2023
Ռոզիի աղոթքը
Մայիս 2023


«Ռոզիի աղոթքը», Ընկեր, մայիս 2023, 14-15:

Ռոզիի աղոթքը

Ռոզին հոգնել էր այն զգացողությունից, որ ինքը այդ միջավայրին չի պատկանում:

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
Աղջիկը տխուր նստած է բազմոցին, մինչ մայրը գրկում է նրան

Ռոզին ուսի պայուսակը գցեց հատակին։ Նա նոր էր ավարտել երկրորդ ուսումնական օրը իր նոր դասարանում: Իսկ օրը հաջող չէր անցել:

«Ի՞նչ է պատահել», - հարցրեց մայրիկը։

Ռոզին ընկավ բազմոցին։ «Իմ դասարանի որոշ երեխաներ ինձ վատ բաներ ասացին», - ասաց նա: «Իմ թուխ մաշկի մասին»:

Դպրոցում շատ քիչ մարդիկ կային, որոնք ունեին մաշկի նույն գույնը, ինչ Ռոզին, ուստի նա զգում էր, որ չի պատկանում այդ միջավայրին: Բայց ծաղրը հարյուր անգամ ավելի վատթարացրեց նրա ինքնազգացողությունը։

Մայրիկն անհանգստացած տեսք ուներ։ «Ցավում եմ», - ասաց նա: Նա գրկեց Ռոզիին: «Ես կխոսեմ քո ուսուցչի հետ այդ մասին»:

Բայց հաջորդ օրը դպրոցում Ռոզիին նորից ծաղրեցին։ Նրա դասարանից մի տղա ամբողջ օրը չարությամբ էր լցված նրա հանդեպ:

Ռոզին տխրեց: Բայց նաև զայրացած էր: Երբեմն, երբ տղան կոպիտ էր վարվում Ռոզիի հետ, աղջիկը բարկացած պատասխանում էր: Բայց դրանից նա ավելի լավ չզգաց իրեն:

Մի օր, երբ Ռոզին դպրոցից տուն վերադարձավ, վազեց ուղիղ դեպի իր սենյակը: Նա հոգնել էր մշտական ծաղրից: Նա հոգնել էր այն զգացումից, որ ինքը կարծես, այդ դասարանի մասը չէր կազմում: Նա երեսը բարձի մեջ դրեց և լաց եղավ։

«Ես ի՞նչ պետք է անեմ», - մտածեց նա: Նա չէր ցանկանում այդ զգացումն ունենալ ուսումնական տարվա մնացած ժամանակահատվածում:

Ռոզին սրբեց արցունքները։ Հետո նայեց Հիսուսի փոքրիկ արձանին, որը դրված էր իր գրադարակի վրա: Մայրը այն տվել էր Ռոզիին, որպեսզի օգնի նրան հիշել Հիսուսին:

«Միգուցե ես պետք է աղոթե՞մ», - մտածեց նա: Նա ծնկի իջավ և ձեռքերը ծալեց։

Նկար
Աղջիկը ծնկաչոք աղոթում է

«Սիրելի՛ Երկնային Հայր, ես իսկապես ցավում եմ ներքուստ: Իմ դասընկերները չարությամբ են լցված իմ հանդեպ իմ թուխ մաշկի պատճառով, և դա ինձ մեծ ցավ է պատճառում»: Խնդրու՛մ եմ, օգնի՛ր ինձ»:

Հաճելի էր Երկնային Հորը պատմել իր զգացմունքների մասին: Ռոզին գիտեր, որ Նա լսում է իրեն: Նրա հոգին ջերմացավ և իրեն սիրված էր զգում, և այդ սերը, կարծես, փափուկ վերմակի նման պարուրվում իր շուրջը: Նա զգաց, որ իր մաշկի գույնը գեղեցիկ է։ Նա Աստծո զավակն էր, և Նա սիրում էր իրեն:

Երբ Ռոզին ավարտեց աղոթքը, մի միտք ծագեց: Միգուցե նա կարող էր ավելին անել դպրոցում՝ իրեն օգնելու համար:

Հաջորդ շաբաթ Ռոզին և նրա մայրը խոսեցին դպրոցի պատասխանատուների հետ այն մասին, թե ինչ է կատարվում նրա դասարանում։ Ռոզին դպրոցում պաշտպանում էր այն երեխաներին, որոնց ծաղր ու ծանակի էին ենթարկվում, և ընկերանում էր նրանց հետ: Նա փորձեց անտեսել իրեն ծաղրող տղային։ Իսկ կիրակի օրը եկեղեցում նա կիսվեց իր վկայությամբ, որ Երկնային Հայրը սիրում է բոլորին:

Դպրոցում ամեն ինչ միանգամից չլավացավ: Բայց դժվար վիճակներում Ռոզին հիշում էր, թե ինչ էր զգում իր աղոթքի ժամանակ։ Նա Աստծո զավակն էր, և նրան սիրում էին: Եվ քանի որ նա գիտեր դա, ապա կարող էր ամեն ինչ անել:

Նկար
պատմություն PDF

Նկարները՝ Շոնա Ջ. Ք. Թեննեյի

Տպել