2023
Միացեք
Մարտ 2023


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Միացեք

Ռիկուտո Ի․,

16 տարեկան, Ճապոնիա

Նկար
երիտասարդ տղա

Լուսանկարը` Սայակա Օկուբո

Իմ անունը Ռիկուտո է, և ես Ճապոնիայի Մացուդո քաղաքից եմ։

Ընտանեկան երեկոյի ժամանակ ես օգտագործեցի Family Tree հավելվածը՝ պարզելու, թե ովքեր են իմ նախնիները և ինչպիսին է եղել նրանց կյանքը։ Ես զարմացա, երբ իմացա, որ իմ նախնիներից մեկը եղել է հեծելազորային, որը հսկել է ճապոնացի կայսրին, որն էլ ապրել է շատ վաղ ժամանակներում։

Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, բայց քանի որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ, չէի ուզում խաղալ կիրակի օրերին։ Ինձ համար դժվար էր ասել իմ մարզիչին, որ ես չեմ կարող մարզվել կիրակի օրը, բայց երբ ես բացատրեցի, որ հաճախում եմ եկեղեցի, նա, ինչևէ, ինձ թույլ տվեց միանալ թիմին։

Քանի որ ես բաց էի թողնում կիրակնօրյա մարզումները, իմ թիմակիցները միշտ չէ, որ վստահում էին իմ հմտությունների մակարդակին։ Ես աղոթում էի, որ կենտրոնանամ և լավ խաղամ փորձի ընթացքում, քանի որ ես այդքան ժամանակ չունեի պարապելու, որքան թիմի մնացած անդամները։ Երբ մոտեցավ եզրափակիչ մրցաշարը, ինձ հրավիրեցին մասնակցելու խաղին։ Ես գիտեմ, որ Աստված օգնեց ինձ հասնելու այդ նպատակին։

Տպել