2023
Բուն և կետադելֆինը
Մայիս 2023


«Բուն և կետադելֆինը», Ընկեր, մայիս 2023, 8-9։

Բուն և կետադելֆինը

Ինչպե՞ս կարող էին Դիթերի նկարներն օգնել ուրիշներին:

Այս պատմությունը տեղի է ունեցել Կանադայում։

Նկար
Տղան թղթի վրա բու է նկարում

Դիթերը ցանկանում էր լսել գերագույն համաժողովը: Նա փորձեց հանգիստ նստել։ Ապա՝ փորձեց լսել ելույթները: Բայց աուտիզմը խանգարում էր նրան կենտրոնանալ: Նա պտտվեց բազմոցի վրա։ Հետո խաղում էր իր խաղալիքներով։ Նաև վազվզում էր:

Ապա՝ նա նայեց հայրիկին։ Հայրիկը լուռ նստած լսում էր խոսնակներին: Դիթերը ցանկանում էր նմանվել նրան։ Ուստի, նա վերցրեց իր նկարչության պարագաները: Միգուցե նկար ներկելը օգներ նրան հանգիստ նստել:

Մինչ Դիթերը գունավորում էր նկարը, լսում էր երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ելույթը: Երեց Հոլլանդը մի պատմություն պատմեց Հիսուսի մասին: Հիսուսը մի հարուստ երիտասարդի խնդրեց, որ իր ամբողջ գումարը տա աղքատներին:*

Դիթերը ցանկանում էր օգնել մարդկանց, որոնք նույնպես բավարար գումար չունեին: Եվ նա մի գաղափար ուներ։

«Մայրի՛կ, ես ուզում եմ բու նկարել», - ասաց Դիթերը: «Կարո՞ղ ես մի բու նկարել ինձ համար»:

«Իհարկե»,- ասաց մայրիկը: Նա մի բու նկարեց:

Դիթերն իր վրձինը թաթախեց ներկի մեջ։ Սկզբում նա նկարեց բուի թևերը: Նա որոշ փետուրներ ներկեց դարչնագույն, իսկ մի քանիսը՝ նարնջագույն։ Նկարելիս նա լսում էր մյուս ելույթները։ Նույնիսկ, երբ բոլոր ելույթներն ավարտվեցին, Դիթերը շարունակեց ներկել: Նա ցանկանում էր, որ բուն կատարյալ լիներ:

Վերջապես Դիթերն ավարտեց: Նա բուի նկարը ցույց տվեց մայրիկին:

«Հրաշալի է»,- ասաց մայրիկը։ «Կախե՞նք»:

Դիթերը տարուբերեց գլուխը. «Ես ուզում եմ վաճառել այն և գումարը տալ այն մարդկանց, որոնք բավարար գումար չունեն: Ինչպես նրանք այդ մասին խոսեցին համաժողովին»:

Մայրիկը ժպտաց։ «Տեսնենք, թե ինչ կարող ենք անել»:

Նա տեղադրեց Դիտերի նկարը՝ առցանց վաճառելու համար: Մայրիկը գրեց, որ Դիթերը այդ գումարը կտա անտուն մարդկանց ապաստարանին:

Հաջորդ օրը Դիթերն ու մայրիկը ստուգեցին գրառումը։ Դիթերը չէր հավատում աչքերին: Բազմաթիվ մարդիկ ցանկանում էին գնել նրա նկարը: Նա ուրախ էր, որ այդքան շատ մարդիկ ցանկանում էին օգնել:

Դիթերի քաղաքի ռեստորանը ցանկանում էր գնել նկարը: Նրանք ասացին, որ կվճարեն 10 անգամ ավել գումար, քան խնդրել էին Դիթերն ու մայրիկը: Մյուս խանութները ևս նրանից նկարներ էին խնդրել։ Դիթերն ավելի շա՛տ աշխատանք ուներ անելու։

Մայրիկն ավելի շատ կենդանիների նկարներ գտավ, և Դիթերը հանեց ներկերը: Նա նկարեց գայլ, առյուծ և կետադելֆին։ Նրան ամենից շատ դուր եկավ կետադելֆինը։ Նա այն անվանեց «Օտիս կետադելֆին»: Նրա տան մոտ գտնվող մթերային խանութը գնեց այն։ Հաջորդ անգամ, երբ Դիթերը գնաց խանութ, տեսավ այն պատից կախված։

Նկար
Տղան ցույց է տալիս կետի նկարը, մինչ մայրը ժպտում է

«Նայի՛ր, մայրիկ»: Դիթերը մատնացույց արեց նկարը։

«Հրաշալի՜ է»,- ասաց մայրիկը։ «Այժմ, երբ մենք գանք այստեղ, կարող ենք հիշել, թե քո տաղանդներն ինչպես են օգնել մարդկանց»:

Դիթերը հպարտ էր, որ մարդկանց դուր են եկել իր նկարները։ Բայց նա ավելի ուրախ էր, որ կարող էր օգնել ուրիշներին։ Նա ուրախ էր, որ լսել էր գերագույն համաժողովի ելույթները:

Նկար
Տղան՝ ձեռքին բուի նկարը
Նկար
պատմություն PDF

Նկարները՝ Նատալի Քեմփբելի

  • Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մեծագույն հարստությունը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 8-10։

Տպել