2023
Պատասխաններ տաճարի մասին
Մայիս 2023


«Պատասխաններ տաճարի մասին», Ընկեր, մայիս 2023, 38-39։

Պատասխաններ տաճարի մասին

Ինչպիսի՞ն է տաճարը ներսից

Նկար
Տաճարի ներսի մասի լուսանկարները

Տաճարը Տիրոջ տունն է Ներսում մաքուր է և գեղեցիկ։ Բոլորը սպիտակ հանդերձներ են կրում և փորձում են ակնածալից լինել: Դա խաղաղ վայր է՝ Աստծուն երկրպագելու, սովորելու և Փրկչի սերը Սուրբ Հոգու միջոցով զգալու համար:

Ի՞նչ են անում մարդիկ տաճարում

Նկար
Աղջկա և տղայի լուսանկար՝ իրենց նախնիների լուսանկարի կողքին

Տաճարում մենք սովորում ենք Աստծո մասին և ուխտեր ենք կապում Նրա հետ: Մենք դա անում ենք՝ մասնակցելով արարողություններին, ինչպիսիք են՝ մկրտությունները, հաստատումները, նաև կնքվելով մեր ընտանիքների հետ:

Ինչպե՞ս պետք է հագնվեմ, երբ տաճար եմ գնում

Նկար
Կոստյումով ու փողկապով տղան մկրտության հագուստով տղայի կողքին

Դուք պետք է հագնեք ձեր լավագույն հագուստները տաճարում: Ներս մտնելուց հետո դուք ձեր հագուստները կփոխարինեք հատուկ հագուստներով՝ արարողություններ կատարելու համար: Մկրտության համար տաճարի աշխատողները ձեզ կտան հատուկ սպիտակ հագուստ:

Ի՞նչ է տաճարային երաշխավորագիրը

Նկար
Մի տղա ժպտում է և քարտ է վերցնում

Տաճարային երաշխավորագիրը թղթի փոքրիկ կտոր է, որը ձեզ թույլ է տալիս մտնել տաճար: Դուք կարող եք ստանալ այն ձեր եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամից: Նա կհարցնի ձեզ՝ արդյո՞ք պահում եք պատվիրանները և արդյոք ունեք վկայություն: Եթե դուք արժանավոր եք և պատրաստ եք մտնելու տաճար, նա ձեզ կտա տաճարային երաշխավորագիր:

Ի՞նչ է նշանակում մկրտվել մահացածների համար

Նկար
Աղջիկը մկրտվում է տաճարի մկրտության ավազանում

Տաճարում դուք կարող եք մկրտվել մարդկանց համար, որոնք մահացել են առանց մկրտվելու: Դուք սպիտակ հանդերձ կհագնեք և ամբողջովին կընկղմվեք ջրի մեջ:

Նկար
պատմություն PDF

Նկարները՝ Սիմինի Բլոքերի

Տպել