2023
Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար
Հունվար 2022


Նոր Կտակարան

Եկ, հետևիր ինձ․ վարժություններ փոքրիկների համար

Նկար
A brother and sister play with sticks and dead grass while playing outside.

Մատթեոս 1, Ղուկաս 1-ի համար

Բացատրեք, որ Նոր Կտակարանը Հիսուսի մասին է։ Մենք իմանում ենք Նրա անունը առաջին իսկ գլխում (տես Մատթեոս 1․21)։ Գրեք Հիսուս Քրիստոս բառերը մի թղթի վրա և ձեր երեխային տվեք թուղթը ձևավորելու տարբեր միջոցներ։

Մատթեոս 2, Ղուկաս 2-ի համար

Ցուցադրեք սուրբ ծննդյան թեմայով նկար, որտեղ պատկերված են Հիսուսը, Մարիամը և Հովսեփը։ Բացատրեք, որ Հիսուսը մի ժամանակ նույնպես մանուկ է եղել։ Ասեք նրանց, որ Նրա ծնողները շատ էին սիրում Իրեն, ճիշտ ինչպես դուք եք սիրում իրենց։ Ամուր գրկեք ձեր փոքրիկներին և ասեք, թե նրանց որ գծերն են ձեզ շատ դուր գալիս։

Հովհաննես 1-ի համար

Փոքրիկներին տարեք զբոսանքի։ Դիտեք բնության հրաշալի երևույթներից մի քանիսը, ինչպես օրինակ՝ ծառեր, թռչուններ, քամի կամ երկինք։ Թող ձեր երեխաները քարեր հավաքեն կամ ծաղիկներից հոտ քաշեն։ Ասեք նրանց. «Հիսուսը սիրում է ձեզ և այս գեղեցիկ աշխարհը ստեղծել է ձեզ համար»։

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3-ի համար

Երգեք «Երբ Հիսուս Քրիստոսը մկրտվեց» (Children’s Songbook, 102)։ Բացատրեք, որ Հիսուսը մկրտվեց, որպեսզի հնազանդվի Երկնային Հորը։ Մի օր ձեր փոքրիկները նույնպես կարող են մկրտվել իրենց ընտրությամբ: Պատմեք ձեր երեխաներին ձեր մկրտության մասին։ Ինչու՞ էր այն առանձնահատուկ ձեզ համար։

Տպել