2023
Ողջույննե՜ր Կաբո Վերդեից
Մայիս 2023


«Ողջույննե՜ր Կաբո Վերդեից» Ընկեր, մայիս 2023, 22-23:

Ողջույննե՜ր Կաբո Վերդեից

Իմացեք, թե ինչպես են ապրում Երկնային Հոր զավակները ամբողջ աշխարհում:

Նկար
Կաբո Վերդեի դրոշը

Նկարները՝ Կարոլինա Ֆարիասի

Կաբո Վերդեն երկիր-կղզի է Արևմտյան Աֆրիկայի ափին մոտ։ Այնտեղ բնակվում է շուրջ 480 հազար մարդ:

Լեզու

Նկար
Երկու աղջիկ խոսում են միմյանց հետ

Պորտուգալերենը պաշտոնական լեզուն է։ Ժողովուրդը խոսում է նաև Կաբո Վերդեական կրեոլերեն կամ կրիոլու, որը հիմնված է պորտուգալերենի վրա։

Հրաբուխներ

Նկար
Հրաբուխ

Կաբո Վերդեն ունի 10 կղզի, որոնք ստեղծվել են հրաբուխներից։ Ամենամեծ գործող հրաբուխը կոչվում է Պիկո դո Ֆոգո: Այն ունի 9281 ֆուտ (2829 մ) բարձրություն։

Կրոնը

Նկար
Եկեղեցու շենք

Մարդկանց մոտ 80 տոկոսը կաթոլիկ է։ Մեր Եկեղեցու անդամները նույնպես մոտ 16 հազար են։

Երաժշտություն

Նկար
Ընտանիքը երգում է

Կաբո Վերդեում սիրում են երաժշտությո՛ւն: Նրանք սովորաբար երգում են կրեոլերեն, և նրանց երաժշտությունը ներառում է Պորտուգալիայի, Բրազիլիայի և Արևմտյան Աֆրիկայի ոճերը:

Պրայայի տաճարը

Նկար
Պրայայի (Կաբո Վերդե) տաճարը

Կաբո Վերդեի առաջին տաճարը նվիրագործվել է անցյալ տարի։

Տպել