2023
Եղեք խաղաղարար
Մայիս 2023


Համաժողովի ուղերձ մարգարեից

Եղեք խաղաղարար

Հարմարեցված է «Պահանջվում են խաղաղարարներ» ելույթից, Լիահոնա, մայիս 2023։

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է օրինակ լինենք, թե ինչպես շփվել ուրիշների հետ: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ:

Փրկչի ուղերձը հստակ է: «Երանի խաղաղարարներին» (Մատթեոս 5.9, տես նաև 3 Նեփի 12.9): Նրա ճշմարիտ աշակերտները շենացնում, բարձրացնում, քաջալերում և ոգեշնչում են, անկախ նրանից, թե որքան բարդ է իրավիճակը: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները խաղաղարարներ են:

Իսկապես կարևոր է թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց։ Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք խոսում մարդկանց հետ և նրանց մասին՝ տանը, եկեղեցում և առցանց: Մենք կարող ենք փոխել աշխարհը՝ ամեն անգամ մեկ մարդու կամ մեկ շփման միջոցով։

Տարբերությունները կյանքի մասն են։ Եկեք ցույց տանք, որ տարաձայնությունները հարթելու հարգալից ձև կա։ Աղոթեք քաջություն և իմաստություն ունենալու համար՝ ասելով կամ անելով այն, ինչ Նա կաներ:

Ես հորդորում եմ ձեզ լինել խաղաղարար՝ այժմ և միշտ։

Նկար
Alt text

«Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց», Մայքլ Մալմ

Մենք կարող ենք փոխել աշխարհը

Նախագահ Նելսոնն ասել է, որ իսկապես կարևոր է այն, ինչ մենք անում և ասում ենք: Ստորև տրված բացատներում գրեք, թե ինչ կարող եք ասել, որպեսզի օգնեք խաղաղություն հաստատել:

Ի՞նչ կարող եք ասել մեկին, ով տխուր է:

Ի՞նչ կարող եք ասել մեկին, ով վերցնում է ձեր իրերը:

Ի՞նչ կարող եք ասել, երբ ինչ-որ մեկը ձեզ վատ է վերաբերվում։

Նկար
alt text here

Տպել