2023
Ինչպես բացահայտեմ իմ տաղանդները
Հունվար 2022


Երեխաները և երիտասարդները

Ինչպես բացահայտեմ իմ տաղանդները

Նկար
A young boy smiles as he looks up at a bird that is in a tree. He is holding a book about birds.

Երբ ես սկսեցի նպատակներ սահմանել երեխաների և երիտասարդների ծրագրի համար, ես և մայրս խոսեցինք այն մասին, թե ինչ նոր տաղանդներ էի ցանկանում զարգացնել։ Ես ուզում էի սովորել երգել, պարել և դաշնամուր նվագել։ Ես նաև ուզում էի սովորել կենդանիների մասին և խոհարարական հմտություններ։ Ես նաև ուզում էի կարդալ Մորմոնի Գիրքը։

Մայրս ինձ շատ բաներ սովորեցրեց իմ տաղանդները զարգացնելու վերաբերյալ։ Սկզբում դժվար էր։ Ես շարունակ պարապում էի։ Այժմ ես կարող եմ դաշնամուրով նվագել «Աստծո զավակն եմ», «Դո, Ռե, Մի» և «Մարիամը փոքրիկ գառ ուներ» երգերը։ Ես սովորեցի, թե ինչպես եփել բրինձ, նրբերշիկ և թխել թխվածքաբլիթներ։ Ես որոշ գրքեր կարդացի կենդանիների մասին։ Այժմ ես գիտեմ շատ թռչունների անուններ, ինչպես օրինակ՝ ամուրիկ, ոսկեգույն մեղվակեր, հատբեկիչ։ Եվ ես կարողացա ավարտել Մորմոնի Գրքի ընթերցանությունը՝ մինչև իմ ինը տարեկանը լրանալը։ Հրաշալի էր ավարտել գիրքը երկու տարի անց։

Հուսով եմ, որ Երեխաների խմբի մյուս անդամները ավելին կսովորեն Հիսուս Քրիստոսի և իրենց ունեցած տաղանդների մասին։

Նկարները՝ Քայլա Գարսիայի

Տպել