2023
Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ փոքրիկների համար
Մայիս 2023


Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ փոքրիկների համար, Ընկեր, մայիս 2023, 49։

Նոր Կտակարան

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ փոքրիկների համար

Նկար
Աղջիկ ու տղա միասին նստած են տաճարի դիմաց

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

Խաղացե՛ք երախտագիտության գուշակության այս խաղը ձեր փոքրիկների հետ: Ընտրեք մի բան, որի համար շնորհակալ եք, բայց դեռ մի ասեք, թե դա ինչ է: Թվարկեք պատճառները, թե ինչու եք երախտապարտ այդ մարդու կամ իրի համար, քանի դեռ ձեր երեխան ճիշտ չի գուշակել: Հետո՝ նրա՛նց հերթն է:

Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18

Ձեր փոքրիկներին ցույց տվեք տաճարի նկարը: Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք տաճարում կնքվենք մեր ընտանիքների հետ, որպեսզի կարողանանք հավերժ միասին լինել: Sing “Families Can Be Together Forever” (Children’s Songbook, 188).

Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12

Այցելեք մոտակա տաճարը ձեր փոքրիկների հետ կամ ցույց տվեք նկարներ առցանց: Կիսվեք պարզ վկայությամբ այն մասին, թե ինչ եք զգում տաճարի հանդեպ: Եթե դուք կարողանում եք շրջել տարածքով, օգնեք երեխաներին ճանաչել այնտեղի հաճելի, խաղաղ զգացումը:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21

Օգնեք ձեր փոքրիկներին ասել. «Հիսուսը ցանկանում է, որ ես ծառայեմ ուրիշներին»: Միասին մտածեք մեկի մասին, ում կարող եք օգնել: Երբ դուք օգնեք այդ մարդուն, հարցրեք, թե օգնելը ինչ զգացումներ է առաջացրել նրանց մեջ:

Տպել