքին։ «Քեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի»։

Դավիթը ժպտաց։ Դա օգնեց նրան մի քիչ ավելի լավ զգալ։

Մյուս երիտասարդ տղամարդիկ ցույց տվեցին 11 տարեկաններին, թե ինչ անել։ Նրանք ցույց տվեցին նրանց, թե ուր գնալ և որ շարքերում բաժանել։ Նրանք փորձում էին՝ քայլելով աղոթատան միջանցքներում։ Նրանք ցույց էին տալիս տղաներին, թե ինչպես բռնել հաղորդության սկուտեղները։

«Նայի՛ր, մայրիկ», - ասաց Դավիթը, երբ տուն հասավ։ Նա ձեռքը բարձր էր պահել։ «Ահա թե ինչպես եմ ես պահում սկուտեղը։ Զգույշ, այ այսպես։ Քանի որ ես ներկայացնում եմ Հիսուսին, և ես ուզում եմ ցույց տալ իմ հարգանքը»։

Երիտասարդ տղամարդիկ փորձում էին Դավիթի և մյուս տղաների հետ՝ կիրակի օրերը եկեղեցուց հետո և շաբաթվա ընթացքում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ։ Նրանք քայլում էին նախատեսված շարքերով։ Դավիթը փորձում էր պահել սկուտեղը։

Շուտով եկավ օրը, երբ նա պետք է առաջին անգամ բաժաներ հաղորդությունը։

«Ի՞նչ զգացողություններ ունես»,- հարցրեց հայրիկը։

«Ես շարունակում եմ անհանգստանալ»,- ասաց Դավիթը։

«Եկ խոսենք այն մասին, թե դու ինչ ես արել նախապատրաստվելու համար»,- ասաց հայրիկը։

«Մենք ընտանիքով սուրբ գրություններ ենք կարդացել քահանայության վերաբերյալ»,- ասաց Դավիթը։ «Քահանայություն կրելը նշանակում է, որ ես ներկայացնում եմ Հիսուսին։ Ես կտրել եմ եղունգներս, որպեսզի ձեռքերս լավ տեսք ունենան։ Եվ ես շատ եմ փորձել»։

«Կարծում եմ, որ դու լավ նախապատրաստվել ես»,- ասաց հայրիկը։

Երբ Դավիթը եկեղեցի հասավ, նստեց առաջին շարքում՝ մյուս սարկավագների հետ։ Հակոբը նստեց նրա կողքին։ Դավիթը մտածում էր, թե ինչպես էր ներկայացնելու Հիսուսին, երբ բաժաներ հաղորդությունը։ Ի՞նչ տեղի կունենար, եթե նա ինչ-որ բան շփոթեր։ Նա նայեց Հակոբին, և Հակոբը ժպտաց նրան։ Դավիթը նույնպես ժպտաց ու խորը շունչ քաշեց։

Երբ եկավ հաղորդությունը բաժանելու պահը, Հակոբը օգնեց Դավիթին փոխանցել սկուտեղը առաջին մի քանի շարքերում։ Դավիթն ուրախ էր, որ կողքին մեկը կար։

Նկար
Panel 3 of 3 1. Boy’s hand holding sacrament tray. 2. Two boys sitting next to each other on church bench. One boy is smiling and talking to the other. 3. A young man is passing the sacrament to an elderly couple. He is being reverent. The elderly man is taking the sacrament with his right hand. The elderly woman has her head bowed, arms folded and eyes closed.

Դավիթը նայում էր մարդկանց, մինչ բաժանում էր հաղորդությունը։ Նրանցից շատերը նստած էին՝ գլուխներն ակնածանքով խոնարհած։ Ոմանք խոհուն տեսք ունեին։ Դավիթը խաղաղություն զգաց։ Նա ներկայացնում էր Հիսուսին։ Նա երախտապարտ էր, որ կարող էր օգնել ուրիշներին մտածել Հիսուս Քրիստոսի մասին։

Նկար
Page from the January 2023 Friend Magazine. Representing Jesus

Պատկերազարդումները՝ Դոնալդ Վուի

Տպել