2023
Հիշելով տատիկի հետ
Հունվար 2022


Հիշելով տատիկի հետ

Ինչո՞ւ Մարին ավելի համբերատար չէր տատիկի հետ։

Նկար
Panel 1 of 3 1. Illustrated background with flowers. 2. Mari is sitting on a couch alone and looks back at her grandmother. She is sad or irritated. Her grandmother is walking away. 3. Mari and her grandmother are sitting on a couch together and are happy.

Մարին մռայլվեց։ Տատիկը պատմում էր նույն պատմությունը։ Կրկին:

Մի քանի ամիս առաջ տատիկը եկել էր ապրելու Մարիի ընտանիքի հետ։ Մարին սիրում էր նրան, սակայն երբեմն հոգնեցուցիչ էր տատիկի հետ լինելը։ Նա կրկին ու կրկին պատմում էր նույն պատմությունները։ Երբեմն, առանց ավարտին հասնելու, նա սկսում էր նորից պատմել նույն պատմությունը։

Մարին հոգոց էր հանում։ «Տատիկ,- ասում էր նա,- դու արդեն պատմել ես ինձ այդ պատմությունը»։

Տատիկը խոնարհում էր հայացքը։ «Իսկապե՞ս»։

«Այո»,- ասում էր Մարին։ «Դու դա պատմեցիր ինձ մի քանի րոպե առաջ»։

«Չեմ հիշում», - ասում էր տատիկը։ Նա տխուր և շփոթված տեսք ուներ։ Ապա նա կանգնում էր և դանդաղ քայլերով վերադառնում էր իր սենյակը։

Մարին իրեն վատ էր զգում, որ նեղացրել էր տատիկին։ Պապիկի մահից հետո տատիկի հիշողությունը գնալով վատանում էր։ Մի անգամ նա նույնիսկ մոռացել էր անջատել գազօջախը, որի պատճառով հրդեհ էր սկսվել խոհանոցում։ Այդ ժամանակ էր, որ մայրիկն ու հայրիկը տատիկին բերեցին ապրելու իրենց հետ։

Մարին խոհանոցում հանդիպեց հայրիկին։ «Ես իսկապես սիրում եմ տատիկին, բայց հոգնում եմ նույն պատմությունները լսելուց։ Ինչո՞ւ նա չի հիշում, որ արդեն պատմել է ինձ այդ պատմությունը մոտ հիսուն միլիոն անգամ»։

Հայրը ժպտաց։ «Համոզված եմ, որ հիսուն միլիոն անգամ չէ։ Սակայն գիտեմ, որ դժվար է։ Տատիկը հիվանդություն ունի ուղեղում, որի պատճառով մոռանում է շատ բաներ։ Նա իր պատմությունների միջոցով փորձում է հիշել, թե ով է ինքը»։

Մարին կախեց գլուխը։ Նա ինչո՞ւ ավելի համբերատար չէր տատիկի հետ։ Տատիկը միշտ սիրալիր է եղել իր հանդեպ։ Նա կոչում էր նրան «իմ Մարի»։ Մարին մտաբերեց այն օրերը, երբ օգնում էր տատիկին ծաղիկներ տնկել և մաքրել պարտեզը մոլախոտերից։

Մարին թակեց տատիկի դուռը։

«Ներս եկեք», - ասաց տատիկը։

Մարին բացեց դուռը։ Տատիկը նստած էր աթոռին՝ սուրբ գրությունները ծնկներին։

«Տատի՛կ, պատմիր խնդրեմ, թե դու և պապիկը ինչպես միացաք Եկեղեցուն»,- խնդրեց Մարին։

Տատիկը վեր նայեց։ «Դու ուզում ես լսել իմ ու պապիկի մասի՞ն»,- հարցրեց նա հույսով լի ձայնով։

Մարին նստեց տատիկի կողքին։ «Այո։ Ես ուզում եմ լսել ամեն ինչ»։ Մարին բռնեց տատիկի ձեռքը։ «Դու շատ յուրահատուկ տեղ ունես իմ կյանքում, տատիկ։ Եվ դա միշտ այդպես կլինի»։

Նկար
Panel 3 of 3 1. Illustrated background with flowers. 2. Mari is sitting on a couch alone and looks back at her grandmother. She is sad or irritated. Her grandmother is walking away. 3. Mari and her grandmother are sitting on a couch together and are happy.

Տատիկը ժպտաց, հենվեց աթոռին և սկսեց պատմել պատմությունը։

Մարին շատ անգամներ էր լսել այդ պատմությունը, սակայն այս անգամ դա նրան չէր նյարդայնացնում կամ ձանձրացնում։ Փոխարենը նա սեր ու հիացմունք էր զգում։ Նա գիտեր, որ տատիկն ու պապիկը մեծ զոհաբերություններ էին կատարել, երբ Գերմանիայում միացել էին Եկեղեցուն։ Նրանք տեղափոխվել էին իրենց տնից շատ հեռու, որպեսզի կարողանային մոտ ապրել Եկեղեցու անդամներին։

Տատիկն ավարտեց պատմությունը և ժպտաց։ «Դու լավ աղջիկ ես, իմ Մարի»։

Մարին գրկեց իր տատիկին։ «Շնորհակալություն, տատիկ։ Ես սիրում եմ քեզ»։

Տպել