2023
Հիսուսի հետևորդները Անգլիայում
Հունվար 2022


Հիսուսի հետևորդները Անգլիայում

Ծանոթացեք Լյուսիայի, Վիվիի և Զաքի հետ:

Նրանց մասին

Նկար
Vivie and Lucia Jenkins (sisters) smile as they stand next to a miniature pony.
Նկար
Zac Jenkins smiles as he stands next to a very tall sunflower.

Անունները․ Լյուսի, 7 տարեկան, Վիվի, 9 տարեկան և Զաք, 9 տարեկան

Բնակության վայրը․ Հարթֆորշիր (Անգլիա)

Լեզուն. անգլերեն

Նպատակները և երազանքները. Լինել լավ ընկեր (Լյուսիա), անգիր սովորել հավատո հանգանակները (Վիվի) և օգնել ուրիշ երեխաներին զբաղվել սպորտով (Զաք)

Ընտանիքը․ Լյուսիան և Զաքը քույր ու եղբայր են, իսկ Վիվին՝ նրանց զարմիկը

Ինչպես են նրանք հետևում Հիսուսին

Նկար
Two boys pushing a lawn mower

«Մեր ընտանիքներն ապրում են նույն ֆերմայում, որտեղ մեր տատիկն ու պապիկն են», - ասում է Լյուսիան։ «Շատ գործ կա անելու, սակայն մենք լավ ենք զգում, երբ ծառայում ենք։ Մենք գիտենք, որ Հիսուսն ուզում է, որ մենք ծառայենք»։

«Մենք օգնում ենք տատիկին հոգ տանել պոնիների մասին»,- ասում է Վիվին։ «Մենք նրանց տանում ենք դաշտ՝ արածելու։ Մենք մաքրում ենք նրանց փարախները, սանրում ենք մազերը, կերակրում և լցնում նրանց ջրի դույլերը։ Մենք սիրում ենք օգնել տատիկին»։

Զաքը նույնպես հետևում է Հիսուսին ծառայության միջոցով։ «Մեր մեծ պապը ձեռքի վիրահատություն էր տարել։ Նա չէր կարողանում խնամել իր այգին։ Իմ ընտանիքը, զարմիկներս, տատիկս ու պապիկս օգնեցին հնձել սիզամարգը և մաքրել մոլախոտերը։ Մեծ պապիկը շատ երջանիկ էր»։

Նրանց նախընտրությունները

Նկար
1. A map of Great Britain: With the Preston England Temple, London England Temple, and Icon landmarks around the country to create an England feel. The background would extend behind the blocks of type, see rough layout. The dimensions include the background. 2. An Envelope 3. Two girls, Lucia (age 7) and Vivie (age 9), riding horses together. 4. Collage of Mangos, Sweet potatoes, Broccoli 5. Queen Elizabeth 6. Three colored pencils: (Turquoise, purple and yellow)

Վայրը․ Լյուսիան և Վիվին սիրում են ժամանակ անցկացնել ձիերի հետ

Սուրբ գրության պատմությունը. Զաքը սիրում է այն պատմությունը, երբ Հիսուսը քայլեց ջրի վրայով

Միրգ կամ բանջարեղեն․ Մանգո (Լյուսիա), քաղցր կարտոֆիլ (Վիվի), բրոկոլի (Զաք)

Գույնը․ Մանուշակագույն (Լյուսիա), փիրուզագույն (Վիվի) և դեղին (Զաք)

Դպրոցական առարկան․ Նկարչություն (Լյուսիա և Վիվի) և պատմություն (Զաք)

Նկար
Page from the January 2023 Friend Magazine. Following Jesus in England

Նկարները՝ Լյուսի Սեմփլ Դիքինի

Տպել