2023
Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ
Մայիս 2023


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, մայիս 2023, 10-11:

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար կամ պարզապես զվարճանալո՛ւ համար:

Ինչպես ցույց տալ երախտագիտություն

Նկար
Թղթե շղթա

Նկարները՝ Կետի Դոքրիլի

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

Պատմություն. Կարդացեք «Մի երախտապարտ մարդ» վերնագրով պատմությունը էջ 46-ում: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ երախտագիտություն

Song: “Thanks to Our Father” (Children’s Songbook, 20)

Միջոցառում. Կտրեք 10 թերթիկ Յուրաքանչյուր թերթիկի վրա գրեք մի բան, որի համար շնորհակալ եք: Շղթաները օղակեք միմյանց շուրջը և ծայրերը սոսնձեք կամ միացրեք կպչուն ժապավենով, որպեսզի շղթա կազմեք: Կախեք ձեր երախտագիտության շղթան այնտեղ, որտեղ հաճախ կտեսնեք այն:

Ծառայության սուպերհերոս

Նկար
Սուպերհերոսի հագուստով տղան կանգնած է ձեռնափայտով տարեց կնոջ կողքին

Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18

Պատմություն. Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մենք պետք է օգնենք կարիքավոր մարդկանց (տես 3 Նեփի 10.17-22): Կարդացեք «Բուն և կետադելֆինը» 8-րդ էջում՝ իմանալու համար, թե ինչպես Դիթեր անունով մի տղա հետևեց Հիսուսին:

Song: “Keep the Commandments” (Children’s Songbook, 146–47)

Միջոցառում․ Բացեք էջ 12-ը և դարձեք ծառայության սուպերհերոս։

Լսելու ծառը

Նկար
Երեխայի ձեռքի ափի ուրվագիծը թղթի վրա

Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12

Պատմություն. Զաքեոսը ցանկանում էր տեսնել Հիսուսին, բայց մեծ բազմությունը փակել էր նրա տեսադաշտը։ Զաքեոսը բարձրացավ ծառի վրա, որպեսզի կարողանա ավելի լավ տեսնել ու լսել Հիսուսին: (Տես Ղուկաս 19․2-8)

Song: “If I Listen with My Heart” (Music for Children, ChurchofJesusChrist.org)

Միջոցառում. Պատրաստե՛ք ձեռքի ծառ: Թղթի վրա գծեք ձեր ձեռքը և բազուկը։ Ձեր բազուկը կլինի ծառի բունը, իսկ ձեր մատները կլինեն ճյուղերը: Յուրաքանչյուր ճյուղի շուրջը գրեք կամ նկարեք, թե ինչպես կարող եք լսել Հիսուսին:

Այժմ միսիոներ

Նկար
Չորս հոգի նստած են շրջանակի մեջ՝ ոտքերը դուրս պարզած

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21

Պատմություն. Հիսուսն ասել է, որ նախքան Իր գալուստը ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհին (տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.31): Մենք կարող ենք օգնել պատրաստվել Երկրորդ Գալուստին` ավետարանով կիսվելով ուրիշների հետ:

Song: “I Hope They Call Me on a Mission” (Children’s Songbook, 169)

Միջոցառում. Ստեղծեք ձեր սեփական միսիոներական անվանապիտակը: Գրեք ձեր անունը թղթի վրա և կտրեք այն: Դարձերեսին գրեք մի բան, որ կարող եք անել՝ ավետարանով այժմ կիսվելու համար: Անվանապիտակը ամրացրեք ձեր վերնաշապիկին:

Ծառայության ոտքեր

Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13

Պատմություն. Հիսուս Քրիստոսը լվաց Իր առաքյալների ոտքերը (տես Հովհաննես 13.4–16): Նա սիրում էր նրանց և ցանկանում էր ծառայել նրանց: Հիսուսը պատվիրեց նրանց հետևել Իր օրինակին և ծառայել միմյանց:

Song: “‘Give,’ Said the Little Stream” (Children’s Songbook, 236)

Միջոցառում. Խաղացեք այս ծառայության խաղը: Բոլորը նստում են՝ ոտքերը շրջանագծի մեջ: Մի խաղացող ընտրում է որևէ համար: Սկսելով սեփական ոտքերից՝ խաղացողը ցույց է տալիս շրջանագծի յուրաքանչյուր ոտքը և հետ է հաշվում այդ թվից՝ մինչև դրանք հասնեն «մեկ»-ի: «Մեկ» համարակալված ոտքը դուրս է գալիս: Հետո այդ խաղացողն է ընտրում է որևէ թիվ և հետ է հաշվում: Վերջին մարդը, որի ոտքերը շրջանագծի մեջ են մնում, խմբի համար ընտրում է ծառայության որևէ միջոցառում:

Տպել