2023
«Աղոթիր, Հելաման»
Հունվար 2022


«Աղոթիր, Հելաման»

Նկար
Miguel and his friends blessing their food at school.

Հելամանի առաջին դպրոցական օրն էր։ Նա հագել էր իր սիրած վերնաշապիկը և ուներ նոր մատիտ։ Նրա նոր ուսուցիչը թույլ տվեց, որ նա նստի սեղանի շուրջը՝ իր ընկերներ Սիլվեստերի, Ջորջի և Միգուելի հետ։ Լավ օր էր։

«Մի կողմ դրեք ձեր իրերը»,- ասաց տիկին Մարտինեզը։ «Ճաշի ժամն է»։

Հելամանի ընտանիքը միշտ միասին աղոթում էր ուտելուց առաջ։ Նա ձեռք բարձրացրեց։ «Տիկին Մարտինեզ, ուտելուց առաջ մենք աղոթելո՞ւ ենք»։

Տիկին Մարտինեզը ժպտաց Հելամանին։ «Եթե ցանկանում ես, դու կարող ես աղոթել ուտելուց առաջ»։

Հելամանը և նրա ընկերները բացեցին իրենց ուտելիքները։

«Ի՞նչ է աղոթքը»,- հարցրեց Սիլվեստերը։

«Դա նշանակում է խոսել Երկնային Հոր հետ»,- ասաց Հելամանը։ «Այդպիսով մենք շնորհակալություն ենք հայտնում Նրան մեր ուտելիքի համար»։

«Կարո՞ղ ես դու աղոթել բոլորիս համար»,- հարցրեց Միգուելը։

Հելամանը ծալեց ձեռքերը։ Նրա երեք ընկերները նույնպես ծալեցին իրենց ձեռքերը։ Հելամանը փակեց աչքերը և խոնարհեց գլուխը։ Նույնը արեցին և նրա ընկերները:

Ապա Հելամանը աղոթեց այնպես, ինչպես իր ընտանիքն էր աղոթում։ Նա շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը իրենց ունեցած լավ օրվա և ճաշի համար։ Նա խնդրեց օրհնել իրենց ուտելիքը։ Նա ավարտեց աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով և ասաց «Ամեն»։

Սիլվեստերը, Ջորջը և Միգուելը վեր նայեցին։

«Դուք նույնպես կարող եք ասել ամեն»,- ասաց Հելամանը։

Նրա ընկերները ժպտացին և ասացին «Ամեն»։

Հաջորդ օրը ճաշի ժամին Սիլվեստերն ասաց․ «Աղոթիր, Հելաման»։

«Այո, աղոթիր, Հելաման»,- ասաց Միգուելը։ Ջորջը գլխով արեց։

Ուստի Հելամանը կրկին աղոթեց։ Այս անգամ նա ասաց, որ շատ շնորհակալ էր, որ մայրիկը պատրաստել էր իր սիրած սենդվիչը՝ խոզապուխտով և պանրով։ Նա խնդրեց Երկնային Հորը օգնել իրենց սովորել դասի ժամանակ այդ օրը։

Ամեն օր ճաշի ժամին Հելամանի ընկերներն ասում էին․ «Աղոթիր, Հելաման»։ Եվ ամեն օր Հելամանը աղոթում էր։ Նա ամբողջ շաբաթ աղոթեց իր ընկերների հետ։

Հաջորդ երկուշաբթի՝ ճաշի ժամին, Միգուելն ասաց․ «Այսօր ես կաղոթեմ»։

Նկար
Close up of two boys, Miguel and Helaman saying a prayer.

Հելամանը զարմացած էր։ Նա ծալեց ձեռքերը, փակեց աչքերը, խոնարհեց գլուխը և լսեց, թե ինչպես էր Միգուելն աղոթում։

Միգուելը սկսեց աղոթել՝ ասելով․ «Թանկագին Երկնային Հայր»։ Նա շնորհակալություն հայտնեց իրենց ուտելիքի համար և խնդրեց Նրան օրհնել այն։ Նա ավարտեց աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով և ասաց «Ամեն»։

«Ամեն»,- ասացին Հելամանը և Ջորջը։

«Ամեն»,- ասաց Սիլվեստերը։ «Ես չգիտեի, որ դու կարող ես աղոթել»։

«Ես սովորել եմ՝ Հելամանին լսելով»,- ասաց Միգուելը։ «Ես հարցրի ծնողներիս՝ արդյոք կարող եմ տանը աղոթել մեր ընթրիքից առաջ։ Նրանք ասացին այո, ուստի ես աղոթում եմ՝ ինչպես Հելամանը»։

«Օ՜»,- ասաց Սիլվեստերը։ «Կարծում եմ, ես նույնպես կհարցնեմ իմ ծնողներին՝ արդյոք կարող եմ տանը աղոթել մեր ընթրիքից առաջ»։

«Ես նույնպես»,- ասաց Ջորջը։

Նկար
Miguel smiling as he thinks about sitting with his family at dinner. Miguel is saying a prayer for their dinner.

Հելամանը ժպտաց։ Նա ուրախ էր, որ կարողացել էր օգնել իր ընկերներին սովորել խոսել Երկնային Հոր հետ։ Նա գիտեր, որ Երկնային Հայրը սիրում է իրեն, և Երկնային Հայրը սիրում է նաև իր ընկերներին։

Նկար
Page from the January 2023 Friend Magazine. Say a Prayer, Helaman

Նկարների հեղինակ՝ Ջոշ Թալբոթ

Տպել