2023
Ինչպես են հետևում Հիսուսին Կաբո Վերդեում
Մայիս 2023


«Ինչպես են հետևում Հիսուսին Կաբո Վերդեում», Ընկեր, մայիս 2023, 20-21:

Ինչպես են հետևում Հիսուսին Կաբո Վերդեում

Ծանոթացեք Ռաիսայի հե՛տ

Ռաիսայի մասին

Նկար
Ժպտացող աղջկա նկար

Տարիքը. 11

Որտեղից է. Սանտյագո կղզի, Կաբո Վերդե

Լեզու. պորտուգալերեն

Նպատակներ և երազանքներ. ամուսնանալ տաճարում և ունենալ սեփական ընտանիքը:

Ընտանիքը. Ռաիսան, մայրը, հայրը և երկու ավագ քույրերը

Ինչպես է Ռաիսան հետևում Հիսուսին

Նկար
Աղջիկը կանգնած է տաճարի դիմաց

Երբ Ռաիսան հինգ տարեկան էր, նրա ընտանիքը փնտրտուքների մեջ էր, թե որ եկեղեցին գնալ: Առաջին անգամ, երբ նրանք գնացին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի, զգացին, որ պատկանում են Եկեղեցուն: Ռաիսային դուր եկավ Երեխաների միությունը: Նրա ընտանիքը մկրտվեց։ Ռաիսան սիրում էր նաև ամեն շաբաթ տնային երեկո անցկացնել:

Երբ Ռաիսան վեց տարեկան էր, նա և իր ընտանիքը կնքվեցին Ռեսիֆեի (Բրազիլիա) տաճարում:

Վերջերս Ռաիսան գնաց Պրայայի (Կաբո Վերդե) տաճար՝ բաց դռների օրը: «Ես կարևոր բաներ արեցի՝ տաճար գնալուն, պատրաստվելու համար, օրինակ՝ աղոթել, եկեղեցի գնալ, ուսումնասիրել սուրբ գրությունները և սովորել ավետարանը», - ասում է նա:

Տաճարի նվիրագործումից հետո նա կարողացավ մկրտություններ անել իր նախնիների համար, որոնք մահացել էին՝ առանց ավետարանի մասին իմանալու: «Տաճարը գեղեցիկ է», - ասում է նա:

Ինչ է սիրում Ռաիսան

Նկար
Եկեղեցու շենք, խաղող, մանուշակագույն ծաղիկներ, նաև հաշվիչ ու մաթեմատիկական խորհրդանիշներ

Վայրը. Եկեղեցու շենքը

Սուրբ գրությունը. 1 Նեփի 3.7։

Միրգը կամ բանջարեղենը. խաղող

Գույնը. մանուշակագույն

Դպրոցական առարկան. մաթեմատիկա

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Մելիսա Մենվիլի

Տպել