2023
Ինչպես Սաիդան համարձակ դարձավ
Հունվար 2022


Ինչպես Սաիդան համարձակ դարձավ

Սաիդան շատ էր վախենում խոսել իր դասարանցիների հետ։

Նկար
Girl standing at the front of a classroom

Սաիդան խորը շունչ քաշեց և մտավ իր նոր դասարանը։ Դա չորրորդ դասարանի նրա առաջին դպրոցական օրն էր։

Անցած տարի Սաիդան երկրորդ դասարանում էր։ Նա այնքան մեծ հաջողություններ ունեցավ, որ դպրոցը նրան թույլ տվեց միանգամից չորրորդ դասարան փոխադրվել։ Սաիդան շատ ոգևորված էր մաթեմատիկական ավելի բարդ խնդիրներ լուծելու և չորրորդ դասարանում ավելի շատ գրքեր կարդալու համար։ Բայց նա ուրախ չէր, որ ստիպված էր հեռու լինել իր հին ընկերներից։

Երբ Սաիդան նայեց շուրջը, նա իրեն փոքր զգաց։ Նրա բոլոր նոր համադասարանցիները նրանից մեծ ու բարձրահասակ էին թվում։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե չհարմարվեր նոր միջավայրին։

Նա ընտրեց մի նստարան և նստեց։ Մի բարձրահասակ աղջիկ նստեց նրա կողքին։ «Բարև»,- ասաց Սաիդան։

«Ի՞նչ ես անում այստեղ», - հարցրեց աղջիկը։ «Ես կարծում էի, թե դու երրորդ դասարանում պիտի լինես»։

«Դպրոցը ինձ ևս մեկ դասարան փոխադրեց»,- անհանգստացած ասաց Սաիդան։

Աղջիկը կիտեց հոնքերը։ «Դե, ինձ չի հետաքրքրում, թե դու որքան խելացի ես։ Դու շարունակում ես երեխա մնալ»։

Սաիդան ներքուստ իրեն շատ վատ զգաց։ Շաբաթվա մնացած օրերին նա շատ էր վախենում խոսել իր դասարանցիներից որևէ մեկի հետ։ Ամեն անգամ, երբ նա լսում էր ինչ-որ մեկի ծիծաղը կամ շշուկը, խոժոռվում էր։ Հավանաբար նրանք վատ էին արտահայտվում իր մասին։

Հենց այն պահին, երբ Սաիդան մտածում էր, որ ավելի վատ չի կարող լինել, ստացավ իր մաթեմատիկայի թեստի արդյունքները։ Նա ուզում էր լաց լինել, երբ տեսավ իր գնահատականը։ Մաթեմատիկան նրա սիրած առարկան էր։ Նա երբեք մաթեմատիկայի թեստից նման ցածր միավորներ չէր ստացել։

Երբ Սաիդան տուն հասավ, նա չկարողացավ զսպել արցունքները։ «Ես ոչ մի ընկեր չունեմ»,- ասաց նա իր ծնողներին։ «Ես չեմ հարմարվում չորրորդ դասարանում։ Ես բավականաչափ խելացի չեմ»։

«Ցավում եմ, որ ամեն ինչ շատ բարդ է»,- ասաց Սաիդայի մայրիկը։ «Սակայն դու իսկապես խելացի ես։ Եվ դու շարունակում ես սովորել»։

Սաիդան սրբեց արցունքները։ «Ես շատ կուզեի փոխարենը գնալ երրորդ դասարան»։

Հայրիկը մի քանի րոպե լուռ էր։ «Կցանկանայի՞ր քահանայության օրհնություն ստանալ»,- հարցրեց նա։

Սաիդան գլխով արեց։ Գուցե հայրիկի տված օրհնությունը կօգներ իրեն ավելի լավ զգալ։

Սաիդան նստեց աթոռին, իսկ հայրիկը ձեռքերը դրեց նրա գլխին։

«Ես օրհնում եմ քեզ, որ դու չվախենաս», - ասաց հայրիկը։ «Եվ ես օրհնում եմ քեզ, որ դու սիրես քո նոր համադասարանցիներին։ Երբ նրանք սկսեն ճանաչել քեզ, նրանք էլ քեզ կսիրեն»։

Նկար
Father giving daughter a priesthood blessing

Սաիդայի միջով հանգստացնող մի զգացում անցավ։ Նա զգաց, որ հայրիկն արտասանեց այն խոսքերը, որոնք Երկնային Հայրն ուզում էր, որ ինքը լսեր։

Օրհնությունից հետո մայրիկն օգնեց Սաիդային աշխատել իր մաթեմատիկայի խնդիրների վրա։ Շուտով Սաիդան մի քիչ ավելի լավ զգաց իրեն։

Հաջորդ օրը դպրոցում Սաիդան հիշեց իր օրհնությունը և փորձեց ավելի համարձակ լինել։ Նա ժպտում էր իր դասարանցիներին։ Երբ նա սեր ցուցաբերեց, զգաց, որ ավելի քիչ էր վախենում նրանցից։ Նրանցից ոմանք նույնիսկ շատ բարեհամբույր թվացին։ Նա ջանասիրաբար սովորում էր, և շուտով նրա գնահատականները նույնպես լավացան։

Ուսումնական տարվա վերջում Սաիդան ուներ շատ ընկերներ։ Նա ուրախ էր, որ Երկնային Հայրն օգնեց իրեն համարձակ լինել։ Եվ նա երախտապարտ էր, որ միշտ կարող էր ունենալ քահանայության զորության օրհնությունը՝ իրեն օգնելու համար։

Նկար
Page from the January 2023 Friend Magazine. How Siedeh Became Brave

Նկարի հեղինակ՝ Սյուզն Քիտերի

Տպել