2023
Օգնենք Երկնային Հոր գործին
Հունվար 2022


Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Օգնենք Երկնային Հոր գործին

Ռիչարդ Մ. Ռոմնիի հարցազրույցից։

Գիտեի՞ք, որ հրավիրված եք օգնելու Երկնային Հորը Նրա կարևոր գործում։ Այդ գործն է՝ օգնել Նրա բոլոր զավակներին վերադառնալ և ապրել Իր հետ (տես Մովսես 1․39)։ Դուք կարող եք օգնել՝ կատարելով չորս քայլ․ ապրել, հոգալ, հրավիրել և միավորել։

Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Դուք ապրում եք ավետարանով, երբ հետևում եք Հիսուսի օրինակին։ Դուք կարող եք աղոթել, կարդալ սուրբ գրությունները կամ սուրբ գրությունների պատկերագրքերը, ներել ուրիշներին և գնալ եկեղեցի։

Հոգ տարեք կարիքավորների մասին։ Դուք կարող եք նստել մեկի կողքին, ով միայնակ է։ Կամ դուք կարող եք զանգել ձեր ընկերներից մեկին, ով հիվանդ է և ուրախացնել նրան։

Հրավիրեք մարդկանց ընդունել ավետարանը։ Դուք կարող եք ձեր ընկերներին հրավիրել եկեղեցի կամ Երեխաների միության միջոցառման։ Կարող եք նրանց հրավիրել ձեր մկրտությանը։

Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Դուք կարող եք զրուցել ձեր տատիկների և պապիկների հետ, որպեսզի ծանոթանաք նրանց կյանքի պատմությանը։ Կարող եք խաղաղարար լինել ձեր տանը։ Կարող եք նախապատրաստվել՝ գնալու տաճար։

Ես խոստանում եմ, որ դուք ուրախություն կզգաք, երբ փորձեք ապրել, հոգալ, հրավիրել և միավորել մարդկանց տանը, դպրոցում և Երեխաների միությունում։ Երկնային Հայրը սիրում է ձեզ։ Եվ դուք կարող եք օգնել Նրա կարևոր գործին։

Նկարները Աուգուստո Զամբոնատոյի

Տպել